Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 626-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Դ. Անանյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

սեպտեմբերի 30-ի

N 626-Ն հրամանի

 

Ձև

 

._________________________________________________________________________.

|ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ  |   Փաստաթղթի հերթական համարը   |

|ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ      |_______________________________|

|ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ     |(լրացվում է հարկային մարմնի    |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                               |կողմից)                        |

|_________________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  |   |   |   |   |   |   |   |   |

|_________________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողը                          |                               |

|_________________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը           |                               |

|(բնակության վայրը)                       |                               |

._________________________________________________________________________.

 

Սույնով հայտարարում եմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող և անկախ շրջանառության հարկ վճարող համարվելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված պայմաններին չբավարարելու հանգամանքից`

 

._________________________________________________________________________.

|1.|Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ____ ___________ 20__-ից       |

|  |շրջանառության հարկ վճարող համարվելու համար: Հայտնում եմ, որ`          |

|_________________________________________________________________________|

|1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների     |  |

|մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.                |  |

|______________________________________________________________________|__|

|2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.12.2022 թիվ 1396-Ն հրաման)        |  |

|______________________________________________________________________|__|

|3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի|  |

|համաձայն` համարվում եմ փոխկապակցված և  ինձ փոխկապակցված               |  |

|կազմակերպությունները և  (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն    |  |

|ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և     |  |

|փաստացի իրականացնում են գործունեություն.                              |  |

|______________________________________________________________________|__|

|4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի|  |

|համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված |  |

|առևտրային  կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և  նոտարների    |  |

|նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում            |  |

|գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների       |  |

|հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը.                   |  |

|______________________________________________________________________|__|

|5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ   |  |

|հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների     |  |

|մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից|  |

|հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ:         |  |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|2.|Սույն հայտարարությունը ներկայացնում եմ` հարկային տարվա ընթացքում      |

|  |գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի    |

|  |շեմը գերազանցելու կամ հարկային տարվա ընթացքում Հայաստանի              |

|  |Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ     |

|  |կետերում նշված փաստերից որևէ  մեկը տեղի ունենալու օրվանից` ____ _____ |

|  |20_____-ից շրջանառության հարկ վճարող շարունակել համարվելու համար:     |

|  |Հայտնում եմ, որ`                                                      |

|_________________________________________________________________________|

|1) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով       |  |

|իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.                      |  |

|______________________________________________________________________|__|

|2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.12.2022 թիվ 1396-Ն հրաման)        |  |

|______________________________________________________________________|__|

|3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի|  |

|համաձայն` համարվում եմ փոխկապակցված և  ինձ փոխկապակցված               |  |

|կազմակերպությունները և  (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն    |  |

|ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և     |  |

|փաստացի իրականացնում են գործունեություն.                              |  |

|______________________________________________________________________|__|

|4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի|  |

|համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված |  |

|առևտրային  կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և  նոտարների    |  |

|նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում            |  |

|գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների       |  |

|հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը.                   |  |

|______________________________________________________________________|__|

|5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ   |  |

|հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների     |  |

|մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից|  |

|հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ:         |  |

._________________________________________________________________________.

 

Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը:

 

    Պաշտոնատար անձ     _________________________________________

                           ստորագրությունը, անունը, ազգանունը

 

(հավելվածը փոփ. 28.12.2022 թիվ 1396-Ն հրաման)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
30.09.2019
N 626-Ն
Հրաման