Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԱՆԴԱՅԻՆ», «ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՎԱՆԴԱՅԻՆ», «ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ», «ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ» ԵՎ «ՊԵՏԱԿ ...

050.1041.261199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

26 նոյեմբերի 1999 թվականի թիվ 1041

«ԱՎԱՆԴԱՅԻՆ», «ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ», «ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» ՕՐԻՆԱԿԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2-րդ մաս)

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Թիվ ________

    ք. Երևան                                  «_____»_____________ ____ թ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), գործելով համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի` մի կողմից, և ________________ բանկը (այսուհետև` Բանկ), գործելով համաձայն Բանկի կանոնադրության, ի դեմս գործադիր տնօրեն (վարչության նախագահ) ______________________` մյուս կողմից (այսուհետև` Կողմեր), կնքեցին սույն գլխավոր համաձայնագիրը հետևյալի մասին.

Հոդված 1. Համաձայնագրի առարկան

1.1. Կողմերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, այլ իրավական ակտերի և սույն համաձայնագրի շրջանակներում, երկրորդային շուկայում կնքում են պետական պարտատոմսերի առքի կամ վաճառքի գործարքներ:

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

2.1. Սույն համաձայնագրի իմաստով`

Արժեթուղթ - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված պետական պարտատոմսեր:

Գնորդ - Արժեթուղթը սեփականության իրավունքով ձեռք բերող:

Վաճառող - Արժեթուղթը օտարող:

Հայտ - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված Արժեթղթերի առքի կամ վաճառքի գործարք կնքելու առաջարկ (հավելված 1 կամ 2):

Հայտի հաստատում - Կենտրոնական բանկի կողմից Բանկին տրված Արժեթղթերի առքի կամ վաճառքի գործարք կնքելու հաստատում (հավելված 3 կամ 4):

Հայտի մերժում - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հայտը Կենտրոնական բանկի կողմից մերժելու մասին ծանուցում (հավելված 5):

Գործարք - Կենտրոնական բանկի և Բանկի միջև սույն համաձայնագրի շրջանակներում կնքված Արժեթղթերի առքի կամ վաճառքի գործարք:

Գործարքի կնքման օր - այն օրը, երբ Բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում հայտը, իսկ Կենտրոնական բանկը հաստատում է այն:

Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Բանկ - Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ:

Ավանդատուն - Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանում, որը վարում է Կենտրոնական բանկի և Բանկի «դեպո» հաշիվները:

«Դեպո» հաշիվ - Ավանդատան կողմից վարվող Արժեթղթերի հաշվառման հատուկ հաշիվ:

Բանկային օր - Կենտրոնական բանկի աշխատանքային օրվա ժամը 10:00-16:00-ն:

Հոդված 3. Գործառնությունների և հաշվարկների իրականացման կարգը

3.1. Գործառնությունների իրականացման և հաշվառման նպատակով Ավանդատունը Բանկի համար բացում է թիվ ______ «Դեպո» հաշիվը:

3.2. Բանկը Կենտրոնական բանկի հայտարարած տոկոսադրույքի հիման վրա Կենտրոնական բանկին առաջարկում է Գործարքի ծավալը` Հայտի միջոցով:

3.3. Բանկը գործարքի կնքման Հայտ կարող է ներկայացնել Կենտրոնական բանկ մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 12:00-ն:

3.4. Հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով (2 օրինակից) կամ CBANet համակարգչային ցանցի միջոցով` վերջինիս համար սահմանված արարողակարգերով:

3.5. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված Հայտը պարտավոր է հաստատել կամ մերժել մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 14:30-ը:

3.6. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում միակողմանիորեն մերժել Բանկի կողմից ներկայացված Հայտը կամ այն բավարարել մասնակիորեն (Հայտի մասնակի հաստատում):

3.7. Բանկը, մինչև տվյալ Բանկային օրվա ժամը 14:30-ը, չի կարող իր կողմից Կենտրոնական բանկին առաքված Հայտը հետ կանչել:

3.8. Եթե Բանկը, մինչև Հայտի առաքման Բանկային օրվա ժամը 14:30-ը, Կենտրոնական բանկից ստանում է Հայտի հաստատումը կամ մասնակի հաստատումը, ապա Գործարքը համարվում է կնքված, և Կողմերն ստանձնում են սույն համաձայնագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կրում են նախատեսված պատասխանատվությունը:

3.9. Կենտրոնական բանկի կողմից Բանկի Հայտը հաստատվելու (մասնակի հաստատվելու) կամ մերժվելու դեպքում Կենտրոնական բանկը, համապատասխան պատշաճ կերպով (հաստատված արարողակարգերով սահմանված կարգով), ծանուցում է Բանկին:

3.10. Ավանդատունը Վաճառողի հաշվին է փոխանցում Գործարքին համապատասխան դրամական միջոցները, բացառապես Վաճառողի «Դեպո» հաշվից Գնորդի «Դեպո» հաշվին Գործարքի համապատասխան Արժեթղթերը հաշվեգրելուց հետո:

3.11. Դրամական փոխանցումները և Արժեթղթերի հաշվեգրումները կատարվում են մինչև Գործարքի կնքման օրվա ժամը 15:00-ն:

Հոդված 4. Կողմերի պարտավորությունները

4.1. Կողմերը պարտավորվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում ապահովել կատարվող գործառնությունների գաղտնիությունը:

4.2. Կողմերը պարտավորվում են սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում փոխանցումները և հաշվեգրումները:

Հոդված 5. Կողմերի պատասխանատվությունը

ա) Բանկի պատասխանատվությունը.

5.1. Այն դեպքում, երբ Բանկը հանդես է գալիս որպես Վաճառող, Գործարքի կնքման օրվա դրությամբ իր «Դեպո» հաշվում Գործարքին համապատասխան Արժեթղթեր չունենալու դեպքում վճարում է տուժանք` Հայտում նշված գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում:

5.2. Այն դեպքում, երբ Բանկը հանդես է գալիս որպես Գնորդ, Գործարքի կնքման օրվա դրությամբ իր թղթակցային հաշվում Գործարքին համապատասխան դրամական միջոցներ չունենալու դեպքում վճարում է տուժանք` Հայտում նշված Գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում: Ավանդատունը Բանկի «Դեպո» հաշվին հաշվեգրված Արժեթղթերը վերահաշվեգրում է Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին:

բ) Կենտրոնական բանկի պատասխանատվությունը.

5.3. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես Գնորդ, Գործարքի կնքման օրվա դրությամբ դրամական փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում դրամական պարտավորության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ վճարում է տուժանք` Գործարքի կնքման օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում: Ավանդատունը Կենտրոնական բանկի «Դեպո» հաշվին հաշվեգրված Արժեթղթերը վերահաշվեգրում է Բանկի «Դեպո» հաշվին:

5.4. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես Վաճառող, Գործարքի կնքման օրվա դրությամբ Ավանդատան կողմից Գործարքին համապատասխան Արժեթղթեր Գնորդի «Դեպո» հաշվին չհաշվեգրելու դեպքում Կենտրոնական բանկը վճարում է տուժանք` Հայտում նշված Գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումն ուժը կորցրած են ճանաչվում:

5.5. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թիվ _________ թղթակցային հաշվից անվիճելի (անակցեպտ) կարգով գանձել սույն հոդվածով նախատեսված տուժանքի գումարները:

5.6. Կողմերը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն են կրում սույն համաձայնագրով նախատեսված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները երրորդ անձանց տրամադրելու համար` բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

5.7. Ավանդատան կողմից թույլ տրված սխալների կամ պարտականությունների չկատարման, ուշացումով կամ ոչ պատշաճ ձևով կատարման դեպքում Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում սույն հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 6. Վեճերի լուծման կարգը

6.1. Սույն համաձայնագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` երեսունօրյա ժամկետում: Սույն համաձայնագրով որևէ Կողմին ներկայացված առարկությունները վերջինիս կողմից ենթակա են պարզաբանման 3 Բանկային օրերի ընթացքում:

6.2. Առաջացած վեճերը բանակցությունների միջոցով չլուծվելու դեպքում լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Հոդված 7. Հատուկ պայմաններ

7.1. Նախնական խնամակալության կամ խնամակալության գործընթացում գտնվելու դեպքում Բանկը չի կարող արժեթղթերի առքի Հայտ ներկայացնել Կենտրոնական բանկ:

7.2. Սույն համաձայնագրի լրացումները և փոփոխությունները համարվում են օրինական, եթե վերջիններս գրավոր ձևով կազմված և համատեղ ստորագրված են Կողմերի կողմից:

Հոդված 8. Համաձայնագրի գործողության ժամկետը

8.1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անժամկետ:

8.2. Սույն համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

8.3. Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի` սույն համաձայնագրով ստանձնած և չկատարած պարտավորությունները ենթակա են պարտադիր կատարման, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, կամ եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում:

8.4. Սույն համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի համաձայնագրի դադարեցման օրվանից մեկ ամիս առաջ:

8.5. Կողմերը պարտավորվում են եռօրյա ժամկետում գրավոր ձևով միմյանց տեղեկացնել իրավաբանական կամ փոստային հասցեի, վճարային ռեկվիզիտների, տելեքսի, հեռատիպի, հեռախոսի, ֆաքսի, այլ փոփոխությունների մասին, որոնք ապահովում են սույն համաձայնագրով սահմանված դրույթների կատարումը:

Հոդված 9. Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցությունը

9.1. Սույն համաձայնագրի դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե այն հետևանք է հանդիսացել պարտավորությունների կատարման վրա էականորեն ազդող անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) և որպես այդպիսին համարվող պայմանների ազդեցության:

Հոդված 10. Այլ դրույթներ

10.1. Սույն համաձայնագիրը կազմված և ստորագրված է 2 օրինակից (յուրաքանչյուր Կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակն էլ ունեն հավասար իրավաբանական ուժ:

Հոդված 11. Կողմերի իրավաբանական հասցեները

     Կենտրոնական բանկ                               Բանկ

Հայաստանի Հանրապետություն                Հայաստանի Հանրապետություն       

375010, ք. Երևան,                        _______________________________

Նալբանդյան փ. 6,                         _______________________________

                                         _______________________________

Հեռախոս _______________________          Հեռախոս _______________________

Տելեքս  _______________________          Տելեքս  _______________________

Ֆաքս    _______________________          Ֆաքս    _______________________

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ             Բանկի գործադիր տնօրեն (վարչության

Տ. Սարգսյան __________________           նախագահ) ______________________

             Կ.Տ.                                      Կ.Տ.

Հավելված 1

ՀԱՅՏ ԹԻՎ ______

Արժեթուղթ վաճառելու համար

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և __________________________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ___________ գլխավոր համաձայնագրի:

Առաջարկում ենք ___________ բանկից գնել Արժեթղթեր հետևյալ պայմաններով.

.__________________________________________________________________________.

|Արժեթղթի մարման ժամկետը             |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

_______________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և _____________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

_______________ բանկ

Գործադիր տնօրեն (վարչության նախագահ) _______________

Կ. Տ.

«____»________________ _____ թ.

Հավելված 2

ՀԱՅՏ ԹԻՎ ______

Արժեթուղթ գնելու համար

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և __________________________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ___________ գլխավոր համաձայնագրի:

Առաջարկում ենք ___________ բանկին վաճառել Արժեթղթեր հետևյալ պայմաններով.

.__________________________________________________________________________.

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթի մարման ժամկետը             |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

_______________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և _____________ բանկի միջև «____» ___________ _____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

_______________ բանկ

Գործադիր տնօրեն (վարչության նախագահ) _______________

Կ. Տ.

«____»________________ _____ թ.

Հավելված 3

ՀԱՍՏԱՏՈՒՄ (մասնակի հաստատում)

Արժեթուղթ գնելու համար

Առաքվում է __________________ բանկին` համաձայն Կենտրոնական բանկի և _____________________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ _________ գլխավոր համաձայնագրի:

Ձեր կողմից «____» _____________ ___ թ. ժամը ___- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը համարել ակցեպտավորված:

.__________________________________________________________________________.

|Արժեթղթի գինը                       |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի ծավալը                     |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթի մարման ժամկետը             |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Արժեթղթերի թողարկման համարը         |                                     |

|____________________________________|_____________________________________|

|Գործարքի գինը                       |                                     |

.__________________________________________________________________________.

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ______________ բանկի միջև «____» _____________ ___ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ _____ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

Կենտրոնական բանկ _______________

Կ. Տ.

«____» _____________ ___ թ.

Հավելված 4

ՀԱՍՏԱՏՈՒՄ (մասնակի հաստատում)

Արժեթղթեր վաճառելու համար

Կենտրոնական բանկ

_________________

«____» _____________ ___ թ.

Հավելված 5

ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄ

Առաքվում է ____________________ բանկին

Կենտրոնական բանկը, համաձայն Կենտրոնական բանկի և ___________ բանկի միջև «___»___________ ____ թ. կնքված պետական պարտատոմսերի հետ երկրորդային շուկայում գործառնությունների իրականացման թիվ ________ գլխավոր համաձայնագրի 3.5 և 3.6 կետերի, մերժում է Արժեթղթի առքի/վաճառքի գործարք կնքելու համար «___»___________ ____ թ. ժամը ____- -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ___ հայտը:

Կենտրոնական բանկ

_________________

Կ. Տ.

«___»____________ _____ թ.

pin
Կենտրոնական բանկի նախագահ
26.11.1999
N 1041
Հրաման