ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2019 թվականի N 1492-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1738-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու մասին» N 1738-Ա որոշման կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով.
i
2) որոշման 1-ին կետում «2104.2 քառ. մետր շինությունը (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N24112017-01-0204)» բառերը փոխարինել «2175.7 քառ. մետր շինությունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը` N18062019-01-0237)» բառերով և հավելվածում «2104.2» թիվը` «2175.7» թվով.
i
3) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին`» բառերը փոխարինել «Քաղաքաշինության կոմիտեի նախագահին`» բառերով.
4) որոշման 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Գույքն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին»:
2. Սահմանել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3/3 հասցեում գտնվող շենքերի և շինությունների սպասարկման ծառայությունները մատուցվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գումարների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի
Երևան