Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2019 թվականի N 1432-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին և դրա շրջանակներում Մարդկային կապիտալի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 16-23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Մհեր Գրիգորյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Ջավադյանի, Անդրանիկ Գրիգորյանի և Արմեն Նուրբեկյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 8-ի

N 1432-Ա որոշման

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Ա. Ջավադյան        - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի

                         կայունության և զարգացման վարչության պետ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Նուրբեկյան      - ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական

                         կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.10.2019
N 1432-Ա
Որոշում