ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 712-Ա
ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով`
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվելիք` «Միջնաժամկետ և երկարաժամկետ տնտեսական պլանավորումը զարգացող երկրների համար» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանին 2019 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին):
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հոկտեմբերի 18
Երևան