Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2019 թվականի N 1544-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Գևորգյանինը, Նազելի Զաքարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սուրեն Պապիկյանինը և Վարոս Սիմոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Արման Աղաջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող` 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

5) Հովհաննես Վարդանյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Ղազար Ղազարյանինը, Դավիթ Աբազյանինը, Արման Սեդրակյանինը և Միխաիլ Աթաբեկյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի հոկտեմբերի 25-ին` Երևան-Մոսկվա-Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 24-ի

N 1544-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (24.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարար

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                         (24.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Վ. Սիմոնյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                         (24.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Մ. Փաշայան         - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

                         (24.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ վարչապետի օգնական

 

    Վ. Կարապետյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         պաշտոնակատար

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

                         (24.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (21.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Ա. Աղաջանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պետի տեղակալ

                         (21.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու

                         (24.10-2019թ.-25.10.2019թ.)

 

    Ն. Զաքարյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ (21.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության

                         լուսանկարիչ

 

Անվտանգություն

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Առաքելյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (21.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Դ. Աբազյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (21.10.2019թ.-25.10.2019թ.)

 

    Ա. Սեդրակյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Մ. Աթաբեկյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Հ. Դիլանյան        - Հանրային ռադիոընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Ղազարյան        - «ԱրմԴեյլի» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Գ. Գևորգյան        - «ՊԱՌԱ ԹԻՎԻ» առցանց հեռուստատեսության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Սարգսյան        - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Գասպարյան       - «Սլաք էյ էմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Սիմոնյան        - «Հրապարակ» օրաթերթի թղթակից (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.10.2019
N 1544-Ա
Որոշում