ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2019 թվականի N 1603-Ա
ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին 2019 թվականի դեկտեմբերի 10-13-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի շրջանակներում կազմակերպվող ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր մարմնի 39-րդ նիստի բարձրաստիճան հատվածի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրինա Ղափլանյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 5
Երևան