Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը.

1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ)` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

1) մինչև ս.թ. փետրվարի 7-ը Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հայտարարությունը,

Սահմանադրությամբ և օրենքներով` դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկը` Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացման ժամկետ սահմանելով մինչև ս.թ. փետրվարի 28-ը, ժամը 18:00,

2) Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդների ցուցակը և հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները) մինչև ս.թ. մարտի 5-ը փոխանցել աշխատանքային խմբի անդամներին,

3) կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի յուրաքանչյուր հավակնորդի հետ անհատական զրույցի անցկացումը աշխատանքային խմբի կողմից` մինչև ս.թ. մարտի 15-ը,

4) կազմակերպել աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի` յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների ներկայացումը Հանրապետության նախագահին` մինչև ս.թ. մարտի 20-ը:

 

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                 Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2019թ. հունվարի 31

Երևան

ՆԿ-5-Ա

 

Հավելված

Հանրապետության նախագահի

2019թ. հունվարի 31-ի

ՆԿ-5-Ա կարգադրության

 

ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

 

1. Հանրապետության նախագահի երկու ներկայացուցիչ, որոնցից մեկը` աշխատանքային խմբի ղեկավար

2. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

3. Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

4. Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

5. Արդարադատության նախարարության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

6. Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

7. Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

8. Հայաստանի ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

9. Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

10. Փաստաբանների պալատի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Նախագահ
31.01.2019
N ՆԿ-5-Ա
Կարգադրություն