ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2019 թվականի N 1563-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Բարձրագույն կրթության և գիտության բնագավառում համագործակցությունը զարգացնելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սմբատ Գոգյանի, Արկադի Պապոյանի և Վարդան Սահակյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ռուբեն Թոփչյանի գործուղման ծախսերը կատարել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 29-ի
N 1563-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Սմբատ Գոգյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի
նախագահ
Արկադի Պապոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության արտաքին կապերի և սփյուռքի
վարչության պետ
Վարդան Սահակյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության գիտության կոմիտեի նախագահի
տեղակալ
Ռուբեն Թոփչյան - «Մասնագիտական կրթության որակի ապահովման
ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն: