Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2019 թվականի N 1552-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1295-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.

i

«2.1) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, ինչպես նաև պետական, համայնքային, հասարակական կամ բարեգործական կազմակերպության ղեկավարին երեխայի իրավունքների վերաբերյալ ընդունված որևէ որոշման, գործունեության կամ անգործության, մամուլում տարածված լուրերի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 15-րդ ենթակետով սահմանված դեպքում քննարկում է խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ներկայացված` համայնքներում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակի մշտադիտարկման արդյունքները.»,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին ենթակետով.

«3.1) երեխայի լավագույն շահերից չբխող որոշման ընդունման կամ գործելակերպի կամ անգործության դեպքում պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով հայտնում է իրավասու մարմիններին.»,

գ. 4-րդ կետի 4-րդ ենթակետում «հետ» բառը փոխարինել «կողմից» բառով,

դ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.

«4.1) հայտնում է դիրքորոշում միջազգային և (կամ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող հանրային հնչեղություն ունեցող հարցերի, ծրագրերի վերաբերյալ, եթե առկա են մտահոգություններ իրականացվող ծրագրի բովանդակության և (կամ) իրականացվող գործողությունների վերաբերյալ.»,

i

ե. 14-րդ կետի երկրորդ նախադասությունում «մեկ շաբաթ» բառերը փոխարինել «առնվազն երեք աշխատանքային օր» բառերով,

զ. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը,

i

է. 19-րդ կետի 7-րդ ենթակետը «հանձնաժողովի որոշումները`» բառերից հետո լրացնել «անկախ» բառով.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 25-ի

N 1552-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2012 թ. դեկտեմբերի 28-ի

N 1295-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Զ. Բաթոյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    ժ. Անդրեասյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Լ. Առաքելյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական

                         կացության ակտերի գրանցման գործակալության պետ

 

    Ա. Սողոմոնյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տարածքային կառավարման վարչության պետ

 

    Ն. Դուրյան         - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր

                         վարչության անչափահասների իրավունքների

                         պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի

                         վարչության պետ

                         

    Կ. Սարիբեկյան      - ՀՀ առողջապահության նախարարության մոր և  մանկան

                         առողջության պահպանման վարչության խորհրդատու

 

    Ա. Քալանթարյան     - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի

                         վարչության, երեխաների իրավունքների պաշտպանության

                         բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

    Մ. Անտոնյան        - «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ն. Աֆանեսյան       - «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի

                         «Սոցիալական աշխատանք» ենթածրագրի համակարգող

                         (համաձայնությամբ)

                         

    Հ. Սարգսյան        - «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական

                         կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

                         

    Լ. Սիմոնյան        - Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն

                         (համաձայնությամբ)

                         

    Ս. Սարգսյան        - «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական

                         հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

                         

    Վ. Սեդրակյան       - «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական

                         հասարակական կազմակերպության տնօրեն

                         (համաձայնությամբ)

                         

    Ա. Մուրադյան       - «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամի երեխաների

                         պաշտպանության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.10.2019
N 1552-Ն
Որոշում