Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2019 թվականի N 1436-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում` ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստին, Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեի առաջին նիստին, «Կոնյակ» աշխարհագրական անվանման հետ կապված բանակցությունների երկրորդ փուլին և ԱՀԿ-ում ընթացող Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման բանակցությունների շրջանակներում ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 15-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Վարոս Սիմոնյանինը, Արտակ Քամալյանինը, Նաիրա Մարգարյանինը, Ավետիս Հովհաննիսյանինը, Արթուր Մայսուրյանինը, Ժորա Սարգսյանինը, Ալեն Մկրտչյանինը, Սերգեյ Շահնազարյանինը, Դավիթ Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Քրիստինե Համբարյանինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին.

3) Սուրեն Մելիք-Իսրայելյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող` 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Արման Ալոյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.

5) Վիվիանա Քալաեջյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարոս Սիմոնյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 9-ի

N 1436-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վարոս Սիմոնյան          - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                              (պատվիրակության ղեկավար)

 

    Արտակ Քամալյան          - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Նաիրա Մարգարյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ավետիս Հովհաննիսյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

 

    Արթուր Մայսուրյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության

                              հետ տնտեսական համագործակցության վարչության

                              պետ

 

    Քրիստինե Համբարյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր

                              սեփականության գործակալության պետի տեղակալ

 

Սուրեն Մելիք-Իսրայելյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային

համագործակցության վարչության պետ

(16.10.2019թ.-18.10.2019թ.)

 

    Ժորա Սարգսյան           - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի

                              նախարարության աշխատանքի և զբաղվածության

                              վարչության պետ (16.10.2019թ.-18.10.2019թ.)

 

    Ալեն Մկրտչյան           - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային

                              իրավական համագործակցության վարչության պետի

                              տեղակալ (16.10.2019թ.-18.10.2019թ.)

 

    Սերգեյ Շահնազարյան      - ՀՀ ֆինանսների նախարարության գնումների

                              քաղաքականության վարչության պետ

                              (16.10.2019թ.- 18.10.2019թ.)

 

    Դավիթ Հովհաննիսյան      - Տնտեսական մրցակցության պաշտպանության

                              պետական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի

                              տեղակալի պաշտոնակատար

                              (16.10.2019թ.-18.10.2019թ.)

 

    Արման Ալոյան            - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության

                              պետի տեղակալ (16.10.2019թ.-18.10.2019թ.)

 

    Վիվիանա Քալաեջյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

                              վարչության Եվրոպական միության բաժնի կցորդ

                              (16.10.2019թ.- 18.10.2019թ.):  

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.10.2019
N 1436-Ա
Որոշում