Սեղմել Esc փակելու համար:
50 ԵՎ 100 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀՀ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

50 ԵՎ 100 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀՀ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

050.0223.131198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 1998 թվականի թիվ 223

 

i

50 ԵՎ 100 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 41, 42 և 47-րդ հոդվածները` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սույն թվականի նոյեմբերի 23-ից շրջանառության մեջ դնել 1998 թ. նմուշի 50 և 100 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սույն թվականի նոյեմբերի 23-ից 1998 թվականի 50 և 100 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

3. 1993 թվականի 50 և 100 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մինչև 2003 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում իրենց անվանական արժեքով մնում են որպես օրինական վճարամիջոց և, 1998 թ. նմուշի 50 և 100 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամներին զուգահեռ, շրջանառության մեջ գտնվելու ժամանակահատվածում հանդիսանում են հավասարազոր վճարամիջոցներ:

4. 1993 թ. նմուշի 50 և 100 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները 2004 թ. հունվարի 1-ից հետո ՀՀ տարածքում դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա են փոխանակման ՀՀ ԿԲ-ում և նրա կողմից լիազորված բանկերում` առանց գումարային և ժամկետային սահմանափակումների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.11.1998
N 223
Որոշում