Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԱՄԲԱՐՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԱՄԲԱՐՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՌՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2019 թվականի N 1489-Ա

 

ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԱՄԲԱՐՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի, Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանի, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանի`

2019 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 3-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Վահե Հարությունյանի, Տիգրան Ամբարյանի, Արթուր Անտոնյանի և Գուրգեն Հակոբյանի` Ռուսաստանի Դաշնության գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.10.2019
N 1489-Ա
Որոշում