Սեղմել Esc փակելու համար:
1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2019 թվականի N 1564-Ա

 

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը, ինչպես նաև` ելնելով 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 29-ի

N 1564-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Մանուկյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Լ. Մովսիսյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության

                         մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման

                         վարչության պետի տեղակալ

 

    Օ. էլոյան          - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային

                         համագործակցության վարչության մաքսային

                         համագործակցության բաժնի պետ

 

    Լ. Հակոբյան        - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային

                         համագործակցության վարչության մաքսային

                         համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

                         (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Մ. Հարությունյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության

մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման

վարչության եվրասիական տնտեսական միության

օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր

մաքսային տեսուչ

 

    Լ. Նալբանդյան      - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական

                         տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման

                         բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

 

    Ս. Ստեփանյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային

                         հսկողության վարչության մաքսային

                         գործառնությունների կազմակերպման և հսկողության

                         բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

 

    Վ. Ասեյան          - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների

                         քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության

                         վարչության ԵՏՄ մաքսային քաղաքականության և

                         օրենսդրական կարգավորման բաժնի պետ-վարչության պետի

                         տեղակալ

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական

                         քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ           

 

    Վ. Սարգսյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարության իրավաբանական վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Վ. Ամիրյան         - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի գործառնական

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մ. Վարդգեսյան      - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի իրավաբան

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Թորոսյան        - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի միջազգային

                         համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Ազիզյան         - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի միջազգային

                         համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող

                         (համաձայնությամբ)

 

    Է. Մեհրաբյան       - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի միջազգային

                         համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Միրիջանյան      - «էքսպո գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մ. Առաքելյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                         պայմանագրերի և իրավունքի վարչության բազմակողմ

                         միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի պաշտոնակատար

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 29-ի

N 1564-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և համակարգման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների իրականացումն է:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խումբը մշակում է կոնվենցիայի կիրառումն ապահովող միջոցառումների ծրագիր, անհրաժեշտության դեպքում մշակում է կոնվենցիայի դրույթների իրականացմանն ուղղված իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև` արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 6-րդ կետին համապատասխան:

6. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

7. Աշխատանքային խմբի նիստերը հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` աշխատանքային խմբի անդամներից մեկը` աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ:

8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը, աշխատանքային խմբի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը տրամադրվում են խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստերի անցկացման դեպքում` առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

9. Նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների` աշխատանքային խմբի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):

10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/3-ը (կամ կեսից ավելին):

11. Աշխատանքային խմբի որոշումները խորհրդատվական բնույթի են: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:

12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:

13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է աշխատանքային խմբի քարտուղարը:

14. Նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի քարտուղարի կողմից:

15. Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը և աշխատանքային խմբի քարտուղարը:

16. Աշխատանքային խմբի քարտուղարն արձանագրությունը և որոշումները նիստից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին:

17. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.

4) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ.

5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Աշխատանքային խմբի անդամը`

1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.

2) անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր` աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու, աշխատանքային խմբի նիստերի ընթացքում քննարկելու համար.

3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին.

5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Աշխատանքային խմբի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությանը:

20. Աշխատանքային խմբի քարտուղարությունն աշխատանքային խմբի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`

1) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրն իրականացնում է աշխատանքային խմբի անդամների կողմից կատարված աշխատանքների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մշտադիտարկում և ամփոփում` աշխատանքային խմբի ղեկավարին ներկայացնելով նախորդ ժամանակահատվածի հաշվետվությունը, կատարված աշխատանքների արդյունքները` դրանում սահմանելով նաև առկա խնդիրների լուծման տարբերակներ.

2) նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի օրակարգը, աշխատանքային խմբի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և սույն աշխատակարգով սահմանված ժամկետներում աշխատանքային խմբի քարտուղարի միջոցով դրանք տրամադրում աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին.

3) մշակում և նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի քննարկմանը ներկայացվող հարցերը.

4) կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները (աշխատանքային խմբի քարտուղար).

5) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը (աշխատանքային խմբի քարտուղար):

 

VI. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

21. Աշխատանքային խմբի գործունեությունդ դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.10.2019
N 1564-Ա
Որոշում