Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑ ...

 

 

041.0295.300500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2000 թվականի N 295

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկային ծրագիրը նախապատրաստելու և իրականացնելու նպատակով`

1. Ներդրումների և գործարարության միջավայրի բարեփոխման աշխատանքները համակարգող նշանակել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին:

2. Օրենսդրության կատարելագործման աշխատանքները համակարգող նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Մալխասյանին:

3. Հարկային և մաքսային վարչարարության բարելավման աշխատանքները համակարգող նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանին:

4. Ջեռուցման համակարգի բարեփոխման աշխատանքները համակարգող նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մերուժան Միքայելյանին:

5. Համակարգողներին` մինչև 2000 թվականի հունիսի 5-ը համապատասխան նախարարությունների հետ համաձայնեցնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան ոլորտներում առաջիկա 3 ամսում իրականացվելիք միջոցառումների ծրագրերը` դրանք Համաշխարհային բանկ ներկայացնելու նպատակով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.05.2000
N 295
Որոշում