Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0274.170500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2000 թվականի N 274

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների վերաբերյալ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ` երկամսյա ժամկետում,

բ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում, ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության հետ համատեղ,

գ) 1999 թվականի բյուջետային տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման արդյունքներով առաջացած, ինչպես նաև մինչև 1999 թվականի հունվարի 1-ը չճշտված և չստուգված պարտքերի ծավալների մարման ժամանակացույցի վերաբերյալ` երկշաբաթյա ժամկետում,

դ) պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 12-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում պարտադիր գրանցման կարգի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանառման կարգի վերաբերյալ` երկշաբաթյա ժամկետում,

զ) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային (պետական) հիմնարկների կողմից ներգրավված արտաբյուջետային միջոցների (եկամուտների) տնօրինման կարգի վերաբերյալ` երկշաբաթյա ժամկետում,

է) աղետի գոտում տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով պետական աջակցության գծով «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների բաշխման և տրամադրման կարգի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Լոռու և Շիրակի մարզպետների հետ համատեղ` մեկամսյա ժամկետում,

ը) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների և Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվների թվաքանակի կրճատման վերաբերյալ` մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը,

i

թ) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների կատարման կարգի վերաբերյալ` մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը,

(1 կետի 1.1 ենթակետի թ ենթաենթակետն ուժը կորցրել է 05.10.00 թիվ 673 որոշում)

ժ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված դոտացիաների տարեկան գումարների վերաբերյալ` ըստ համայնքների եռամսյակային բաշխման` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության հետ համատեղ` երկամսյա ժամկետում,

ժա) ջեռուցում իրականացնող առանձին համայնքներում ջեռուցման ծախսերի ֆինանսավորման համար պահանջվող միջոցների պակասը լրացնելու նպատակով «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «դ» կետով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասության սահմաններում համապատասխան մարզի (Երևան քաղաքի) համայնքներին հասանելիք` օրենքով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները նույն մարզի (Երևան քաղաքի) համայնքների բյուջեների միջև վերաբաշխելու վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա.

1.2. 2000 թվականի բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի կանխատեսվող ծավալներից ելնելով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2000 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման եռամսյա ծրագրեր` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածին համապատասխան.

1.3. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներն իրականացնել նախորդ տարիներին տրամադրված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի երաշխավորագրերի սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդում պահուստավորված` երաշխավորյալների կողմից 2000 թվականի իրենց պարտավորությունների կատարման հետևանքով հատկացումների ազատման գործընթացի արդյունքներով.

1.4. յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրվա դրությամբ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխադարձ զուտ պարտավորությունների առավելագույնը` 8 350,0 մլն դրամ մեծությունը, միաժամանակ հաշվի առնելով, որ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը նշված մեծությունից չի կարող լինել ավելի, քան տվյալ եռամսյակի սկզբից մինչև տվյալ պահը հավաքագրված կուտակողական հարկային եկամուտների 10 տոկոսը.

1.5. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով պետական պարտատոմսերի գծով տարեկան ծրագրված ցուցանիշների ապահովման միջոցառումների վերաբերյալ.

1.6. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի ծախսերի կատարման եռամսյակային համամասնությունների ձևավորման աշխատանքներում կիրառել`

ա) կապի ծառայությունից և ջրմուղ-կոյուղուց օգտվելու գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների տրամադրման հետևյալ համամասնությունները` յուրաքանչյուր եռամսյակի համար տարեկան գումարի 25 տոկոսը,

բ) էլեկտրաէներգիայի սպառման գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների տրամադրման հետևյալ համամասնությունները`

առաջին և չորրորդ եռամսյակների համար` յուրաքանչյուրում տարեկան գումարի 30 տոկոսը,

երկրորդ և երրորդ եռամսյակների համար` յուրաքանչյուրում տարեկան գումարի 20 տոկոսը.

1.7. մինչև 2000 թվականի հունիսի 1-ը`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և առևտրային բանկերում բացված հաշիվներում առկա միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական միասնական հաշվին,

բ) սույն ենթակետի «ա» մասի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու նրա տեղական գանձապետական բաժանմունքների անվամբ բացված հաշիվներին փոխանցված միջոցների հաշվառման նպատակով բացել գանձապետական առանձին հաշիվներ,

գ) համագործակցելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի հետ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և առևտրային բանկերում բացված առանձին հաշիվների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու նրա տեղական գանձապետական բաժանմունքների կողմից բացված հաշիվների, փակման ուղղությամբ.

1.8.. մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

1.9. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 25-ը տեղեկատվություն հրապարակել նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման մասին` բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան.

1.10. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի վիճակագրության կատարելագործման և հրապարակայնության ապահովման համար.

1.11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի սպասարկման համար Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքել պայմանագրեր` նկատի ունենալով, որ, ըստ պայմանագրի, բանկերին տրվող սպասարկման վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.

1.12. սույն որոշման 1-ին կետի 1.1-ին ենթակետի «է» մասի, 4-րդ կետի 4.2-4.5-րդ ենթակետերում, ինչպես նաև 5-10-րդ կետերում նշված` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված համապատասխան հատկացումների կատարումն սկսել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ կետերում նշված կարգերի և բաշխումների հաստատումից հետո:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

2.1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը.

2.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված ձևով վերջինիս տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների վերաբերյալ`

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա (շաբաթական կտրվածքով) համար,

բ) մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար.

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հարկային և մաքսային բնագավառներում գործունեության կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը`

3.1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման գծով պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ.

3.2. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված դոտացիաների տարեկան գումարների վերաբերյալ` ըստ համայնքների եռամսյակային բաշխման.

3.3. ջեռուցում իրականացնող առանձին համայնքներում ջեռուցման ծախսերի ֆինանսավորման համար պահանջվող միջոցների պակասը լրացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանում` Երևանի քաղաքապետի) հետ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «դ» կետով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասության սահմաններում մարզի (Երևան քաղաքի) համայնքներին հասանելիք` օրենքով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները նույն մարզի (Երևան քաղաքի) համայնքների բյուջեների միջև վերաբաշխելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

4.1. պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվող կրթական հաստատությունների` մեկ սովորողի հաշվարկով, ֆինանսավորման չափանիշների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ` մինչև օգոստոսի 1-ը.

4.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 377 որոշմամբ հաստատված պետական հանրակրթական հաստատությունների` ըստ աշակերտների թվի, ֆինանսավորման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` մեկշաբաթյա ժամկետում.

4.3. կրթական հիմնարկներում 2000/2001 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` մեկամսյա ժամկետում.

4.4. դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման և դպրոցականների հանրապետական սպարտակիադայի անցկացման կարգի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում.

i

4.5 գիտության թեմատիկ ֆինանսավորման և դրա հետ կապված այլ ծախսերի բաշխման կարգի վերաբերյալ` մինչև 2000 թվականի դեկտեմբերի 20-ը:

(4.5 կետը խմբ. 24.07.00 թիվ 481, 22.08.00 թիվ 563 որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

5.1. տուն-ինտերնատներում 2000 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

5.2. 2000 թվականի առողջապահության պետական նպատակային ծրագրերը հաստատելու և 2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

6.1. ոչ պետական պարբերական մամուլին և ռադիոհեռուստաընկերություններին Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխման վերաբերյալ` ըստ առանձին ոչ պետական խմբագրությունների և ռադիոհեռուստաընկերությունների` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.

6.2. տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում 2000 թվականի պետական պատվերի և պետական պատվերով հրատարակվող գրականության ցանկի վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հրատարակումների գծով պետական պատվերի կարգի վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

8.1. առաջարկություններ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2000 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

8.2. առաջարկություններ կինոնկարների ստեղծման 2000 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

8.3. առաջարկություններ երիտասարդական ծրագրերի 2000 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

8.4. մշակութային կենտրոնացված միջոցառումների ծրագիրը:

9. Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման ծրագրի իրականացման համար նախատեսված հատկացումների բաշխման վերաբերյալ` ըստ միջոցառումների և կատարողների:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

10.1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջազգայնացման ծրագրի իրականացման համար նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ` ըստ միջոցառումների և կատարողների.

10.2. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին աջակցելու նպատակով նախատեսված հատկացումների բաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսեր» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների:

12.Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային`

12.1. 20-օրյա ժամկետում հաստատել ենթակա հիմնարկների պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվները (առանց եռամսյակային բաշխման) և համապատասխան հիմնավորումներով (ցանցային և այլ հաշվարկային ցուցանիշներով) ուսումնասիրման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված այն ծրագրերի, որոնց կատարողը մեկ հիմնարկ է).

12.2. երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կապիտալ ծախսերի և տարբեր ծրագրերի գծով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ ենթածրագրերի, միջոցառումների, թեմաների, ենթաթեմաների և մարզերի կտրվածքով` ծավալների համապատասխան հիմնավորումներով.

12.3. միջոցներ ձեռնարկել իրենց անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված առանձին հաշիվները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և նրա տեղական գանձապետական բաժանմունքների կողմից բացված հաշիվների) մինչև 2000 թվականի հունիսի 1-ւ փակելու համար.

12.4. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ձևավորման նպատակով երկշաբաթյա ժամկետում համապատասխան հիմնավորումներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված եկամուտների ստացման, ինչպես նաև ծախսային ծրագրերի ֆինանսավորման եռամսյակային համամասնությունների վերաբերյալ (յուրաքանչյուրը` իր մասով).

12.5. ելնելով բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի հաստատված տարեկան նախահաշիվներից և հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետի 1.9.-րդ ենթակետով սահմանված համամասնությունները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ սահմանել`

ա) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին բյուջետային հիմնարկների, և դրանց մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը,

բ) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին բյուջետային հիմնարկների և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

գ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին բյուջետային հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը և Երևանի քաղաքապետին.

12.6. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգմամբ սահմանված հատկացումների սահմաններում ֆինանսավորում ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվա 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, վերջինիս սահմանված ձևով, ներկայացնել ամսական վճարման պահանջագրեր (վճարման հայտեր).

12.7. 2000 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում միջոցների` առկա մնացորդները 2000 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջե, որպես նախորդ (2000 թվականի) բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.

12.8. պետական բաժնետիրական և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների (բացառությամբ բանկերի) բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմիններ հանդիսանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 30-ի «Պետական բաժնետիրական և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի մասին» N 462 որոշմանը համապատասխան` ապահովել այդ ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի իրականացումը և մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը համապատասխան շահաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

12.9. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար արտաքին աղբյուրներից նախատեսված վարկերի ամբողջական ստացման նախապայմանների ապահովման համար:

13. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

13.1. սույն որոշման 12-րդ կետի 12.6-րդ ենթակետի «ա» մասի համաձայն ստացված տվյալները հայտնել բյուջետային հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող կազմակերպություններին.

13.2. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000 թվականի ֆինանսական հոսքերով նախատեսված պետական բյուջեից հատկացումների և հարկային ապառքների կարգավորման վերաբերյալ:

14. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` սույն որոշման 12-րդ կետի 12.6-րդ ենթակետի «բ» մասի համաձայն ստացված տվյալները հայտնել բյուջետային հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

15. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 12-րդ կետի 12.6-րդ ենթակետի «գ» մասի համաձայն ստացված տվյալները հայտնել բյուջետային հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպություններին` ըստ ենթակայության:

16. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2000 թվականի բյուջեն:

17. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ձևավորման նպատակով երկշաբաթյա ժամկետում համապատասխան հիմնավորումներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ծախսային ծրագրերի ֆինանսավորման եռամսյակային համամասնությունների վերաբերյալ (յուրաքանչյուր կատարողը` իր մասով):

18. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության 2000 թվականի բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի կանխատեսվող ծավալներից ելնելով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2000 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման եռամսյա ծրագրեր` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածին համապատասխան:

19. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել պայմանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մինչև 2005 թվականի հունվարի 1-ը, մարման ժամկետով, տարեկան 0,1 տոկոս տոկոսադրույքով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից 9459765,8 հազ. դրամի չափով վարկ տրամադրելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1993-1999 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված վարկի մարման ժամկետը մինչև 2005 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.05.2000
N 274
Որոշում