040.0278.300500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2000 թվականի N 278
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի («Հիմնական խմբին չդասվող ծախսեր») 06 ենթախմբի (»Այլ ծրագրեր») «4. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» տողով նախատեսված գումարից 782,8 հազ. դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` Երևան քաղաքի բնակչուհի Լարիսա Հովսեփյանի երեխաների և որպես միայնակ մոր նպաստների վճարումների գծով 1995-1998 թվականների բյուջետային տարիների ու 1999 թվականի հունվար-հունիս ամիսների չվճարված ընտանեկան նպաստներից առաջացած պարտքերը մարելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 30-ից: