Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0280.020600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2000 թվականի N 280

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով սահմանված կարգով 2000 թվականի հունիսի 5-ին ժամը 11.00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

ա) «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

բ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

գ) «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

դ) «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

ե) «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

զ) «Հայանտառ» ՊՓԲ ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

է) «Հացահատիկ գործակալություն» բաց բաժնետիրական ընկերությանը, «Երևանի ալրաղաց գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը, «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը և «Համակցված կերերի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

ը) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

թ) «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (քննարկման շարունակություն).

ժ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերացում`

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Երևանի երկրաջերմային փորձնական ծրագրի նախապատրաստման աշխատանքների համար Բ բլոկի TF 022932 և TF 022931 դրամաշնորհների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2000
N 280
Որոշում