Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2019 թվականի N 1522-Ա

 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2019 թվականի նոյեմբերի 25-ից 30-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` «Պեկին +25» դիտարկման Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախարարական համաժողովին, ինչպես նաև «Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկխոսություն գենդերային հավասարության և կանանց հզորացման վերաբերյալ» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի` Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ժաննա Անդրեասյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.10.2019
N 1522-Ա
Որոշում