ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2019 թվականի N 1587-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու, ինչպես նաև համապատասխան ոլորտները համակարգող նախարարների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 1-3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամներից Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Լիլիթ Սարոյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Բաղրամյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցների հաշվին:
6. Ընդունել ի գիտություն, որ Արա Սիմոնյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. նոյեմբերի 1-ի
N 1587-Ա որոշման
ԿԱԶՄ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Ա. Սիմոնյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական
ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, ՀՀ
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով
Գ. Բաղրամյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության արտաքին կապերի վարչության պետ
Ա. Մուրադյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի մամուլի քարտուղար