ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 709-Ա
ՍԵՐԺ ՎԱՐԱԳ ՍԻՍԵՌՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով`
1. Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների, ձեռնարկությունների և զարգացման հանձնախմբի 11-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին 2019 թվականի նոյեմբերի 11-13-ը ներառյալ գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև):
2. Սերժ Վարագ Սիսեռյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ավիատոմսի, օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հոկտեմբերի 18
Երևան