Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴՐԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

050.1067.031299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

3 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 1067

 

i

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի (ա) ենթակետը և ՀՀ տարածքում կանխիկ դրամաշրջանառությունը կարգավորելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով կանխիկ դրամի փոխադրումների օպերատիվությունը և անվտանգությունը բարձրացնելու անհրաժեշտությունը` հրամայում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 1999 թ. մայիսի 18-ի թիվ 477 հրամանի 2-րդ կետով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնների կանոնակարգը»:

2. Հաստատել «ՀՀ կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնների կանոնակարգը» նոր խմբագրությամբ (կցվում է):

3. Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` ՀՀ ԿԲ հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի ավտոմատացման վարչության համակարգչային ցանցերի բաժնին տրամադրել առանձին հեռախոսագիծ:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ՀՀ կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնների

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնակարգը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոններում (այսուհետև` ՏԴԿ) դրամարկղային գործառնությունների իրականացման պայմանները:

1.2. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի նպատակն է` ՀՀ տարածաշրջաններում դրամաշրջանառության կարգավորումը, հնամաշ թղթադրամների դուրսբերումը շրջանառությունից, կանխիկ դրամի փոխադրումների օպերատիվության և անվտանգության բարձրացումը, տարածաշրջաններում գործող բանկերի և նրանց մասնաճյուղերի դրամարկղային սպասարկման օպերատիվության բարձրացումը, ինչպես նաև կանխիկ դրամի հանդիպակաց փոխադրումների բացառումը:

1.3. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի աշխատակիցները գործառնություններ իրականացնելիս ղեկավարվում են սույն կանոնակարգի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 06.04.98թ. թիվ 243 հրամանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկում դրամարկղային գործառնությունների իրականացման մասին» կարգի, ՀՀ ԿԲ խորհրդի որոշումների և ՀՀ ԿԲ նախագահի հրամանների պահանջներով:

1.4. ՏԴԿ-ում կանխիկ դրամն ընդունվում և տրամադրվում է միայն բանկերին և նրանց մասնաճյուղերին:

1.5. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ն իրավաբանական անձ և ՀՀ ԿԲ տարածքային ստորաբաժանում (մասնաճյուղ, ներկայացուցչություն) չի համարվում, և ՀՀ տարածքում գործող բանկերը ՏԴԿ-ում հաշիվ չեն կարող ունենալ:

ՏԴԿ-ն ունի իր անվանմամբ դրոշմակնիք, որը դրվում է ՏԴԿ-ում իրականացվող գործարքները հաստատող վճարային փաստաթղթերի վրա:

1.6. կենտրոնական բանկի ՏԴԿ-ն ՀՀ որևէ տարածքում տեղակայված ՀՀ ԿԲ դրամարկղային հանգույց է, որն իրականացնում է ՀՀ ԿԲ դրամարկղի բոլոր գործառնությունները տվյալ տարածաշրջանում:

1.7. ՏԴԿ-ում աշխատանքային և գործառնական ժամերը, անցագրային ռեժիմը, ՏԴԿ-ի տարածքների վարձակալության պայմանները, ինչպես նաև ՏԴԿ-ում առկա արժեքների հուսալի պահպանության պայմաններն ու պատասխանատվությունը սահմանվում են ՀՀ ԿԲ-ի և ՏԴԿ-ի տարածքների վարձատու բանկի միջև կնքվող պայմանագրերով:

1.8. ՏԴԿ-ի գործունեությունը սկսելուց երեք ամիս հետո` Էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության ներկայացմամբ ԿԲ ՏԴԿ-ում կանխիկ դրամի մնացորդի նվազագույն և առավելագույն սահմանաքանակները սահմանվում են ՀՀ ԿԲ նախագահի կարգադրությամբ:

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հապավումները

և հասկացությունները

 

2.1. Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հապավումներն են`

 

ՏԴԿ    - ՀՀ կենտրոնական բանկի Տարածքային դրամարկղային կենտրոն

ԷԴԿԲ   - Էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության

Էմիսիայի և դրամաշրջանառության կարգավորման բաժին

ԲԳԲ    - Հաշվապահական հաշվառման վարչության բանկային գործառնությունների

         բաժին

ՀՑԲ    - Հաշվարկների և  բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի

         ավտոմատացման վարչության համակարգչային ցանցերի բաժին

ՏՏՄՊՎ  - Տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչություն

ՏՊԲ    - Տեղեկատվության և  տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության

         տեղեկատվության պաշտպանության բաժին

 

2.2. Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են

2.2.1. ՀՀ ԿԲ-ի և ՏԴԿ-ի միջև էլեկտրոնային կապ - CBANet միջբանկային համակարգչային ցանցի հիման վրա գործող վճարումների համակարգ:

2.2.2. ՀՀ ԿԲ-ի և ՏԴԿ-ի միջև ռեզերվային կապ - ֆաքսի միջոցով գործող կապ:

2.2.3. Հաղորդագրություն TEST-key պաշտպանվածությամբ - ՀՀ ԿԲ-ից ՏԴԿ կամ հակառակ ուղղությամբ ֆաքսով ուղարկվող հաղորդագրության վրա դրվող ստուգաբանալի:

2.2.4. ՏԴԿ-ի նյութապատասխանատու անձ - ՏԴԿ-ում առկա արժեքների համար նյութական պատասխանատվություն կրող ՏԴԿ-ի աշխատակից, որի հետ կնքվում է լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:

2.2.5. Կանխիկ դրամի ստացման լիազորագիր - ինկասացիոն ծառայության կողմից կարգագրի հիման վրա ինկասատորին տրված փաստաթուղթ, որը ներկայացվում է ՏԴԿ` կանխիկ դրամ ստանալու համար (հավելված 1):

2.2.6. Կանխիկ դրամի փոխադրման կարգագիր - բանկի ղեկավարի (տեղակալի) և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ, բանկի կնիքով վավերացված` ինկասացիոն ծառայությանը կանխիկ դրամ ստանալու համար տրված փաստաթուղթ (հավելված 2):

2.2.7. Կանխիկ դրամի ստացման չեկ - բանկի (մասնաճյուղի) ղեկավարի (տեղակալի) և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ, բանկի կնիքով վավերացված փաստաթուղթ, որը ներկայացվում է ՏԴԿ` կանխիկ դրամ ստանալու համար:

2.2.8. ՏԴԿ-ից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվություն - ՏԴԿ-ում առկա արժեքների և ՏԴԿ-ում իրականացվող գործառնությունների մասին ՀՀ ԿԲ ներկայացվող ամենօրյա հաշվետվություն (հավելվածներ 4 և 5):

 

3. ՀՀ կենտրոնական բանկի ՏԴԿ-ի խնդիրները

 

ՀՀ կենտրոնական բանկի ՏԴԿ-ի խնդիրներն են`

3.1. ՀՀ տարածաշրջաններում տեղակայված բանկերի (մասնաճյուղերի) դրամարկղային սպասարկումը, այն է` տվյալ տարածքում գտնվող բանկերից (մասնաճյուղերից) կանխիկ դրամի (ՀՀ արժույթ) ընդունումը և նրանց դրամարկղերի ամրացման նպատակով կանխիկ դրամի տրամադրումը:

3.2. Գանձապետական պահառու համակարգի հետ կապված գործառնությունները:

3.3. ՀՀ ԿԲ խորհրդի կամ նախագահի հանձնարարությամբ` այլ խնդիրներ:

 

4. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի աշխատակիցների գործառույթները

 

4.1. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի աշխատակիցները հանդիսանում են ՀՀ ԿԲ Էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության աշխատակիցներ:

4.2. ՏԴԿ-ում կանխիկ դրամով գործարք կատարող յուրաքանչյուր աշխատակցի հետ կնքվում է լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:

4.3. ՏԴԿ-ի դրամապահոցում առկա արժեքների նյութապատասխանատվությունը ՀՀ ԿԲ նախագահի հրամանով դրվում է ՏԴԿ-ի աշխատակիցների վրա:

4.4. ՏԴԿ-ի ղեկավարը պատասխանատվություն է կրում ՏԴԿ-ի ամբողջ գործունեության կազմակերպման համար: ՏԴԿ-ում առկա արժեքների նյութապատասխանատու անձն է: ՏԴԿ-ում իրականացվող գործառնությունների վերջնական հաստատողն է:

4.5. ՏԴԿ-ի գործառնավարը ՏԴԿ-ում իրականացվող գործառնությունները համակարգ մուտքագրողը և հաստատողն է, ՏԴԿ-ում առկա արժեքների նյութապատասխանատու անձը: Անհրաժեշտության դեպքում (արձակուրդ գնալու, հիվանդության և այլն) փոխարինում է ՏԴԿ-ի ղեկավարին: Գործառնական ժամից հետո կատարում է ՏԴԿ-ում առկա կանխիկ դրամի վերահաշվարկ:

4.6. ՏԴԿ-ի հսկիչը հանդիսանում է ՏԴԿ-ում առկա արժեքների նյութապատասխանատու անձ: Հսկում է ՏԴԿ-ում իրականացվող գործառնությունների մասին համակարգ մուտքագրված տեղեկատվության ճշգրտությունը: Գործառնական ժամից հետո կատարում է ՏԴԿ-ում առկա կանխիկ դրամի վերահաշվարկ:

4.7. ՏԴԿ-ի մուտքի-ելքի դրամարկղի գանձապահը սահմանված կարգով հաճախորդներին է տրամադրում և նրանցից ընդունում կանխիկ դրամը: Գործառնական ժամից հետո կատարում է ՏԴԿ-ում առկա կանխիկ դրամի վերահաշվարկ: Անհրաժեշտության դեպքում փոխարինում է ՏԴԿ-ի գործառնավարին կամ հսկիչին:

 

5. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ում իրականացվող դրամարկղային գործառնությունները

 

5.1. ՀՀ ԿԲ տարածքային դրամարկղային կենտրոնում կանխիկ դրամի ընդունումը.

5.1.1. Բանկերից (մասնաճյուղերից) կանխիկ դրամն ընդունվում է 2 օրինակից լրացվող մուտքի օրդերի կամ մուտքի հայտարարագրի հիման վրա:

5.1.2. ՏԴԿ-ում գործառնավարը մուտքի օրդերի (մուտքի հայտարարագրի) լրացման ճշտությունը ստուգելուց հետո համակարգում կատարում է նախնական ձևակերպում`

Դտ - 1011 (ՏԴԿ դրամարկղ),

Կտ - 4914 (փոխադարձ հաշվարկներ),

և մուտքի օրդերը հանձնում է դրամարկղի հսկիչին: Դրամարկղի հսկիչը

մուտքի օրդերը (մուտքի հայտարարագիրը) ստուգելուց հետո հաստատում է

համակարգ մուտքագրված գործարքը,

Դտ - 4914 (փոխադարձ հաշվարկներ)

Կտ - 4913 (հաշվարկներ ՀՀ ԿԲ հետ կանխիկի գծով),

և մուտքի օրդերը փոխանցում է գանձապահին:

5.1.3. Գանձապահը ստանալով մուտքի օրդերը (հայտարարագիրը)` ստուգում է այն և բանկից ընդունում կանխիկ դրամը: Փաստացի հաշված գումարն օրդերում նշված գումարի հետ համապատասխանելու դեպքում գանձապահը ստորագրում է դրամարկղի մուտքի օրդերը (հայտարարագրի անդորրագիրը), դնում դրոշմակնիք և օրդերի մեկ օրինակը (անդորրագիրը) հանձնում հաճախորդին:

Դրամարկղի մուտքի օրդերի առաջին օրինակը (հայտարարագիրը և կից օրդերը) մնում է դրամարկղում, և իրականացված գործարքի մասին կատարվում է նշում դրամարկղի գրքում, որի ձևը հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 06.04.98 թ. թիվ 243 հրամանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկում դրամարկղային գործառնությունների իրականացման մասին» կարգով (հավելված 3):

5.1.4. ՀՀ կենտրոնական բանկի ՏԴԿ-ի ղեկավարը, համակարգ մուտքագրված տվյալները գանձապահի կողմից մուտքի փաստաթղթերի հիման վրա գրքում կատարած գրառումների հետ համեմատելուց հետո, տալիս է գործարքի վերջնական հաստատում:

5.1.5. ՀՀ կենտրոնական բանկի ՏԴԿ-ի ղեկավարը գործարքի վերջնական հաստատման մասին էլեկտրոնային վճարումների համակարգով ՀՀ կենտրոնական բանկ է ուղարկում հաղորդագրություն: ՀՀ կենտրոնական բանկի «Գործառնական օր» համակարգում ստացված հաղորդագրության հիման վրա ավտոմատ ավտոմատ ձևով կատարվում է ձևակերպում`

Դտ - 1013 (ՏԴԿ-ի միջոցներ),

Կտ - 3611 (բանկի թղթակցային հաշիվ):

5.2. ՀՀ կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնում կանխիկ դրամի տրամադրումը.

5.2.1. ՀՀ կենտրոնական բանկի ՏԴԿ-ի կանխիկ դրամ ստանալու նպատակով բանկերը նախապես առնվազն մինչև կանխիկը ստանալու օրվա ժամը 9:30 (ինն անց երեսուն) րոպե, ԷԴԿԲ են ներկայացնում կանխիկ դրամի ստացման հայտ (էլեկտրոնային կամ թղթային, հավելված 3). էլեկտրոնային հաղորդագրությունը պետք է լինի ծածկագրված և էլեկտրոնային ստորագրությամբ պաշտպանված, թղթայինը պետք է ստորագրված լինի բանկի նախագահի (տեղակալի), գլխավոր հաշվապահի կողմից և վավերացված բանկի կնիքով: Բանկերը նախապես ԲԳԲ-ին են ներկայացնում կանխիկ դրամի ստացման վճարման հանձնարարական` էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

5.2.2. ՀՀ կենտրոնական բանկի ԷԴԿԲ-ն կանխիկ դրամի ստացման բանկի հայտն իր մոտ հաշվառելուց հետո, CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով, ծածկագրված և էլեկտրոնային ստորագրությամբ պաշտպանված, այն ուղարկում է ՏԴԿ-ի ղեկավարին:

5.2.3. ԲԳԲ-ի գործառնավարը թղթային ճանապարհով ստացված բանկի վճարման հանձնարարականի հիման վրա կատարում է նախնական (առաջին) ձևակերպում`

Դտ - 3611 (բանկի թղթակցային հաշիվ),

Կտ - 4911 (արտաքին կրեդիտորներ ՏԴԿ-ների գծով),

որը հաստատվում է ԲԳԲ-ի հսկիչ գործառնավարի կողմից: Էլեկտրոնային

ճանապարհով վճարման հանձնարարականի ստացման դեպքում նախնական

ձևակերպումը կատարվում է ավտոմատ ձևով:

5.2.4. Էլեկտրոնային ճանապարհով ստացված վճարման հանձնարարականի հիման վրա ՏԴԿ-ում ավտոմատ ձևով կատարվում է հետևյալ ձևակերպումը`

Դտ - 4913 (հաշվարկներ ՀՀ ԿԲ հետ կանխիկի գծով),

Կտ - 4914 (փոխադարձ հաշվարկներ):

5.2.5. Բանկը ինկասացիոն ծառայությանը տալիս է կարգագիր (հավելված 2), որի հիման վրա ինկասատորները տվյալ ինկասացիոն ծառայությունից ստանում են լիազորագիր (հավելված 1): Լիազորագրով և իրենց վկայականներով ինկասատորները ներկայանում են ՏԴԿ-ի գործառնավարին: ՏԴԿ-ում պետք է գտնվեն ինկասատորների լիազորագրերը ստորագրելու իրավունք ունեցող անձանց և ինկասատորների ստորագրությունների նմուշները, որոնք պետք է հաստատված լինեն տվյալ ինկասացիոն ծառայության ղեկավարի ստորագրությամբ և վավերացված` կազմակերպության կնիքով: ՏԴԿ-ի գործառնավարը ստուգում է ինկասատորների վկայականների և լիազորագրում նշված տվյալների համապատասխանությունը, լիազորագիրը ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունների իսկությունը, լիազորագրում նշված գումարը և գումարի տեղափոխման վայրը համեմատում է ՀՀ ԿԲ կողմից համակարգ մուտքագրված տվյալների հետ, դրանց համապատասխանության դեպքում լրացնում է ելքի օրդեր երկու օրինակից ու մուտքագրում համակարգ, և լիազորագիրը վկայականների և օրդերի 2 օրինակի հետ միասին ուղարկում է ՏԴԿ-ի հսկիչին: Անհամապատասխանության դեպքում գործարքը չի կատարվում, և այդ մասին պետք է տեղյակ պահվի ԷԴԿԲ-ին:

5.2.6. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի հսկիչը, ստուգելով ինկասատորների լիազորագրերը, վկայականները և օրդերի 2 օրինակը, ստուգում է դրանց լրացման ճշտությունը, համակարգում կատարում գործարքի հաստատում և օրդերի 2 օրինակի վրա ստորագրելուց հետո ուղարկում ՏԴԿ-ի գանձապահին:

5.2.7. Գանձապահը ստանալով լիազորագիրը, վկայականները և օրդերի 2 օրինակը, ստուգում է դրանց լրացման ճշտությունը, ստորագրությունների համապատասխանությունը ՏԴԿ-ում առկա ստորագրությունների նմուշներին, որը ճիշտ լինելու դեպքում հաճախորդին է հանձնում գումարը և օրդերի ստորագրված ու դրոշմակնքված մեկ օրինակը:

5.2.8. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի ղեկավարը, համակարգ մուտքագրված տվյալները գանձապահի կողմից դրամարկղի ելքի օրդերների հիման վրա գրքում կատարած գրառումների հետ համեմատելուց հետո, տալիս է գործարքի հաստատում`

Դտ - 4914 (փոխադարձ հաշվարկներ),

Կտ - 1011 (ՏԴԿ-ի դրամարկղ):

5.2.9. ՏԴԿ-ի ղեկավարը էլեկտրոնային վճարումների համակարգով ՀՀ ԿԲ է ուղարկում հաղորդագրություն` հաճախորդին գումար տրամադրելու վերաբերյալ:

ՀՀ կենտրոնական բանկի «Գործառնական օր» համակարգում ստացված հաղորդագրության հիման վրա ավտոմատ ձևով կատարվում է հետևյալ ձևակերպումը`

ԴՏ - 4911 (արտաքին կրեդիտորներ ՏԴԿ-ների գծով),

Կտ - 1013 (ՏԴԿ-ի միջոցներ):

5.2.10. Որևէ պատճառով բանկի (մասնաճյուղի) կողմից ՏԴԿ-ի կանխիկ դրամ չստանալու դեպքում գործառնական օրվա վերջում կատարվում են հետևյալ ձևակերպումները`

   ՏԴԿ-ում`                            ԲԳԲ-ում`

   Դտ - 4914 (փոխադարձ հաշվարկներ),    Դտ - 4911 (արտաքին կրեդիտորներ

   Կտ - 4913 (հաշվարկներ ՀՀ ԿԲ հետ               ՏԴԿ-ների գծով),

              կանխիկի գծով):           Կտ - 3611 (բանկի թղթակցային հաշիվ):

 

5.2.11. Եթե բանկի մասնաճյուղը և ԿԲ ՏԴԿ-ն գտնվում են միևնույն շենքի տարածքում, ապա տվյալ բանկի մասնաճյուղի կառավարչի և գլխավոր հաշվապահի (որոնց ստորագրության նմուշները պետք է գտնվեն ՏԴԿ-ում) կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով վավերացված կանխիկ դրամական չեկով լիազորված անձը կարող է ստանալ կանխիկ դրամը` առանց գումարային սահմանափակումների` նախապես ՀՀ ԿԲ-ին տրված հայտի և վճարման հանձնարարականի հիման վրա:

5.2.12. ԿԲ ՏԴԿ-ից տվյալ տարածաշրջանում գտնվող բանկերը (մասնաճյուղերը) կարող են կանխիկ դրամ ստանալ նաև բանկի (մասնաճյուղի) ղեկավարի և գլխավոր հաշվապահի (որոնց ստորագրության նմուշները պետք է գտնվեն ՏԴԿ-ում) կողմից ստորագրված դրամական չեկով` նախապես ՀՀ ԿԲ-ին բանկի կողմից տրված կանխիկ դրամի ստացման հայտի և վճարման հանձնարարականի հիման վրա: 5.0 (հինգ) մլն դրամը գերազանցող գումարները ՏԴԿ-ից բանկեր (մասնաճյուղեր) փոխադրվում են միայն ինկասացիոն ծառայությունների միջոցով կամ ուղեկցությամբ, իսկ մինչև 5.0 մլն դրամը բանկերը կարող են ստանալ նաև իրենց ներկայացուցիչների միջոցով:

5.3. ՀՀ կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնում կանխիկ դրամի ընդունումը (ռեզերվային միջոցներով).

5.3.1. ՏԴԿ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև CBANet միջբանկային համակարգչային ցանցի ժամանակավոր բացակայության դեպքում կանխիկ դրամը մուտք է արվում սույն կանոնակարգի 5.1.1-5.1.4 ենթակետերում նշված կարգով:

5.3.2. Սույն կանոնակարգի 5.3.1 կետում նշված դեպքում ՏԴԿ-ի ղեկավարը գործարքի վերջնական հաստատումից հետո տվյալ գործարքի մասին հաղորդագրությունը ֆաքսի միջոցով TEST-key պաշտպանվածությամբ ուղարկում է ՀՀ ԿԲ ՀՑԲ:

5.3.3. ՀՀ ԿԲ ՀՑԲ-ի աշխատակիցը ռեզերվային միջոցով (ֆաքսով) TEST-key պաշտպանվածությամբ ցանկացած հաղորդագրություն ստանալու դեպքում պարտավոր է անմիջապես հեռախոսել ԿԲ ՏԴԿ-ի ղեկավարի հետ և նրանից ստանալ լրացուցիչ ձայնային հաստատում` ուղարկված հաղորդագրության վերաբերյալ:

5.3.4. ՀՀ ԿԲ ՀՑԲ-ի աշխատակիցը, TEST-key պաշտպանվածությամբ ստացված հաղորդագրությունը համապատասխան մատյանում գրանցելով, ստորագրությամբ հանձնում է ՀՀ կենտրոնական բանկի ՏՊԲ-ին` հաղորդագրության իսկությունը հաստատելու համար:

5.3.5. ՀՀ ԿԲ ՏՊԲ-ի աշխատակիցը սահմանված ձևով ստուգում է հաղորդագրության վրա նշված TEST-Key բանալին, ճիշտ լինելու դեպքում ջնջում այն և հաղորդագրությունը տրամադրում ՀՀ կենտրոնական բանկի ԲԳԲ-ին:

5.3.6. ՀՀ ԿԲ ԲԳԲ-ի գործառնավարը համակարգում կատարում է համապատասխան ձևակերպում`

Դտ - 1013 (ՏԴԿ-ի միջոցներ),

Կտ - 3611 (բանկի թղթակցային հաշիվ):

5.3.7. ՀՀ ԿԲ ԲԳԲ-ի հսկիչ գործառնավարը հաղորդագրությունը ստուգելուց հետո հաստատում է մուտքագրված գործարքը:

5.4. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ում կանխիկ դրամի տրամադրումը (ռեզերվային միջոցներով).

5.4.1. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի և ՀՀ ԿԲ միջև CBANet միջբանկային համակարգչային ցանցի ժամանակավոր բացակայության դեպքում կանխիկ դրամի տրամադրումը հաճախորդին իրականացվում է սույն կանոնակարգի 5.2.1. ենթակետում նշված կարգով թղթային ճանապարհով:

5.4.2. ՀՀ ԿԲ ԲԳԲ-ի համապատասխան աշխատակիցը թղթային ճանապարհով կանխիկ դրամի ստացման վճարման հանձնարարականի հիման վրա կատարում է նախնական ձևակերպում`

Դտ - 3611 (բանկի թղթակցային հաշիվ),

Կտ - 4911 (արտաքին կրեդիտորներ ՏԴԿ-ների գծով).

այդ ձևակերպման քաղվածքը համապատասխան մատյանում ստորագրությամբ

տրամադրում է ՏՊԲ-ին TEST-key բանալիով այն պաշտպանելու համար:

ԷԴԿԲ-ի համապատասխան աշխատակիցը կանխիկ դրամի ստացման հայտը ֆաքսով

ուղարկում է ԿԲ ՏԴԿ-ին:

5.4.3. ՀՀ ԿԲ ՏՊԲ-ի աշխատակիցը, TEST-key բանալին քաղվածքի վրա նշելուց հետո համապատասխան մատյանում հաղորդագրությունը գրանցելով, ստորագրությամբ հանձնում է ՀՀ կենտրոնական բանկի ՀՑԲ-ի աշխատակցին` այն ՀՀ կենտրոնական բանկի ՏԴԿ-ին ուղարկելու համար:

5.4.4 ՀՀ ԿԲ-ի ՀՑԲ-ի աշխատակիցը ֆաքսով TEST-key պաշտպանվածությամբ քաղվածքն ուղարկում է ՀՀ ԿԲ Տարածքային դրամարկղային կենտրոն:

5.4.5. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի ղեկավարը ռեզերվային միջոցով (ֆաքսով) TEST-key պաշտպանվածությամբ ցանկացած հաղորդագրություն ստանալու դեպքում պարտավոր է անմիջապես հեռախոսել ԿԲ ՀՑԲ-ի աշխատակցի հետ և նրանից ստանալ լրացուցիչ ձայնային հաստատում` ուղարկված հաղորդագրության վերաբերյալ:

5.4.6. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի ղեկավարը ստուգում է ստացված հաղորդագրության TEST-key բանալու ճշտությունը և համապատասխանությունը Հայտի տվյալներին, ճիշտ լինելու դեպքում ջնջում է այն և հաղորդագրությունը տրամադրում ՏԴԿ-ի գործառնավարին:

5.4.7. Բանկի (մասնաճյուղի) լիազորված անձը (կամ ինկասատորը) ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի գործառնավարին է ներկայացնում լիազորագիրը (չեկով ստանալու դեպքում` նաև կանխիկ դրամի ստացման չեկը): Գործառնավարը ստուգում է դրա լրացման ճշտությունը, դրանք ստորագրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ստորագրությունների առկայությունը, համեմատում ՀՀ ԿԲ կողմից ֆաքսով ստացված քաղվածքի և կանխիկ դրամի ստացման Հայտի տվյալների հետ, լրացնում դրամարկղի ելքի օրդեր 2 օրինակից, որից հետո կատարում է նախնական ձևակերպում`

Դտ - 4913 (հաշվարկներ ՀՀ ԿԲ հետ կանխիկի գծով),

Կտ - 4914 (փոխադարձ հաշվարկներ):

Ապա լիազորագիրը և օրդերի երկու օրինակն ուղարկվում է դրամարկղի հսկիչին (չեկով ստանալու դեպքում գանձապահին է ուղարկում նաև չեկը, իսկ լիազորված անձին (ինկասատորին)` տալիս չեկի հսկիչ կտրոնը):

5.4.8. ՏԴԿ-ից բանկին կանխիկ դրամը տրամադրվում է սույն կանոնակարգի 5.2.5 - 5.2.8 կետերում նշված ձևով:

5.4.9. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի ղեկավարը, գործարքի վերջնական հաստատումից հետո, տվյալ գործարքի մասին հաղորդագրությունը ֆաքսով TEST-key պաշտպանվածությամբ ուղարկում է ՀՀ կենտրոնական բանկի ՀՑԲ-ին: Հաղորդագրության վրա TEST-key ստուգաբանալի դնելու իրավունքը պատկանում է ՏԴԿ-ի ղեկավարին:

5.4.10. ՀՀ ԿԲ ՀՑԲ-ի աշխատակիցը ռեզերվային միջոցով (ֆաքսով) TEST-key պաշտպանվածությամբ ցանկացած հաղորդագրություն ստանալու դեպքում պարտավոր է անմիջապես հեռախոսել ՏԴԿ-ի ղեկավարի հետ և նրանից ստանալ լրացուցիչ ձայնային հաստատում` ուղարկված հաղորդագրության վերաբերյալ: ՀՑԲ-ի աշխատակիցը, TEST-key պաշտպանվածությամբ ստացված հաղորդագրությունը համապատասխան մատյանում գրանցելով, ստորագրությամբ հանձնում է ՀՀ կենտրոնական բանկի ՏՊԲ-ին` հաղորդագրության իսկությունը հաստատելու համար:

5.4.11. ՀՀ ԿԲ ՏՊԲ-ի աշխատակիցը սահմանված ձևով ստուգում է հաղորդագրության վրա նշված TEST-key բանալին, ճիշտ լինելու դեպքում` ջնջում այն և հաղորդագրությունը տրամադրում ԲԳԲ-ին:

5.4.12. ԲԳԲ գործառնավարը համակարգում կատարում է համապատասխան ձևակերպում`

Դտ - 4911 (արտաքին կրեդիտորներ ՏԴԿ-ների գծով),

Կտ - 1013 (ՏԴԿ-ի միջոցներ), որը հաստատվում է ԲԳԲ-ի հսկիչ գործառնավարի կողմից:

5.4.13. Որևէ պատճառով բանկի (մասնաճյուղի) կողմից ՏԴԿ-ից կանխիկ դրամ չստանալու դեպքում կատարվում են հետևյալ ձևակերպումները`

 

           ՏԴԿ-ում                                ԲԳԲ-ում

Դտ - 4914 (փոխադարձ հաշվարկներ),       Դտ - 4911 (արտաքին կրեդիտորներ

Կտ - 4913 (հաշվարկներ ՀՀ ԿԲ հետ                   ՏԴԿ-ների գծով),

           կանխիկի գծով):              Կտ - 3611 (բանկի թղթակցային հաշիվ):

 

5.5. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ում կանխիկ դրամի վերահաշվարկը.

5.5.1. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ում կանխիկ դրամի վերահաշվարկն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 06.04.98 թ. թիվ 243 հրամանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկում դրամարկղային գործառնությունների իրականացման մասին» կարգի 4-րդ կետի համաձայն:

5.5.2. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ում կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների մասին կազմված ակտերը (անվճարունակ, կեղծ թղթադրամների հետ միասին) ուղարկվում է ՀՀ ԿԲ ԷԴԿԲ: Արձանագրված հաշվեսխալի մասին կազմված ակտի մեկ օրինակը տրվում է հաշվեսխալ թույլ տված բանկին (մասնաճյուղին):

5.6. ՀՀ ԿԲ-ից ՏԴԿ-ին կանխիկ դրամի ամրացումների տրամադրումը և ՏԴԿ-ից կանխիկ դրամի ընդունումը.

5.6.1. ՀՀ ԿԲ-ից ՏԴԿ-ին կանխիկ դրամի ամրացում տրվում է ՀՀ ԿԲ դրամարկղից` գումարն առաքելով ինկասացիոն ծառայության միջոցով, տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դտ - 1012 (կանխիկ դրամական միջոցները ճանապարհին),

Կտ - 1011 (ՀՀ ԿԲ դրամարկղ):

ՏԴԿ-ում կանխիկը ստանալուց հետո կատարվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ԴՏ - 1011 (ՀՀ ԿԲ դրամարկղ),

ԿՏ - 4913 (հաշվարկներ ՀՀ ԿԲ հետ կանխիկի գծով), ՏԴԿ-ում և

ԴՏ - 1013 (ՏԴԿ-ի միջոցներ),

ԿՏ - 1012 (կանխիկ դրամական միջոցները ճանապարհին) ՀՀ ԿԲ-ում:

5.6.2. ՀՀ ՏԴԿ-ում կուտակված ավելցուկ կանխիկ դրամը հանձնվում է ՀՀ ԿԲ դրամարկղ, գումարն առաքելով ինկասացիոն ծառայության միջոցով, տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը.

Դտ - 1012 (կանխիկ դրամական միջոցները ճանապարհին),

Կտ - 1011 (ՀՀ ԿԲ դրամարկղ):

ԿԲ-ում կանխիկը ստանալուց հետո կատարվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ԴՏ - 1011 (ՀՀ ԿԲ դրամարկղ),

ԿՏ - 1013 (ՏԴԿ-ի միջոցներ), ՀՀ ԿԲ-ում և

ԴՏ - 4913 (հաշվարկներ ՀՀ ԿԲ հետ կանխիկի գծով),

ԿՏ - 1012 (կանխիկ դրամական միջոցները ճանապարհին) ՏԴԿ-ում:

5.6.3. ՀՀ ԿԲ -ից ՏԴԿ և հակառակ ուղղությամբ կանխիկ դրամի փոխադրումներն իրականացվում են ՀՀ ԿԲ կողմից ինկասացիոն ծառայությանը տրված կարգագրերի հիման վրա:

5.7. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ում արժեքների ի պահ ընդունումը.

5.7.1. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ում արժեքների ի պահ ընդունումն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 06.04.98 թ. թիվ 243 հրամանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկում դրամարկղային գործառնությունների իրականացման մասին» կարգի 7-րդ կետի համաձայն:

5.8. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի աշխատակիցներին աշխատավարձի վճարումը.

5.8.1. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ում ՀՀ ԿԲ նախագահի կողմից լիազորված անձի ստորագրությամբ ՏԴԿ-ի աշխատակիցների հաճախումների վերաբերյալ ցուցակն էլեկտրոնային ճանապարհով ուղարկվում է ՀՀ ԿԲ հաշվապահական հաշվառման վարչության պետին: Ցուցակն ուղարկվում է ՀՀ ԿԲ-ում աշխատավարձի վճարման օր սահմանված օրից 2 օր առաջ:

5.8.2. ՏԴԿ-ի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվում է, և աշխատավարձի ցուցակը ներկայացվում ՀՀ ԿԲ նախագահի և հաշվապահական հաշվառման վարչության պետի ստորագրմանը:

5.8.3. Աշխատավարձի ցուցակը ՀՀ ԿԲ նախագահի և հաշվապահական հաշվառման վարչության պետի կողմից ստորագրվելուց հետո էլեկտրոնային ճանապարհով ուղարկվում է ՏԴԿ. միաժամանակ, աշխատավարձի ընդհանուր գումարի չափով, հաշվապահական հաշվառման վարչությունում կատարվում է էլեկտրոնային փոխանցում ՏԴԿ-ում ՀՀ ԿԲ նախագահի կողմից լիազորված անձի անունով` տալով հետևյալ ձևակերպումը`

Դտ - 2611 (արտաքին դեբիտորներ ՏԴԿ-ների աշխատավարձի գծով),

Կտ - 1013 (ՏԴԿ-ի միջոցներ):

5.8.4. ՏԴԿ-ում հաղորդագրությունը և գումարը ստանալուց հետո, ՏԴԿ-ում ՀՀ ԿԲ նախագահի կողմից լիազորված անձը, համաձայն աշխատավարձի ցուցակի, դրամարկղից բաժանում է աշխատավարձը և կատարում 2-րդ ձևակերպումը`

Դտ - 4913 (հաշվարկներ ՀՀ ԿԲ հետ կանխիկի գծով),

Կտ - 1011 (ՏԴԿ-ի դրամարկղ):

Ոչ ուշ, քան աշխատավարձի օրվանից 3-րդ օրը աշխատավարձի ցուցակը ՀՀ ԿԲ նախագահի կողմից լիազորված անձի ստորագրությամբ և դրոշմակնիքով` ֆաքսով վերադարձվում է ՀՀ ԿԲ հաշվապահական հաշվառման վարչության պետի անունով:

5.8.5. ՀՀ ԿԲ հաշվապահական հաշվառման վարչությունում կատարվում է 3-րդ ձևակերպումը`

Դտ - 4911 (արտաքին կրեդիտորներ ՏԴԿ-ների գծով),

Կտ - 2611 (արտաքին դեբիտորներ ՏԴԿ-ների աշխատավարձի գծով):

5.8.6. Եթե ստացված ցուցակներում կան չստացված աշխատավարձեր, այդ գումարը դեպոնացվում է` հետևյալ ձևակերպմամբ`

Դտ - 1011 (ՏԴԿ-ի դրամարկղ),

Կտ - 49120389 (դեպոնենտ):

Դեպոնենտ փոխանցված գումարը ստանալու համար համապատասխան աշխատակիցը ֆաքսի միջոցով դիմում է ուղարկում հաշվապահական հաշվառման վարչության պետին: Հետագա վճարումն իրականացվում է սույն կանոնակարգի 5.8.3 - 5.8.5 կետերին համապատասխան:

5.9. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի դրամարկղի ամփոփումը.

5.9.1. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի դրամարկղի ամփոփումն իրականացվում է ՀՀ ԿԲ նախագահի 06.04.98 թ. թիվ 243 հրամանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկում դրամարկղային գործառնությունների իրականացման մասին» կարգի 5-րդ կետի համաձայն:

5.10. ՏԴԿ-ի դրամապահոցի բացումը և փակումը.

5.10.1. ՏԴԿ-ի դրամապահոցի դուռը պետք է բացվի և փակվի երեք բանալիով կամ էլեկտրոնային կոդերով: Աշխատանքային օրվա սկզբին անջատվում է դրամապահոցի ահազանգման համակարգը, ստուգվում է դրամապահոցի և զմռսակնիքների ամբողջականությունը, ապա հատուկ վարվող մատյանում ստորագրությամբ ընդունվում է պահպանությունն իրականացնող ծառայությունից` նշելով ընդունման-հանձնման ժամերը: Դրամապահոցի դուռն աշխատանքային օրվա վերջում փակելուց և ահազանգման համակարգը միացնելուց հետո պետք է զմռսակնքվեն նյութապատասխանատու անձանց զմռսակնիքներով, որը հատուկ վարվող մատյանում` ստորագրությամբ հանձնվում է պահպանությունն իրականացնող ծառայությանը:

5.10.2. ՏԴԿ-ի դրամապահոցը պահպանող ծառայությունից ՏԴԿ-ի նյութապատասխանատու անձինք դրամապահոցն ընդունելիս` դրամապահոցի պատերը, դռները վնասված կամ զմռսակնիքները խախտված լինելու դեպքում կազմվում է ակտ, և հրավիրվում են ՀՀ ԿԲ և պահպանությունն իրականացվող ծառայության աշխատակիցները, որից հետո կազմվում է հանձնաժողով, և դրամապահոցում առկա արժեքները ստուգվում են ամբողջությամբ:

5.10.3. ՏԴԿ-ում առկա արժեքների համար նյութապատասխանատու յուրաքանչյուր անձ պետք է ունենա դրամապահոցի դռան իր բանալին (կոդը) և զմռսակնիքը, որոնց վերավստահումն այլ անձի արգելվում է:

5.10.4. ՏԴԿ-ի դրամապահոցի դռան բանալիների (կոդերի) կրկնօրինակները պարկավորված և նյութապատասխանատու անձանց կողմից զմռսակնքված պետք է ի պահ հանձնվեն ՀՀ ԿԲ դրամարկղին:

 

6. ՀՀ ԿԲ-ին ՏԴԿ կողմից ներկայացվող հաշվետվությունները

 

6.1. ՏԴԿ-ի ղեկավարն օրվա ընթացքում կատարված բոլոր գործարքների մասին CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով ծածկագրված և էլեկտրոնային ստորագրությամբ պաշտպանված հաշվետվություն (հավելված 5) է ուղարկում ՀՀ ԿԲ` ԲԳԲ-ին և ԷԴԿԲ-ին:

6.2. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված դրամարկղի մնացորդի վերաբերյալ հաշվետվությունը (հավելված 4)` ըստ առանձին դրամանիշերի, ծածկագրված և էլեկտրոնային ստորագրությամբ պաշտպանված, ուղարկվում է ՀՀ ԿԲ` ԷԴԿԲ-ին:

6.3. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի ղեկավարն էլեկտրոնային կապի բացակայության դեպքում օրվա ընթացքում կատարված բոլոր գործարքների և դրամարկղի մնացորդի վերաբերյալ հաշվետվությունները ֆաքսով TEST-key պաշտպանվածությամբ ուղարկում է ՀՑԲ:

6.4. ՀՀ ԿԲ ՀՑԲ-ի աշխատակիցը ռեզերվային միջոցներով (ֆաքսով) TEST-key պաշտպանվածությամբ ցանկացած հաղորդագրություն ստանալու դեպքում պարտավոր է անմիջապես հեռախոսել ԿԲ ՏԴԿ-ի ղեկավարի հետ և նրանից ստանալ կրկնակի ձայնային հաստատում` ուղարկված հաղորդագրությունների վերաբերյալ: ՀՑԲ-ի աշխատակիցը ռեզերվային միջոցներով (ֆաքսով) TEST-key պաշտպանվածությամբ հաղորդագրությունները համապատասխան մատյանում ստորագրությամբ հանձնում է ՏՊԲ-ի աշխատակցին` հաղորդագրությունների իսկությունը հաստատելու համար:

6.5. ՏՊԲ-ի աշխատակիցը սահմանված ձևով ստուգում է հաղորդագրությունների վրա նշված TEST-key բանալին, ճիշտ լինելու դեպքում` ջնջում այն, և հաղորդագրությունները 6.1 և 6.2 կետերում նշված կարգով տրամադրում համապատասխան ստորաբաժանումներին:

 

7. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի վերահսկողությունը

 

7.1. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի վերահսկողությունն իրականացվում է`

- ՀՀ ԿԲ Վերստուգիչ խմբի կողմից, ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ,

- Առանձին դեպքերում` ՀՀ ԿԲ նախագահի հրամանով այդ նպատակով ստեղծված

ժամանակավոր հանձնաժողովի կողմից,

- ՀՀ ԿԲ ԷԳԴՊ վարչության պետի նախաձեռնությամբ, ոչ պակաս, քան եռամսյակը

մեկ անգամ,

- ՀՀ ԿԲ ՏՏՄՊՎ (տարածքների անվտանգության հարցերով) պետի

նախաձեռնությամբ:

7.2. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ում առկա արժեքները ստուգվում են ՀՀ ԿԲ նախագահի 06.04.98 թ. թիվ 243 հրամանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկում դրամարկղային գործառնությունների իրականացման մասին» կարգի 6-րդ կետի համաձայն:

 

8. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի լուծարումը և աշխատանքային գործունեության դադարեցումը

 

8.1. ՀՀ ԿԲ ՏԴԿ-ի լուծարումը և աշխատանքային գործունեության դադարեցումն իրականացվում է ՀՀ ԿԲ նախագահի հրամանով:

 

Հավելված 1

__________

                                                                 (դիմերես)

 

_____________________________________ ___________________________________

(ինկասացիոն ծառայության անվանումը)      (ինկասացիոն ծառայության անվանումը)

 

      ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ _______           պարտադիր կարգով ներկայացնելով

Կտրոնի թիվ ______________              լուսանկարով անձնական վկայականը

Բրիգադի ավագ ինկասատոր ______________  Ուժի մեջ է մինչև ___ թ. _______ -ի

(ազգանուն, անուն) «____» ներառյալ

_____________________________________           ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ _______

լիազորվում է ստանալու _______________  Բրիգադի ավագ ինկասատոր ____________

_____________________________________                    (ազգանուն, անուն)

(արժեքներն ուղարկող բանկի անվանումը)   լիազորվում է ստանալու _____________ _____________________________________ ___________________________________

      (ստացող բանկի անվանումը)         և  հանձնելու ______________________

_____________________________________             (ստացող բանկի անվանումը)

_____________________________________  ___________________________________

  (փոխադրվող արժեքների անվանումը)      ___________________________________

_____________________________________    (փոխադրվող արժեքների անվանումը)

         (գումարը թվերով)              ___________________________________

(___________________________________)  (գումարը, քանակը թվերով և բառերով)

(գումարը բառերով)

Լիազորագիրն ուժի մեջ է մինչև            Ավագ ինկասատոր ___________________

___ թ. ___________ -ի «___» ներառյալ    ստորագրություն ___________________

Ստորագրություն ______________________                   (ազգանուն, անուն)

Լիազորագիրն ստացա                       Հաստատում ենք

ստորագրություն ______________________   Ընկերության գործադիր տնօրեն ______

«____» ___________ ____ թ.                    (ստորագրություն և  ազգանուն)

                                        Գլխավոր հաշվապահ _________________

                                              (ստորագրություն և ազգանուն)

                                        Արժեքներն ստանալու մասին բրիգադի

                                        ավագ ինկասատորի հետ ստորագրում են

                                        նաև սույն լիազորագրի դարձերեսին

                                        թվարկված բրիգադի բոլոր անդամները:

 

Կ.Տ.

 

«____» ___________ ____ թ.

 

(դարձերես)

              ՑՈՒՑԱԿ                                 ՑՈՒՑԱԿ

Արժեքներն ուղարկելու համար նշանակված  Արժեքներն ուղարկելու համար նշանակված

      բրիգադի կազմում ընդգրկված             բրիգադի կազմում ընդգրկված

           ինկասատորների                         ինկասատորների

 

1.__________________________________ 1.__________________________________

       (ազգանունը և  անունը)                 (ազգանունը և  անունը)

2.__________________________________  2.__________________________________

       (ազգանունը և  անունը)                 (ազգանունը և  անունը)

3.__________________________________  3.__________________________________

       (ազգանունը և  անունը)                 (ազգանունը և  անունը)

4.__________________________________  4.__________________________________

       (ազգանունը և  անունը)                 (ազգանունը և  անունը)

5.__________________________________  5.__________________________________

       (ազգանունը և  անունը)                 (ազգանունը և  անունը)

Տեղամասի պետ _______________________  Տեղամասի պետ _______________________

                (ստորագրությունը)                     (ստորագրությունը)

«___»__________ ___ թ.                «___»__________ ___ թ.

 

Հավելված 2

__________

                                                                 (դիմերես)

 

_______________________ _______________________ ________________________

   (բանկի անվանումը)        (բանկի անվանումը)         (բանկի անվանումը)

 

Կանխիկ դրամի փոխադրման  Կանխիկ դրամի փոխադրման  Կանխիկ դրամի փոխադրման

  կարգագիր_________        կարգագիր_________            կարգագիր

Տրվում է _____________   Տրվում է _____________   Տրվում է _____________

         (ինկասացիոն              (ինկասացիոն              (ինկասացիոն

ծառայության անվանումը)   ծառայության անվանումը)   ծառայության անվանումը) ՀՀ ԿԲ-ից _________ դրամ ՀՀ ԿԲ-ից _________ դրամ ՀՀ կենտրոնական բանկում

    (գումարը թվերով)         (գումարը թվերով)

(________________ դրամ)  (________________ դրամ)  ______________________

 (գումարը բառերով)        (գումարը բառերով)       ___________________ -ի

______________________   ստանալու և____________   (բանկի անվանումը)

 (բանկի, մասնաճյուղի         (բանկի, մասնաճյուղի  ունեցած թղթակցային

     անվանումը)                  անվանումը)       հաշվում առկա միջոցներից

տեղափոխելու համար:       տեղափոխելու համար:       ստանալ և  ՀՀ ԿԲ-ից

Այդ թվում                                         տեղափոխել _____________

1. Թղթադրամ              Բանկի նախագահ            _______________________

___________              Գլխավոր հաշվապահ           (բանկի, մասնաճյուղի

10 դ._________________                                   անվանումը)

25 դ._________________   «___»_______ ___ թ.

50 դ._________________                            ___________________ դրամ

100 դ.________________   Կ.Տ.                      (գումարը թվերով)

200 դ.________________                            (_________________) դրամ

500 դ.________________                             (գումարը բառերով)

1000 դ._______________

5000 դ._______________                            Բանկի նախագահ   

20000 դ.______________                            Գլխավոր հաշվապահ

Ընդամենը______________

2. Մետաղադրամ                                     «___»_______ ___ թ.

_____________

25000 դ.______________                            Կ.Տ.            

100 դ.________________ 10 դ._________________ 5 դ.__________________ 3 դ.__________________ 1 դ.__________________ 50 լ._________________ 20 լ._________________ 10 լ._________________ Ընդամենը______________ Հանրագումար (1+2)_____ Բանկի նախագահ Գլխավոր հաշվապահ

 

«___»_______ ___ թ.

 

Կ.Տ.

 

(դարձերես)

 

ՀՀ կենտրոնական բանկից _____________________________________

(բանկի, մասնաճյուղի անվանումը) փոխադրման ենթակա գումարը __________________ դրամ

(գումարը թվերով) (________________________________________) դրամ:

(գումարը բառերով)

 

Այդ թվում` 1. Թղթադրամ

___________

10 դ.________________________ 25 դ.________________________ 50 դ.________________________ 100 դ._______________________ 200 դ._______________________ 500 դ._______________________ 1000 դ.______________________ 5000 դ.______________________ 20000 դ._____________________ Ընդամենը_____________________ 2. Մետաղադրամ

_____________

25000 դ._____________________ 100 դ._______________________ 10 դ.________________________ 5 դ._________________________ 3 դ._________________________ 1 դ._________________________ 50 լ.________________________ 20 լ.________________________ 10 լ.________________________ Ընդամենը_____________________ Հանրագումար (1+2)____________ Բանկի նախագահ Գլխավոր հաշվապահ

 

«___»_______ ___ թ.

 

Կ.Տ.

 

Հավելված 3

 

ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՅՏ

 

______________________բանկի __________________ -ի մասնաճյուղին (մասնաճյուղերին) ՀՀ ԿԲ ________________ ՏԴԿ-ից ________________ բանկի ՀՀ ԿԲ-ում ունեցած թղթակցային հաշվում առկա միջոցների հաշվին հատկացնել կանխիկ _______________________ (_________________) դրամ:

 

.__________________________________________________________________________.

|Բանկի (մասնաճյուղի) անվանումը|       Դրամանիշերը       |    Ընդամենը      |

|_____________________________|_________________________|__________________|

|                             |10                       |                  |

|_____________________________|_________________________|__________________|

|                             |25                       |                  |

|_____________________________|_________________________|__________________|

|                             |50                       |                  |

|_____________________________|_________________________|__________________|

|                             |100                      |                  |

|_____________________________|_________________________|__________________|

|                             |200                      |                  |

|_____________________________|_________________________|__________________|

|                             |500                      |                  |

|_____________________________|_________________________|__________________|

|                             |1000                     |                  |

|_____________________________|_________________________|__________________|

|                             |5000                     |                  |

|_____________________________|_________________________|__________________|

|                             |20000                    |                  |

|_____________________________|_________________________|__________________|

|Ընդամենը                     |                         |                  |

.__________________________________________________________________________.

 

Նախագահ (տեղակալ) Գլխավոր հաշվապահ

 

Կ.Տ.

 

«___»___________ ____ թ.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԿԲ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԴՐԱՄԱՐԿՂԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

առ «___»_________ ____ թ.

(օր, ամիս,  տարի)

.__________________________________________________________________________.

|Դրամի տեսակները | Ընդամենը        |          Ընդհանուր գումարը, որից      |

|________________|_________________|_______________________________________|

|   Թղթադրամ     |                 | հնամաշ  |  օգտագործված | չօգտագործված |

|________________|_________________|_________|______________|______________|

|10 դրամ         |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|25 դրամ         |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|50 դրամ         |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|100 դրամ        |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|200 դրամ        |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|500 դրամ        |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|1000 դրամ       |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|5000 դրամ       |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|20000 դրամ      |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|Ընդամենը        |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

| Մետաղադրամ     |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|10 լումա        |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|20 լումա        |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|50 լումա        |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|1 դրամ          |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|3 դրամ          |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|5 դրամ          |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|10 դրամ         |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|100 դրամ        |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|25000 դրամ      |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|Ընդամենը        |                 |         |              |              |

|________________|_________________|_________|______________|______________|

|Հանրագումարը    |                 |         |              |              |

.__________________________________________________________________________.

 

1. _____________________________________________ 2. _____________________________________________ 3. _____________________________________________ (նյութապատասխանատու անձանց ստորագրությունը)

 

Հավելված 5

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կենտրոնական բանկի ___________ ՏԴԿ-ում կատարված

յուրաքանչյուր գործառնության մասին

.__________________________________________________________________________.

|Ամիս ամսաթիվ   |  Ժամ    |   Դեբետ   |    Կրեդիտ   |  Բանկի հաշվի համարը  |

|_______________|_________|___________|_____________|______________________|

|_______________|_________|___________|_____________|______________________|

|_______________|_________|___________|_____________|______________________|

|_______________|_________|___________|_____________|______________________|

|_______________|_________|___________|_____________|______________________|

|Ընդամենը       |         |           |             |                      |

.__________________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.12.1999
N 1067
Որոշում