ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2019 թվականի N 1532-Ա
ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2019 թվականի նոյեմբերի 4-6-ը գործուղել Թուրքմենստան (Աշխաբադ)` «Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակներում կայանալիք միջոցառումներին մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Խզմալյանի` Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակում «1168. Արվեստների ծրագրի» «11005. Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» տողով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Խզմալյանի` Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Խզմալյանի` Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 23
Երևան