ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 1508-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 18-ի
N 1508-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի
նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ն. Խաչատուրյան - ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Ա. Վիրաբյան - ՀՀ ազգային արխիվի տնօրեն
Գ. Մելքոնյան - ՀՀ ՊՆ զինանշանագրության բաժնի պետ
Ս. Սաֆարյան - ՀՀ նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)
Պ. Սարգսյան - «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման
հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական
գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)
Ա. Աղասյան - ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն,
արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)
Գ. Մանասյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն,
մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
(համաձայնությամբ)
Լ. Աբրահամյան - ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում
բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական
գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Հ. Սուքիասյան - ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող,
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
(համաձայնությամբ)
Հ. Սամուելյան - Նկարիչ, գրաֆիկ, դիզայներ (համաձայնությամբ)
Կ. Աղամյան - ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ, նկարիչ
(համաձայնությամբ)
Ս. Գրիգորյան - Ասպիրանտ, Միջնադարյան ուսումնասիրությունների
կենտրոն, Ֆրանսիա, Պոլ Վալերի համալսարան
(համաձայնությամբ)
Գ. Պողոսյան - Հերալդիկայի լայն ընդգրկման, մասնավորապես պետական
պարգևների մասնագետ (համաձայնությամբ)
Վ. Ավետիսյան - Պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Ա. Դաբաղյան - ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրագիտության
ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական
գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Վ. Խաչատրյան - Կրոնագետ (համաձայնությամբ)