Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՓՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԿԵՂԾ ԵՎ ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐԻ Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2019 թվականի N 1414-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԿԵՂԾ ԵՎ ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐԻ ՈՒ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՀԵՍՏ» ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ներքին շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի խմբաքանակների շրջանառությունը կանխելու համար «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել`

1) աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատանքային խմբի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Աշխատանքային խմբին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ուսումնասիրել և մշակել «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրման համար անհրաժեշտ համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքը.

3) օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մեկնարկել «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները:

3. Աշխատանքային խմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 7-ի

N 1414-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԿԵՂԾ ԵՎ ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐԻ ՈՒ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՀԵՍՏ» ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային

                         խմբի ղեկավար)

 

    Վ. Գրիգորյան       - ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային

                         քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների

                         վարչության պետ

                         

    Լ. Մելիքյան        - ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ

                         Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական

                         տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

 

    Ծ. Սարգսյան        - ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս

                         Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային

                         ինստիտուտ» ՓԲԸ-ի էլեկտրոնային առողջապահության

                         ներդրման բաժնի ղեկավար

                         

    Ա. Միրզոյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի

                         գրասենյակի անվտանգային քաղաքականության և

                         հիմնարար փաստաթղթերի վարչության առաջնորդող

                         փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետ

                         

    Լ. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի

                         գրասենյակի անվտանգային քաղաքականության և

                         հիմնարար փաստաթղթերի վարչության առաջնորդող

                         փաստաթղթերի և քաղաքականության բաժնի գլխավոր

                         մասնագետ

                         

    Ժ. Զաքարյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի

                         ենթակառուցվածքների զարգացման վարչության պետի

                         պաշտոնակատար

                         

    Ա. Անտոնյան        - ՀՀ արդարադատության նախարարության իրավական

                         ապահովման վարչության պետ

 

    Լ. Նալբանդյան      - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական

                         տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման

                         բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

 

    Լ. Զաքարյան        - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական

                         տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման

                         բաժնի գլխավոր հարկային տեսուչ

 

    Է. Ավետիսյան       - ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի

                         ղեկավարի տեղակալ

 

    Վ. Խաչատրյան       - ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի

                         դեղերի շրջանառության վերահսկողության վարչության

                         պետի պարտականությունները կատարող

                         

    Ա. Ղուկասյան       - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով

                         տնօրենի տեղակալ

 

(1-ին հավելվածը փոփ. 23.10.2019 թիվ 1530-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 7-ի

N 1414-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԿԵՂԾ ԵՎ ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐԻ ՈՒ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՀԵՍՏ» ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ներքին շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի խմբաքանակների շրջանառությունը կանխելու համար «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով աշխատանքային խումբը (այսուհետ` աշխատանքային խումբ) ստեղծվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ներքին շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի խմբաքանակների շրջանառությունը կանխելու համար «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի մշակման և ներդնման նպատակով:

2. Աշխատանքային խումբն իր նպատակին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգը ներդնելու համար հնարավոր օրենսդրական խոչընդոտների վերհանում, դրանց հաղթահարման նպատակով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում և դրանք Հայաստանի Հանրապետություն վարչապետի աշխատակազմ ներկայացնելը.

2) օրենսդրական փոփոխությունների փաթեթը Հայաստանի Հանրապետություն վարչապետի աշխատակազմ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակում.

3) օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրում:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Աշխատանքային խմբի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

4. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը.

2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների մասնակցությամբ.

3) հրավիրում է աշխատանքային խմբի նիստերը.

4) նշանակում է աշխատանքային խմբի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

5) տալիս է հանձնարարականներ ու համակարգում դրանց կատարումը:

5. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը երեք անգամ:

6. Աշխատանքային խմբի նիստերը նախագահում է աշխատանքային խմբի ղեկավարը:

7. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի գործառույթներն իրականացնում է աշխատանքային խմբի ղեկավարի կողմից որոշված աշխատանքային խմբի անդամներից մեկը:

8. Աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններն ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը:

9. Աշխատանքային խմբի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է աշխատանքային խմբի անդամների առնվազն երկու երրորդը:

10. Աշխատանքային խումբն իր գործունեության արդյունքներով բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում է խորհրդատվական որոշումներ: Եթե աշխատանքային խմբի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.2019
N 1414-Ա
Որոշում