Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԻՐԱՆՈՒՇ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2019 թվականի N 1521-Ա

 

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԻՐԱՆՈՒՇ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման, կապի և փոստի վարչության փորձագետ Սիրանուշ Շահմուրադյանին 2019 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Հակոբ Արշակյանի, Ինգա Վարդանյանի և Սիրանուշ Շահմուրադյանի` Կատարի Պետություն (Դոհա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի, Ինգա Վարդանյանի և Սիրանուշ Շահմուրադյանի` Կատարի Պետություն գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.10.2019
N 1521-Ա
Որոշում