040.0272.300500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«30» մայիսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 մայիսի 2000 թվականի N 272
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
2000 թվականի հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման միասնական սակագների կիրառման ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 07 խմբի 10 ենթախմբի («Հեռուստառադիոհաղորդումներ») «4. Մայրուղիներով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով պետական պատվեր» տողով նախատեսված գումարը պակասեցնել 85 400,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 07 խմբի 10 ենթախմբի «2. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով պետական պատվեր» տողով նախատեսված գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 30-ից: