Սեղմել Esc փակելու համար:
18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1371-Ն

 

18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի և 139-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն, մասնագիտացված խնամատարության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հոկտեմբերի 3-ի

N 1371-Ն որոշման

 

18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն, մասնագիտացված խնամատարության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն` մասնագիտացված խնամատար ընտանիքում խնամք կարող է տրամադրվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով տառապող, խոր սթրես ապրած, հոգեցնցման (հոգեկան տրավմայի) ենթարկված 18-23 տարեկան այն անձանց, որոնց նկատմամբ 18 տարին լրանալու օրվա դրությամբ սահմանված է եղել խնամակալություն կամ հոգաբարձություն կամ իրականացվել է խնամատարություն կամ որոնց 18 տարին լրանալու օրվա դրությամբ խնամք է տրամադրվել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպությունում:

3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձանց մասնագիտացված խնամատարությունը կարող է կազմակերպվել ինչպես խնամատար ծնող դառնալ ցանկացող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 751-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված N 2 հավելվածով սահմանված կարգին համապատասխան որակավորված անձի (այսուհետ` որակավորված անձ) դիմումի համաձայն, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի) կողմից որակավորված անձին ներկայացված առաջարկության հիման վրա:

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձի մասնագիտացված խնամատարությունը կարող է կազմակերպվել բացառապես այդ անձի կողմից իր բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին ներկայացված գրավոր համաձայնության առկայության պարագայում, բացի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1 հոդվածի 1-ին մասում ամրագրված խնամատար ծնող դառնալը բացառող բազմաթիվ այլ հանգամանքներից:

5. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձանց մասնագիտացված խնամատարությունը կազմակերպվում է խնամատարության պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում:

6. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձանց մասնագիտացված խնամատարությունն իրականացվում է որոշմամբ հաստատված N 2 հավելվածով սահմանված կարգին համապատասխան և խնամատարության պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան:

7. Խնամատար ծնողի և խնամատարության հանձնված` սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձի (այսուհետ` խնամատարության հանձնված անձ) փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Խնամատար ծնողը պարտավոր է հարգել խնամատարության հանձնված անձի արժանապատվությունը, ապահովել նրա զարգացումն արժանապատվությունն ապահովող պայմաններում:

8. Խնամատար ծնողը հոգ է տանում խնամատարության հանձնված անձի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման մասին, ստեղծում անհրաժեշտ պայմաններ նրա` կրթություն ստանալու իրավունքի իրականացումն ապահովելու համար:

9. Խնամատար ծնողն իր իրավունքները և պարտականությունները չի կարող իրականացնել խնամատարության հանձնված անձի օրինական շահերին հակառակ: Խնամատար ծնողի կողմից խնամքի տրամադրման ընթացքում պետք է բացառվի խնամատարության հանձնված անձի նկատմամբ բռնությունը, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը և շահագործումը:

10. Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, հաշվառումից հանելու, ուսուցման, որակավորման և ընտրության, խնամատարության հանձնված անձանց խնամքը մասնագիտացված խնամատար ընտանիքում կազմակերպելու և իրականացնելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց և խնամատար ծնողների կողմից տեղեկատվության ներկայացման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են որոշմամբ սահմանված կարգի պահանջները, եթե այլ բան չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից կամ սահմանված չէ սույն կարգով:

11. Խնամատարության պայմանագրի ողջ ժամանակահատվածում մասնագիտացված խնամատար ընտանիքում խնամատարության հանձնված անձի խնամքի, այդ թվում` նրա կյանքի, առողջության և կենսապայմանների վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի) կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վերջիններս, վերահսկողության իրականացման ընթացքում հայտնաբերելով, որ մասնագիտացված խնամատար ընտանիքում խնամատարության հանձնված անձը ենթարկվում է (ենթարկվել) ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ այլ բռնության կամ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, անմիջապես հայտնում են ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը:

12. Մասնագիտացված խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով վճարվում են դրամական միջոցներ` որոշմամբ հաստատված N 4 հավելվածով սահմանված չափով և կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1371-Ն
Որոշում