ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2019 թվականի N 1531-Ա
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի միջև 2019-2021 թվականներին ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր ստորագրելու, առկա արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև Իզերի դեպարտամենտի կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում իրականացվող ընթացիկ և նոր ծրագրերի ներդրմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին 2019 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Գրենոբլ):
2. Գնել Սանոսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Գրենոբլ) գործուղման ճանապարհածախսը կատարել 2019 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 23
Երևան