ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2019 թվականի N 1518-Ա
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին 2019 թվականի հոկտեմբերի 22-ից 24-ը գործուղել Ռումինիա (Բուխարեստ)` Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը և գիտական քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Գյուրջինյանի` Ռումինիա (Բուխարեստ) գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Գյուրջինյանի` Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 22
Երևան