Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2019 թվականի N 1420-Ա

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին 2019 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` «IFTM Top Resa 2019» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Սուսաննա Սաֆարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը (ճանապարհածախս, հոկտեմբերի 1-ից 3-ը` գիշերակաց և օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Սուսաննա Սաֆարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ընթացքում` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ի և հոկտեմբերի 3-ից 5-ի գիշերակացի, ինչպես նաև սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 4-ից 5-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են 2019 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի «Միջազգային համագործակցություն» ծախսային հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուսաննա Սաֆարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.2019
N 1420-Ա
Որոշում