ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2019 թվականի N 1533-Ա
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻ, ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԽԱՆՎԵԼՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Իրազեկման արշավին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Սամվել Խանվելյանի` 2019 թվականի սեպտեմբերի 11-12-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու-Յորք), 2019 թվականի սեպտեմբերի 13-14-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Բոստոն) և 2019 թվականի սեպտեմբերի 15-20-ը` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղումների հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման հետ կապված մնացած ծախսերը, բացառությամբ ճանապարհածախսի և գիշերավարձի, կատարվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 23
Երևան