ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2019 թվականի N 1465-Ա
i
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ԵՄ անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 14-17-ը Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Հովհաննես Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Արտակ Ավետիսյանինը և Տիգրան Սամվելյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 11-ի
N 1465-Ա որոշման
ԿԱԶՄ
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ա. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական
վարչության պետի պաշտոնակատար
S. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության պետ