Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 978-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2019 թվականի N 1593-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 978-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 135-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. նոյեմբերի 4-ի

N 1593-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2015 թ. հոկտեմբերի 21-ի

N 978-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ` ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

 

    Բ. Բադալյան        - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  

                         ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, հանձնաժողովի

                         նախագահ

 

    Շ. Քոչարյան        - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի

                         տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

    Ա. Ավանեսյան       - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

                         տեղակալ, հանձնաժողովի անդամ

 

    Շ. Ներսիսյան       - Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի տեղակալ, հանձնաժողովի անդամ

 

    Ա. Հովսեփյան       - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի

                         շինարարության և գիտատեխնիկական նորմավորման

                         վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի

                         պետ, հանձնաժողովի անդամ

 

    Վ. Գրիգորյան       - Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի

                         նախարարի իրավախորհրդատու, հանձնաժողովի անդամ

 

    Մ. Մայիլյան        - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

                         ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող,

                         հանձնաժողովի անդամ

                         

    Ք. Ղալեչյան        - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման

                         կազմակերպություն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր

                         պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ

 

    Ռ. Թադևոսյան       - Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկի

                         ներկայացուցիչ, դիտորդի կարգավիճակով

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Աշջյան          - Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի

                         «ՀՀ պետական սահմանի` «Բագրատաշեն», «Բավրա» և

                         «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի

                         համակարգող, դիտորդի կարգավիճակով (համաձայնությամբ)

 

    Ա. Սահակյան        - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման

                         կազմակերպություն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության Բագրատաշենի կամրջի ծրագրի

                         ղեկավար, հանձնաժողովի քարտուղար»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.11.2019
N 1593-Ա
Որոշում