ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1464-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 10-11-ը Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Ղևոնդյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Սուրեն Վարոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Սուրեն Պապիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Գագիկ Վանոյանինը, Կարեն Վանյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Արտաշես Գալստյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի հոկտեմբերի 10-ին` Երևան-Աշխաբադ, իսկ հոկտեմբերի 11-ին` Աշխաբադ-Երևան երթուղով:
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 10-ի
N 1464-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-11-Ը ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Ա. Ղևոնդյան - ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական
ներկայացուցիչ, դեսպան
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական
Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետի
պաշտոնակատար (05.10.2019թ.-11.10.2019թ.)
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
(04.10.2019թ.-11.10.2019թ.)
Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին
տեղակալ
Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Ս. Վարոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի
գլխավոր մասնագետ
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության
լուսանկարիչ
Անվտանգություն
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Գ. Վանոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(04.10.2019թ.-11.10.2019թ.)
Կ. Վանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(04.10.2019թ.-11.10.2019թ.)
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Գալստյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Ա. Խաչատրյան - Հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան - Հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Ք. Ոսկանյան - «Ար» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - «Այսօր էյ էմ» լրատվական կայքի թղթակից
(համաձայնությամբ)
Մ. Դավթյան - «Մեգանյուզ» լրատվական կայքի թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - «ԱրմԻնֆո» լրատվական կայքի թղթակից
(համաձայնությամբ)