Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2019 թվականի N 698-Ա

 

i

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 1246-Ա որոշման 2-րդ կետով`

1. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում քաղաքականությունների մշակման և համակարգման ոլորտի բարեփոխումների աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում հանրային ծառայության և մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում պետական ծառայությունների ոլորտի արդիականացման աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում հաշվետվողականության և բարեվարքության ոլորտի բարեփոխումների աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 4 հավելվածի:

5. Հաստատել աշխատանքային խմբերի աշխատակարգը` համաձայն N 5 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                   Տ. Ավինյան  

 

2019 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

2019 թվականի հոկտեմբերի 9-ի

N 698-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Անետա Բաբայան      - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

                         

    Արամ Մելքոնյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության

                         վարչության պետ

                         

    Գեղամ Թովմասյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության

                         գնահատման վարչության պետի պաշտոնակատար

                         

    Աշոտ Առուշանյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տարածքային կառավարման վարչության

                         պետ

                         

    Արմեն Եգանյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության քաղաքական

                         ծրագրավորման վարչության պետ

                         

    Լևոն  Այվազյան     - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                         քաղաքականության վարչության պետ

                         

    Գոհար Հակոբյան     - ՀՀ արդարադատության նախարարության ռազմավարական

                         պլանավորման և էլեկտրոնային արդարադատության

                         վարչության պետի պաշտոնակատար

                         

Ռոբերտ Ստեփանյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի

վարչության պետ

 

    Խորեն Գասպարյան    - ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության

                         պետ

                         

Տանյա Արզումանյան  - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի

կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների

վարչության պետ

 

Դիանա Անդրեասյան  - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահության

ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական և

վերլուծական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

    Արման Սարգսյան     - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների

                         ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

                         

Լեոնիդ Ավետիսյան   - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների

ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Արմեն Կարապետյան  - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ

իրավիճակների քաղաքականության մշակման և

միջազգային համագործակցության վարչության պետի

տեղակալ

 

    Վարդուհի Եսայան    - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի ռեֆերենտ

 

    Հրանուշ Աղայան     - ՀՀ նախագահի աշխատակազմի նախագահական

                         նախաձեռնությունների վարչության համագործակցության

                         հատուկ նախաձեռնությունների բաժնի պետի

                         պաշտոնակատար (համաձայնությամբ)

                         

    Կարեն Մովսիսյան    - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական և  

                         սպասարկման ապահովման բաժնի պետ

                         

    Արթուր Ղավալյան    - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական

                         ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության

                         շրջակա միջավայրի պահպանության տնտեսական

                         մեխանիզմների, ստանդարտների ու տեխնիկական

                         կանոնակարգերի բաժնի պետ

                         

    Էդգար Մկրտչյան     - ՀՀ ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների

                         կառավարման քաղաքականության վարչության պետական

                         ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության

                         բաժնի պետ

                         

    Կարինա Սարգսյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար և  

                         ներդրումային միջավայրի բարելավման վարչության

                         ներդրումային քաղաքականության բաժնի պետ

                         

Նարինե Մուշեղյան   - ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրական

տեղեկատվության տարածման բաժնի պետ

 

    Լիլյա Աֆրիկյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության  

                         գլխավոր մասնագետի պաշտոնակատար

                         

    Մերի Զաքարյան      - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության

                         նորարարության խթանման բաժնի գլխավոր մասնագետ

 

Ալբերտ Ներզեթյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի

գրասենյակի ռազմական անվտանգության վարչության

տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության

բաժնի ավագ մասնագետ

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

2019 թվականի հոկտեմբերի 9-ի

N 698-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Գարուշ Դավթյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության

                         գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

                       

Լիլյա Սիրականյան   - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր

քարտուղարի տեղակալ

 

    Գեղամ Սարգսյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության

                         գրասենյակի ղեկավարի տեղակալ

                       

    Վաչե Քալաշյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության

                         գրասենյակի ղեկավարի տեղակալ

                       

    Արմինե Մաթոսյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության

                         գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության

                         վարչության պետ

                       

Գայանե Բունիաթյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության

գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի

վարչության պետ

 

Վիկտորյա Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի օգնական

 

    Ժորա Սարգսյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

                       

Հասմիկ Ամիրխանյան  - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի

կառավարման վարչության պետ

 

    Նարինե Մաթոսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության անձնակազմի

                         կառավարման վարչության պետի պաշտոնակատար

                       

Ռուզաննա Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ

 

Վարդուհի Խաչատրյան - ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի

կառավարման վարչության պետ

 

Քրիստինե Գյուրջյան - ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի

կառավարման վարչության պետի պաշտոնակատար

 

Կարինե Գրիգորյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի

կառավարման վարչության պետ

 

    Լուսինե            - ՀՀ էկոնոմիկայի նախարարի օգնական

Հովհաննիսյան

 

Լուսինե Ոսկանյան  - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ

 

    Մարիա Տոնոյան      - ՀՀ նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և  

                         պետական պարգևների վարչության կադրերի բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

                       

Էդուարդ Սարգսյան   - ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական

կրթության վարչության ուղեցույց փաստաթղթերի մշակման

և խրախուսանքների բաժնի պետ

 

    Մերի Բաբայան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անձնակազմի

                         կառավարման բաժնի պետ

                       

Նունե Կիրակոսյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետի

 

Քրիստինե Գրիգորյան - ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության

վարչության ՔՀԾ անձնակազմի կառավարման բաժնի պետ

 

    Մարիամ Էվոյան      - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների

                         ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

                       

    Լիանա Ալոյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի կարդերի և  անձնակազմի

                         կառավարման վարչության գլխավոր մասնագետի

                         պաշտոնակատար

                       

    Անուշ Ղազանչյան    - ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման մեթոդաբանության և  

                         համակարգման վարչության փորձագետ

                       

    Նոննա Բաբայան      - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի մասնագետ

                       

                                               Հավելված N 3

                                            ՀՀ փոխվարչապետի

                                            2019 թվականի հոկտեմբերի 9-ի

                                            N 698-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Սուրեն Քրմոյան     - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

                       

Տիգրան  Ղարիբյան   - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի

տեղակալ

 

Արթուր Ավետիսյան  - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարության թվայնացման, կապի և փոստի վարչության

պետ

 

    Արտակ Ավետիսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական

                         վարչության պետի պաշտոնակատար

                       

    Աշոտ Գիլոյան       - ՀՀ տարածային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տեղական ինքնակառավարման

                         քաղաքականության վարչության պետ

                       

    Վարդան Աճեմյան     - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության իրավական

                         ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության

                         պետ

                       

Աիդա Մարտիրոսյան   - ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվական ռեսուրսների

կառավարման և տեխնոլոգիաների վարչության պետ

 

    Աշոտ Մուրադյան     - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական

                         տեխնոլոգիաների վարչության պետ

                       

    Արթուր Տոնոյան     - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»

                         ծառայության պետի տեղակալ

                       

Գայանե Զարգարյան   - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների

վարչության պետի տեղակալ

 

    Արտակ Պողոսյան     - ՀՀ ԿԳՄՍ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

                       

Տատյանա Մարկարյան  - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների

ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի փոխտնօրեն

(համաձայնությամբ)

 

    Համլետ Նազարյան    - ՀՀ նախագահի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի

                         պաշտոնակատար (համաձայնությամբ)

                       

    Արևիկ  Ավոյան      - ՀՀ արդարադատության նախարարության ռազմավարական

                         պլանավորման և էլեկտրոնային արդարադատության

                         վարչության էլեկտրոնային արդարադատության և

                         ինովացիոն ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար

                       

    Սևակ  Մաթիլյան     - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային

                         ռեսուրսների կառավարման գործակալության

                         ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ

                       

Ծաղկանուշ Սարգսյան - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահության

ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի էլեկտրոնային

առողջապահության ներդրման բաժնի ղեկավար

(համաձայնությամբ)

 

    Համազասպ           - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական

    Նահատակյան           օգնության և  քաղաքականության հիվանդանոցային

                         բժշկական օգնության քաղաքականության բաժնի

                         բժիշկ-փորձագետ

                       

    Նարեկ Շարաֆյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու

                       

    Լիլիթ Մխոյան       - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի մասնագետ

                       

    Անուշ Ղազանչյան    - ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման մեթոդաբանության և  

                         համակարգման վարչության փորձագետ

 

Հավելված N 4

ՀՀ փոխվարչապետի

2019 թվականի հոկտեմբերի 9-ի

N 698-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Վահե Դանիելյան     - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի օգնական (աշխատանքային

                         խմբի ղեկավար)

                       

    Էդգար Շաթիրյան     - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի

                         հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

                       

Ռաֆայել Ավետիսյան  - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Անի Ավետյան        - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի ռեֆերենտ

                       

    Անահիտ Անտոնյան    - ՀՀ արդարադատության նախարարության իրավական

                         ապահովման վարչության պետ

                       

    Դավիթ Ավետիսյան    - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

                       

    Էմիլ Մարգարյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության իրավաբանական վարչության պետ

                       

    Սերոբ Բեջանյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և  

                         հանրային դիվանագիտության վարչության պետ

                       

    Արմեն Արսենյան     - ՀՀ կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության պետ

                       

    Ալեքսանդր          - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների

    Ավետիսյան            և  բարեվարքության կենտրոնի պետ

                       

    Արթուր Ասատրյան    - ՀՀ պաշտպանության նախարարության ՆՏԱ դեպարտամենտի

                         թիկունքային ապահովման վարչության պետի տեղակալ

                       

Անդրանիկ Ղուկասյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների

ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի փոխտնօրեն

(համաձայնությամբ)

 

    Գևորգ              - ՀՀ արդարադատության նախարարության անձնական

    Հայրապետյանն         տվյալների պաշտպանության գործակալության պետ

                       

    Մարիա Տոնոյան      - ՀՀ նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և  

                         պետական պարգևների վարչության կադրերի բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

                       

    Հերիքնազ Աղայան    - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ

                       

    Մարիամ Գալստյան    - ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն

                         քաղաքականության մշակման բաժնի պետ

                       

    Անի Մարտիրոսյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի

                         գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար

                         փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող

                         փաստաթղթերի և քաղաքականության բաժնի գլխավոր

                         մասնագետ

                       

    Լիլյա Աֆրիկյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

                         գլխավոր մասնագետի պաշտոնակատար

                       

    Մհեր Շահինյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության

                         զարգացման վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր

                         պաշտոնակատար

                       

    Մերի Կատվալյան     - ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի

                         կառավարման վարչության բարեվարքության հարցերով

                         կազմակերպիչ

                       

                                               Հավելված N 5

                                            ՀՀ փոխվարչապետի

                                            2019 թվականի հոկտեմբերի 9-ի

                                            N 698-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբերի (այսուհետ` աշխատանքային խմբեր) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Գործունեության ընթացքում աշխատանքային խմբերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թ. սեպտեմբերի 5-ի 1246-Ա որոշման հավելվածով և սույն աշխատակարգով:

3. Աշխատանքային խմբերում մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող են ներգրավվել տեղական և միջազգային փորձագետներ:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խմբերի գործունեության նպատակն է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակումը` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը և Եվրոպական միության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» նախաձեռնության կողմից իրականացված` «Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցը»:

5. Աշխատանքային խմբերի գործառույթներն են`

1) աշխատանքային ծրագրի և ժամանակացույցի մշակումը.

2) ռազմավարության մշակման համար անհրաժեշտ վերլուծական աշխատանքների իրականացումը.

3) ռազմավարության համապատասխան բաժինների մասով մասնագիտական քննարկումների կազմակերպումը.

4) ռազմավարության համապատասխան բաժինների մշակումը` համաձայն Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կողմից հաստատված մեթոդաբանության.

5) ռազմավարության համապատասխան բաժինների նախագծերի ներկայացումը խորհրդի քարտուղարություն.

6) հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպմանը մասնագիտական աջակցությունը և մասնակցությունը.

7) աշխատանքների ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը խորհուրդ:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Աշխատանքային խմբերն իրենց աշխատանքները կազմակերպում են նիստերի, շրջաբերական գրությունների և էլեկտրոնային կապի ժամանակակից միջոցներով (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանսներ և այլն): Աշխատանքային խմբերի հերթական նիստերը գումարվում են առնվազն շաբաթը մեկ:

7. Աշխատանքային խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբերի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

8. Աշխատանքային խմբերի նիստերը վարում են աշխատանքային խմբի ղեկավարները, իսկ նրանց բացակայության դեպքում` աշխատանքային խմբերի անդամներից որևէ մեկը` աշխատանքային խմբերի ղեկավարների ցուցումով:

9. Աշխատանքային խմբերի կողմից աշխատանքային գործընթացը աշխատանքային խմբերի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:

10. Աշխատանքային խմբերի որոշումներն ընդունվում են աշխատանքային խմբերի նիստերին մասնակցող աշխատանքային խմբերի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում աշխատանքային խմբերի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբերի ղեկավարների ձայնը վճռորոշ է:

11. Աշխատանքային խմբերի նիստերին կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասով պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:

12. Աշխատանքային խմբերի յուրաքանչյուր նիստ սկսվում է նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Աշխատանքային խմբերի ղեկավարները`

1) հրավիրում և ղեկավարում են աշխատանքային խմբերի նիստերը.

2) որոշում են կայացնում աշխատանքային խմբերի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.

3) աշխատանքային խմբերի նիստերի ընթացքում կարող են տալ ցուցումներ ու հանձնարարականներ.

4) իրականացնում են սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

14. Աշխատանքային խմբերի անդամները`

1) անձամբ մասնակցում են աշխատանքային խմբերի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում` նշանակում են փոխարինող.

2) կարող են աշխատանքային խմբերի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.

3) աշխատանքային խմբերի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում են բանավոր կամ գրավոր կարծիք.

4) քվեարկում են աշխատանքային խմբերի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

5) աշխատանքային խմբերի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում են գրավոր (հատուկ) կարծիք.

6) աշխատանքային խմբերի նախագահի հանձնարարությամբ` հանդես են գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

7) աշխատանքային խմբերի քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում են իրենց կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում են գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:

 

 

pin
Փոխվարչապետ
09.10.2019
N 698-Ա
Որոշում