Սեղմել Esc փակելու համար:
Կ. ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ԵՎ Կ. ԱՂԱՄՅԱՆԻ ՀԱՆՆՈՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Կ. ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ԵՎ Կ. ԱՂԱՄՅԱՆԻ ՀԱՆՆՈՎԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0297.300500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2000 թվականի N 297

 

Կ. ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ԵՎ Կ. ԱՂԱՄՅԱՆԻ ՀԱՆՆՈՎԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանին և Հայաստանի նկարիչների միության նախագահ, «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավարի տնօրեն Կարեն Աղամյանին 2000 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 4-ը գործուղել Հաննովեր` «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար:

«EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հաննովեր գործուղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Ոսկանյանին:

2. Կ. Ճշմարիտյանի և Կ. Աղամյանի Հաննովեր գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Կ. Ճշմարիտյանի և Կ. Աղամյանի Հաննովեր մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.05.2000
N 297
Որոշում