Սեղմել Esc փակելու համար:
ՎՐԱՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՐԱՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2019 թվականի N 1488-Ա

 

ՎՐԱՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. «Մետաքսի ճանապարհ» ֆորումին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Տիգրան Ավինյանինը` ճանապարհածախսը (այդ թվում նաև` վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը) և օրապահիկի հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Աբրոյանինը և Բագրատ Բադալյանինը` ճանապարհածախսը (այդ թվում նաև` վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը) և օրապահիկի հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Վահան Հունանյանինը և Արթուր Վարդապետյանինը` ճանապարհածախսը (այդ թվում նաև` վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը), գիշերավարձը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և օրապահիկի հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Ավինյանի, Արմեն Աբրոյանի և Բագրատ Բադալյանի գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` ապահովել պատվիրակության` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 16-ի

N 1488-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ

 

    Ա. Աբրոյան         - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                         տեղակալ

 

    Բ. Բադալյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Վ. Հունանյան       - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար

                         (20.10.2019թ.-23.10.2019թ.)

 

    Ա. Վարդապետյան     - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի

                         պատասխանատու (20.10.2019թ.-23.10.2019 թ.):

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.10.2019
N 1488-Ա
Որոշում