ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2019 թվականի N 1559-Ա
ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ - վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանին 2019 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար կազմակերպվող` Միջազգային միգրացիայի վիճակագրության վերաբերյալ աշխատաժողովին և Միգրացիայի վիճակագրության փորձագիտական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գևորգյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 25
Երևան