ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1443-Ա
ԹԱԹՈՒԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանին 2019 թվականի նոյեմբերի 15-19-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն` Միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապերի հաստատման և համագործակցության նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Թաթուլ Ստեփանյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Թաթուլ Ստեփանյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 10
Երևան