Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1368-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման`

i

1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «11» թիվը փոխարինել «7» թվով, իսկ «կրթության և գիտության» բառերը` «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

2) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

3) հավելվածի`

i

ա. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմին» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավար» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով,

i

բ. 3-րդ կետում «քաղաքացին» բառից առաջ լրացնել «դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած» բառերը, իսկ «մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար` մինչև հունիսի 8-ը) կամ նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը» բառերով,

i

գ. 6-րդ կետից հանել «գիտության և կրթության բնագավառների զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված ոլորտներում գործունեություն իրականացնող և» բառերը,

i

դ. 7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով» բառերը,

i

ե. 8-րդ կետից հանել «Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով» բառերը,

զ. 8-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության մրցույթների արդյունքների և» բառերը,

է. 8-րդ կետի 4-րդ ենթակետում «90» թիվը փոխարինել «80» թվով,

ը. 8-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

թ. 9-րդ կետում «100» թիվը փոխարինել «80» թվով,

i

ժ. 9-րդ կետում «60» թիվը փոխարինել «49» թվով,

ժա. 9-րդ կետում «65» թիվը փոխարինել «51» թվով,

i

ժբ. 9.1-ին կետից հանել «Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով» բառերը,

ժգ. 9.1-ին կետում «ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ» բառերը փոխարինել «ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ` անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերով,

i

ժդ. 11-րդ կետում «զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ» բառերը փոխարինել «զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում» բառերով.»,

i

ժե. 12-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո» բառերով.

4) «Նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն» բաժնի`

i

ա. 1-ին պարբերությունում «Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով» բառերը հանել,

բ. 1-ին կետի բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

          __    (1+C/10)1/3

E1=   \  A  ____________ ,

          /__       N1/3

 

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Միջին որակավորման գնահատականը` E4-ը, հաշվարկվում է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթղթի հիման վրա` հետևյալ բանաձևով`

ՄՈԳ

E4=  ----- x 20 ,

ԱՄՈԳ

որտեղ`

ՄՈԳ-ը` հայցորդի միջին որակական գնահատականն է,

ԱՄՈԳ-ը` տվյալ ԲՈՒՀ-ի միջին որակական գնահատականի առավելագույն արժեքն է:»,

դ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

ե. 7-րդ կետից հանել «+ k5 E5», «, E5» և «, k5» բառերը, իսկ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«.________________________________________________.

|Կրթական ծրագիրը  |Համամասնության գործակցի արժեքը|

|                 |______________________________|

|                 |   K1  |  K2   |   K3  |   K4 |

|_________________|_______|_______|_______|______|

|Մագիստրատուրա    |  0.5  |  0.5  |  0.6  |  2.4 |

|_________________|_______|_______|_______|______|

|Ասպիրանտուրա     |  1.0  |  0.5  |  0.5  |  2.0 |

.________________________________________________.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1368-Ն
Որոշում