Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (4 ...

 

 

040.1911.230107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2006 թվականի N 1911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 2-ի

N 1911-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներկա իրավիճակը

 

Ներկա իրավիճակի նկարագրում ներկայացված առողջապահական հիմնարկների հզորությունների և գործունեության մասին բոլոր տվյալները, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից սպասարկվող բնակչության թվերը տրամադրվել են մարզպետարանի առողջապահության վարչության կողմից:

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում գործում են թվով 26 առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններ, այդ թվում`

. հիվանդանոց` 5 (Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս)

. պոլիկլինիկա` 5 (Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս)

. ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 2 (Վարդենիս, Մարտունի)

. ծննդատուն 2 (Գավառ, Մարտունի)

. առողջության կենտրոն` 1 (Վարդենիկ)

. անկախ իրավաբանական անձի կարգավիճակով գյուղական բժշկական ամբուլատորիաներ` 15:

Ընդամենը մարզում կան 25 գյուղական բժշկական ամբուլատորիաներ, որոնցից 15-ը գտնվում են պոլիկլինիկաների կազմում (աղյուսակ 1): Համակարգում գործում են նաև 55 բուժակ-մանկաբարձական կետեր:

Ամբուլատոր համակարգում մեկ բնակչին ընկնող տարեկան միջին հաճախումների միջին թիվը կազմում է 1.8, սակայն Վարդենիսի տարածաշրջանում այդ ցուցանիշը 4-ից բարձր է, իսկ Մարտունու բժշկական ամբուլատորիաներում միջինից ցածր` 0.2 (Ծովինարի բժշկական ամբուլատորիա) -0.8 (Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա) (աղյուսակ 1): 100 բնակչին ընկնող հիվանդանոցային ընդունելությունների թիվը` 4:

Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 504 մահճակալ, որի միջին ծանրաբեռնվածությունը 40% է: Բացառություն են կազմում ծննդօգնության բուժհիմնարկները` Գավառի ծննդատունը, Մարտունու ծննդատունը և Վարդենիկի առողջության կենտրոնի ստացիոնարի ծննդաբերական մասը, որտեղ արձանագրվում է շուրջ 70% մահճակալային ծանրաբեռնվածություն (աղյուսակ 3): Մարզում տնային ծնունդների տեսակարար կշիռն ընդհանուր ծննդաբերություններում կազմում է շուրջ 4% (աղյուսակ 4):

Մարզի առողջապահական համակարգում աշխատում է ընդամենը` 355 բժիշկ և 1800 բուժքույր:

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 1. Գեղարքունիքի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական

բուժհիմնարկներն ու ծառայությունների օգտագործումը

(01.01.2005 թ. դրությամբ)

 

._________________________________________________________________________.

|N  |    Բուժհաստատության անվանումը   |Ենթակայությունը|Տարեկան  |Մեկ      |

|   |                                 |               |հաճախում-|բնակչին  |

|   |                                 |               |ների թիվը|ընկնող   |

|   |                                 |               |         |տարեկան  |

|   |                                 |               |         |հաճախումը|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|1. |Գավառի պոլիկլինիկա               |Մարզպետարան    |    36481|      1.1|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Գանձակի բժշկական ամբուլատորիա  |Գավառի         |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Լճափի բժշկական ամբուլատորիա    |Գավառի         |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|2. |Սարուխանի բժշկական ամբուլատորիա  |Մարզպետարան    |    11370|      1.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|3. |Նորատուսի բժշկական ամբուլատորիա  |Մարզպետարան    |     3975|      0.6|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|4. |Կարմիր գյուղի բժշկական           |Մարզպետարան    |     3916|      0.6|

|   |ամբուլատորիա                     |               |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|5. |Սևանի  պոլիկլինիկա               |Մարզպետարան    |    46671|      1.5|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Լճաշենի բժշկական ամբուլատորիա  |Սևանի          |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Չկալովկայի բժշկական            |Սևանի          |         |         |

|   |ամբուլատորիա                     |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Ծովագյուղի բժշկական            |Սևանի          |         |         |

|   |ամբուլատորիա                     |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|6. |Դդմաշենի բժշկական ամբուլատորիա   |Մարզպետարան    |     3884|      0.8|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|7. |Մարտունու պոլիկլինիկա            |Մարզպետարան    |    67210|      1.8|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Արծվանիստի բժշկական            |Մարտունիում    |         |         |

|   |ամբուլատորիա                     |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Երանոսի բժշկական ամբուլատորիա  |Մարտունու      |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Վաղաշենի բժշկական ամբուլատորիա |Մարտունու      |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Գեղհովտի բժշկական ամբուլատորիա |Մարտունու      |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Զոլաքարի բժշկական ամբուլատորիա |Մարտունու      |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|8. |Ծովինարի բժշկական ամբուլատորիա   |Մարզպետարան    |     1070|      0.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|9. |Ներքին Գետաշենի բժշկական         |Մարզպետարան    |     5128|      0.6|

|   |ամբուլատորիա                     |               |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|10.|Վերին Գետաշենի ԲԱ                |Մարզպետարան    |     2360|      0.5|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|11.|Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա |Մարզպետարան    |     3860|      0.8|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|12.|Վարդենիկի առողջության կենտրոն    |Մարզպետարան    |    12000|      1.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|13.|Վարդենիսի պոլիկլինիկա            |Մարզպետարան    |    99416|      4.4|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Ծովակի բժշկական ամբուլատորիա   |Վարդենիսի      |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Գեղամասարի բժշկական            |Վարդենիսի      |         |         |

|   |ամբուլատորիա                     |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Կարճաղբյուրի բժշկական          |Վարդենիսի      |         |         |

|   |ամբուլատորիա                     |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Մեծ Մասրիկի բժշկական           |Վարդենիսի      |         |         |

|   |ամբուլատորիա                     |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Շատվանի բժշկական ամբուլատորիա  |Վարդենիսի      |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|14.|Ճամբարակի պոլիկլինիկա            |Մարզպետարան    |    22594|      2.9|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |. Շորժայի բժշկական ամբուլատորիա  |Ճամբարակի      |         |         |

|   |                                 |պոլիկլինիկա    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|15.|Դպրաբակի բժշկական ամբուլատորիա   |Մարզպետարան    |     2050|      3.1|

._________________________________________________________________________.

 

2005թ. հունիսին Զոլաքարի բժշկական ամբուլատորիան առանձնացել է Մարտունու պոլիկլինիկայի կազմից:

 

Աղյուսակ 2. Գեղարքունիքի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի

կադրային ներուժը

 

._________________________________________________________________________.

|N  | Ամբուլատոր-պոլիկլինիկական   |Ընտա- |Թերա-|Մանկա-|Մանկա-|Նեղ   |Բուժ-|

|   | բուժհաստատության անվանումը  |նեկան |պևտ  |բույժ |բարձ- |մասնա-|քույր|

|   |                             |բժիշկ |     |      |գինե- |գետ   |     |

|   |                             |      |     |      |կոլոգ |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|1. |Գավառի պոլիկլինիկա           |      |   13|     9|     1|    18|   57|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|2. |Սարուխանի բժշկական           |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |      |    2|     2|      |      |   12|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|3. |Կարմիրգյուղի բժշկական        |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |     1|    1|     1|      |      |    8|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|4. |Նորատուսի բժշկական           |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |     1|     |      |      |      |   12|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը` Գավառ              |     2|   16|    12|     1|    18|   89|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|5. |Մարտունու պոլիկլինիկա        |     5|   22|    18|     1|    16|  164|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|6. |Ծովինարի բժշկական            |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |     1|    1|      |      |      |    8|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|7. |Ներքին Գետաշենի բժշկական     |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |     1|    1|     2|      |      |   10|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|8. |Վերին Գետաշենի բժշկական      |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |     1|    1|     1|      |      |    9|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|9. |Ձորագյուղի բժշկական          |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |     2|     |      |      |      |    6|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|10.|Վարդենիկի առողջության կենտրոն|      |    2|     2|     2|     1|   25|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը` Մարտունի           |    10|   27|    23|     3|    17|  222|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|12.|Վարդենիսի պոլիկլինիկա        |     3|   20|    11|     2|     9|  116|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|13.|Ճամբարակի պոլիկլինիկա        |      |    6|     7|     4|     8|   10|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|14.|Դպրաբակի բժշկական            |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |      |    2|     1|      |      |    4|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը` Ճամբարակ           |      |    8|     8|     4|     8|   14|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|15.|Սևանի  պոլիկլինիկա           |      |   12|    11|     6|    33|   82|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|16.|Դդմաշենի բժշկական            |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |     1|    1|     1|      |      |    9|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը` Սևան               |     1|   13|    12|     6|    33|   91|

._________________________________________________________________________.

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 3. Մարզի հիվանդանոցների մահճակալային ֆոնդն ու գործունեության

ցուցանիշները

 

._________________________________________________________________________.

|     Հիվանդանոցն ու     |Ընդուն-|Վիրահատու-|Մահճա- |Մահճա-|Մահճա-|Բուժման|

|     բաժանմունքները     |ված    |թյունների |կալների|կալ-  |կալ-  |միջին  |

|                        |հիվանդ-|թիվը      |թիվը   |օրերի |ների  |տևողու |

|                        |ները   |          |       |թիվը  |զբաղ- |թյունը |

|                        |       |          |       |      |վածու-|       |

|                        |       |          |       |      |թյան  |       |

|                        |       |          |       |      |%-ը   |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Գավառի հիվանդանոց       |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    688|       478|     35|  5332|    46|    7.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    203|          |     20|  1931|    29|    9.5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     99|          |     20|   894|    14|    9.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |    116|          |     15|   779|    16|    6.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1106|       478|     90|  8936|   30%|    8.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Գավառի ծննդատուն        |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձական           |   1475|       117|     25|  6908|    86|    4.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|գինեկոլոգիական          |    581|       217|     15|  1563|    33|    2.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   2056|       334|     40|  8471|   66%|    4.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Մարտունու հիվանդանոց    |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    755|       632|     40|  8754|    66|   11.6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    258|          |     25|  3438|    42|   13.3|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |    162|          |     15|  2904|    59|   17.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |    241|          |     20|  4202|    64|   17.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վերակենդանացման         |     90|          |    (5)|      |      |    3.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1506|       632|    100| 19298|   58%|   12.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Մարտունու ծննդատուն     |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձական           |   1205|          |     20|  4820|    75|    4.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|գինեկոլոգիական          |    500|       130|     10|  1959|    61|    3.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1705|       130|     30|  6779|   71%|    4.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Վարդենիսի հիվանդանոց    |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    333|       215|     15|  2439|    49|    7.3|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    108|          |     10|   837|    25|    7.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     37|          |     10|   259|     8|    7.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |    192|          |     10|   907|    27|    4.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|    666|          |     15|  2318|    47|    3.5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1336|       215|     60|  6760|   34%|    5.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ճամբարակի հիվանդանոց    |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    186|        92|     15|   961|    19|    5.2|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |     58|          |     15|   859|    17|   14.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     46|          |      5|   743|    45|   16.2|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |     79|          |      5|  1015|    62|   12.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|    407|        29|     15|   873|    18|    2.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |    776|       121|     55|  4451|   25%|    5.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Սևանի  հիվանդանոց       |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    522|       650|     25|  4904|    59|    9.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    201|          |     15|  1609|    33|    8.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |    108|          |     10|   701|    21|    6.5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |    169|          |     10|   947|    29|    5.6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|    712|          |     30|  3014|    30|    4.2|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վերակենդանացման         |     51|          |    (6)|      |      |    2.3|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|հակատուբերկուլոզային    |      5|          |     25|   112|     1|   22.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1768|       650|    115| 11287|   30%|    6.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Վարդենիկի առողջության   |       |          |       |      |      |       |

|կենտրոն                 |    309|         -|     14|  1655|   36%|    5.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը` մարզում       |  10562|      2560|    504| 67637|   40%|    6.4|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակում վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

 

Աղյուսակ 4. Մանկաբարձագինեկոլոգիական ծառայության իրավիճակը

 

._________________________________________________________________________.

|                            |Ծննդաբերություններ`|Տնային   |Տնային        |

|                            |ստացիոնարում       |ծնունդներ|ծնունդներ`    |

|                            |                   |         |հետագա        |

|                            |                   |         |հոսպիտալացմամբ|

|____________________________|___________________|_________|______________|

|Գավառի ծննդատուն            |      618          |  3      |     1        |

|____________________________|___________________|_________|______________|

|Մարտունու ծննդատուն         |     1005          | 52      |     0        |

|____________________________|___________________|_________|______________|

|Սևանի  հիվանդանոց           |      542          |  3      |     4        |

|____________________________|___________________|_________|______________|

|Վարդենիկի առողջության       |                   |         |              |

|կենտրոն                     |      156          |  -      |     0        |

|____________________________|___________________|_________|______________|

|Վարդենիսի հիվանդանոց        |      378          | 50      |     0        |

|____________________________|___________________|_________|______________|

|Ճամբարակի հիվանդանոց        |      174          |  6      |     0        |

|____________________________|___________________|_________|______________|

|Ընդամենը                    |     2873          |114      |     5        |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 5. Կադրային ներուժը (բժիշկներ)

 

._________________________________________________________________________.

|Մասնագիտու- |Գավառի|Գավառի|Մար- |Մարտու|Վարդե-|Ճամբա-|Սևանի |Վարդե-|Ընդա-|

|թյունները   |հիվան-|ծննդա-|տու- |նու   |նիսի  |րակի  |հիվան-|նիկի  |մենը |

|            |դանոց |տուն  |նու  |ծննդա-|հիվան-|հիվան-|դանոց |առողջ-|     |

|            |      |      |հիվան|տուն  |դանոց |դանոց |      |ության|     |

|            |      |      |դանոց|      |      |      |      |կենտ- |     |

|            |      |      |     |      |      |      |      |րոն   |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|թերապևտ     |     2|     1|    2|     1|     3|     1|     3|     4|   17|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|մանկաբույժ  |     1|      |    3|      |     1|     1|     1|     3|   10|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|նեոնատոլոգ  |     2|     1|     |     1|     1|      |     1|      |    6|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|վիրաբույժ   |     5|      |    6|      |     1|     3|     1|     2|   18|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|մանկաբարձ-  |      |      |     |      |      |      |      |      |     |

|գինեկոլոգ   |      |     7|     |     8|     2|     2|     5|     2|   26|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|ինֆեկցիոնիստ|     1|      |    2|      |     1|     1|      |      |    5|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|ուրոլոգ     |     1|      |    1|      |     1|      |     1|      |    4|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|ուռուցքաբան |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|պրոկտոլոգ   |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|սրտաբան     |     1|      |    2|      |      |     1|     1|      |    5|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|դեղագետ     |     1|      |    1|      |     1|      |      |      |    3|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|սոնոգրաֆիստ |     1|      |    1|     1|     1|     1|     1|      |    6|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|բժիշկ-      |     1|     1|    5|     1|     2|     1|     1|      |   12|

|լաբորանտ    |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|քիթ-կոկորդ -|     1|      |    2|      |     1|     1|      |      |    5|

|ականջաբան   |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|ակնաբույժ   |     1|      |     |      |      |      |      |      |    1|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|պաթանատոմ   |     1|      |    1|      |     1|      |     1|      |    4|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|ռադիոլոգ/   |     1|      |    2|      |      |      |     1|      |    4|

|ռենտգենոլոգ |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|էնդոսկոպիստ |      |      |     |      |      |      |     1|      |    1|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|մաշկավեներա-|      |      |     |      |      |      |      |      |     |

|բան         |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|նյարդաբան   |     1|      |    1|      |     1|      |     1|      |    4|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|վնասվածքաբան|     1|      |    1|      |     1|      |      |      |    3|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|ֆիզիոթերա-  |     1|      |    1|     1|      |      |      |      |    3|

|պևտ         |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|անեսթեզիոլոգ|     2|     1|    2|     1|     1|     1|     2|      |   10|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|ֆթիզիատոր   |      |      |     |      |      |      |     1|      |    1|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|հոգեբույժ   |     1|      |     |      |      |      |      |      |    1|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|բժիշկ -     |     1|      |    1|     1|      |      |     1|      |    4|

|վիճակագիր   |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|շտապ        |     4|      |    4|      |     4|     4|     4|      |   20|

|օգնության   |      |      |     |      |      |      |      |      |     |

|բժիշկ       |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|համաճարակա- |     1|     1|    1|      |      |      |     1|      |    4|

|բան         |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|ատամնաբույժ |      |      |     |    1 |      |      |     1|      |    2|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|հեմատոլոգ   |     1|      |     |      |      |      |     1|      |    2|

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|բժիշկ օքսի- |     1|      |     |      |      |      |      |      |    1|

|գենոթերապևտ |      |      |     |      |      |      |      |      |     |

|____________|______|______|_____|______|______|______|______|______|_____|

|բժիշկ       |     1|      |     |      |      |      |      |      |    1|

|ռեֆլեքսո-   |      |      |     |      |      |      |      |      |     |

|թերապևտ     |      |      |     |      |      |      |      |      |     |

._________________________________________________________________________.

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՊԼԱՆ

 

Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացման նպատակով առաջարկվում է վերակազմակերպել գործող համակարգը` ելնելով հետևյալ չափանիշներից և սկզբունքներից`

. գյուղական բժշկական ամբուլատորիաների առանձնացում` տարածքային պոլիկլինիկաների կազմից` անկախ ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման և համայնքների ներգրավման համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով,

. կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնությամբ աշխատող ծառայությունների միավորում,

. լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների միավորում,

. չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների օտարում,

. հարկ եղած դեպքում տարածքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների միավորում` հիշյալ բժշկական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Մարզի առողջապահական համակարգում, ըստ առանձին տարածաշրջանների, կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` կազմակերպությունների վերակազմավորման և լուծարման աշխատանքներն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

I. Գավառի տարածաշրջան

 

Գավառում գործում են «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, և «Գավառի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Որոշվում է`

1. «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

2. «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայություններ և համապատասխանաբար ամբուլատոր նեղ մասնագետներին (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, ուռոլոգ, վիրաբույժ) տեղափոխել «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն` առանց հիվանդանոցի գույքի կազմի փոփոխության:

3. Միաձուլման ձևով վերակազմակերպել «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գավառի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը` ստեղծելով «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

4. «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել նախկին «Գավառի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության շենքում, իսկ ինֆեկցիոն ծառայությունները` նախկին «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հիմնական մասնաշենքից առանձնացված` շուրջ 1935 քառ. մետր մակերեսով ինֆեկցիոն մասնաշենքում:

Աղյուսակում ներկայացված է «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախատեսվող մահճակալային հզորությունը`

 

.___________________________________________________.

|«Գավառի բժշկական|Մահճակալների|Մահճակալ- |Մահճակալ- |

|կենտրոն» փակ    |ներկա քանակը|ների ներկա|ների      |

|բաժնետիրական    |(2007 թ.    |զբաղվածու-|առաջարկվող|

|ընկերություն    |դրությամբ)  |թյան      |թիվը      |

|                |            |տոկոսը    |          |

|________________|____________|__________|__________|

|Վիրաբուժական    | 25         |52        | 25       |

|________________|____________|__________|__________|

|Թերապևտիկ       | 15         |37        | 15       |

|________________|____________|__________|__________|

|Մանկական        | 10         |27        | 10       |

|________________|____________|__________|__________|

|Ինֆեկցիոն       |  5         |57        |  5       |

|________________|____________|__________|__________|

|Մանկաբարձա-     | 40         |32        | 30       |

|գինեկոլոգիական  |            |          |          |

|________________|____________|__________|__________|

|Ընդամենը        | 95         |34        | 85       |

.___________________________________________________.

(4-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1387-Ն որոշում)

 

5. Նախկին «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հիմնական մասնաշենքից շուրջ 6762 քառ. մետր մակերեսով տարածք ազատել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

6. «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահովելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2006
N 1911-Ն
Որոշում