Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1379-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հոկտեմբերի 3-ի

N 1379-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ)

 

._________________________________________________________________.

|NN |                                            |Տարածքը |Որից`  |

|ը/կ|                                            |(հազ.   |ոռոգվող|

|   |                                            |հեկտար) |       |

|___|____________________________________________|________|_______|

|   |Հայաստանի Հանրապետության տարածքը            |2'974.3 |  208.7|

|___|____________________________________________|________|_______|

|   |այդ թվում`                                  |        |       |

|___|____________________________________________|________|_______|

|1. |Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության   |        |       |

|___|____________________________________________|________|_______|

|1) |գյուղատնտեսական նշանակության հողեր          |2'044.2 |  155.2|

|___|____________________________________________|________|_______|

|   |որից`                                       |        |       |

|___|____________________________________________|________|_______|

|ա. |վարելահողեր                                 |  444.8 |  118.2|

|___|____________________________________________|________|_______|

|բ. |բազմամյա տնկարկներ                          |   36.4 |   35.5|

|___|____________________________________________|________|_______|

|գ. |խոտհարքներ                                  |  121.1 |    1.5|

|___|____________________________________________|________|_______|

|դ. |արոտներ                                     |1'051.1 |       |

|___|____________________________________________|________|_______|

|ե. |այլ հողատեսքեր                              |  390.8 |       |

|___|____________________________________________|________|_______|

|2) |բնակավայրերի հողեր                          |  151.9 |   53.1|

|___|____________________________________________|________|_______|

|   |որից`                                       |        |       |

|___|____________________________________________|________|_______|

|ա. |տնամերձ և  այգեգործական (ամառանոցային) հողեր|   94.6 |   52.9|

|___|____________________________________________|________|_______|

|3) |արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ |   38.6 |       |

|   |արտադրական նշանակության հողեր               |        |       |

|___|____________________________________________|________|_______|

|4) |էներգետիկայի, տրանսպորտի, կապի,             |   13.1 |       |

|   |կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր|        |       |

|___|____________________________________________|________|_______|

|5) |հատուկ պահպանվող տարածքների հողեր           |  335.6 |       |

|___|____________________________________________|________|_______|

|6) |հատուկ նշանակության հողեր                   |   30.5 |       |

|___|____________________________________________|________|_______|

|7) |անտառային հողեր                             |  334.0 |    0.4|

|___|____________________________________________|________|_______|

|8) |ջրային հողեր                                |   25.8 |       |

|___|____________________________________________|________|_______|

|9) |պահուստային հողեր                           |    0.6 |       |

|___|____________________________________________|________|_______|

|2. |Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների|        |       |

|___|____________________________________________|________|_______|

|1) |քաղաքացիների                                |  537.7 |  180.2|

|___|____________________________________________|________|_______|

|2) |իրավաբանական անձանց                         |   36.0 |    5.5|

|___|____________________________________________|________|_______|

|3) |համայնքային                                 |1'026.7 |   21.2|

|___|____________________________________________|________|_______|

|4) |պետական                                     |1'373.2 |    1.6|

|___|____________________________________________|________|_______|

|5) |օտարերկրյա պետությունների, միջազգային       |    0.7 |    0.2|

|   |կազմակերպությունների                        |        |       |

._________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1379-Ն
Որոշում