(ուժը կորցրել է 02.04.2021 թիվ 14-Լ հրաման)
| ԻՐՏԵԿ | Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: | 
  i 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 
ՀՐԱՄԱՆ
 
Թիվ 24-Լ
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԻՇԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման 12-րդ հավելվածով սահմանված կարգի 13-րդ կետի համաձայն.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 7-Ն հրամանի հավելվածի 43-րդ կետով սահմանված համարանիշերի 001 JJ 01-030 JJ 01 նիշերից բացի սահմանել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի լրացուցիչ նիշերը` 031 JJ 01-999 JJ 01:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Ա. Սարգսյան
 
2019թ. հոկտեմբերի 16
Երևան