ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2019 թվականի N 1428-Ա
ԼՈՒՍԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական օգնության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Քոչարյանին 2019 թվականի հոկտեմբերի 14-ից 17-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)` «Քաղցկեղ և առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ» խորագրով քաղցկեղի դեմ պայքարի առաջնորդների Համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Լուսինե Քոչարյանի` Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լուսինե Քոչարյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 8
Երևան