ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 հոկտեմբերի 2019 թվականի N 1526-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Եվրոպական միության անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Արա Ֆիդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Արմեն Ղազարյանինը` 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Դավիթ Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 
(որոշումը փոփ. 24.10.2019 թիվ 1546-Ա որոշում)
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. հոկտեմբերի 22
Երևան
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 22-ին
N 1526-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
    Արմեն Ղազարյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների
                         նախարարության միգրացիոն ծառայության պետ
                         (պատվիրակության ղեկավար)
 
    Արա Ֆիդանյան       - Հայաստանի Հանրապետության Ինտերպոլի ազգային
                         կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով) պետ
 
    Դավիթ Սարգսյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական