04.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 44-Ն
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը և 12-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը` համաձայն Հավելված 1-ի,
2) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում վարվող բժշկական փաստաթղթերի ձևերը` համաձայն Հավելված 2-ի:
(1-ին կետը փոփ. 21.02.2020 թիվ 08-Ն, 03.05.2022 թիվ 24-Ն հրամաններ)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 03.05.2022 թիվ 24-Ն հրաման)
Ա. Թորոսյան
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թ. հոկտեմբերի 18-ի
N 44-Ն հրամանի
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանը, որպես բժշկական հաստատության բուժական և ախտորոշիչ բաժանմունք ունի կարևորագույն դեր պացիենտների ընդունման, հոսպիտալացման և հետագա բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հարցերում:
3. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանի անձնակազմի մասնագիտական մակարդակով, աշխատանքների կազմակերպման օպերատիվությամբ և գործողությունների հաջորդականության հստակությամբ է պայմանավորված պացիենտների հետագա բժշկական օգնության և սպասարկման հաջողությունները, որը առավել նկատելի է անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջվող իրավիճակներում:
4. Սույն ընթացակարգում կիրառվող հասկացություններն են.
1) Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարան` (այսուհետ` Ընդունարան) հիվանդանոցի կառուցվածքային ստորաբաժանում, որտեղ ավագ բուժաշխատողը (այսուհետ` բժիշկ) կամ նրա բացակայության դեպքում միջին բուժաշխատողն (այսուհետ` բուժքույր) ընդունում, հաշվառում և կազմակերպում է պացիենտի բժշկական օգնության և սպասարկման հետագա ընթացքը: Ընդունարանը կազմված է երկու բաժիններից` ընդհանուր բաժին և անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի),
2) Ընդունարանի ընդհանուր բաժին` Ընդունարանի բաժին է, որտեղ իրականացվում է կազմակերպություն դիմած, շտապ բժշկական օգնության ծառայության կամ այլ տրանսպորտային միջոցով բերված պացիենտի նախնական զննումը, ընդունումը, հաշվառումը և ուղղորդումը բժշկական կազմակերպության համապատասխան ծառայություն,
3) Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք (Էմերջենսի)` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ` բժշկական կազմակերպություն) կազմում շուրջօրյա ռեժիմով գործող բաժանմունք, որը նախատեսված է ոչ պլանային կարգով դիմած պացիենտներին անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավել քան 24 ժամ,
4) Էլեկտրոնային ընդունարան` Էլեկտրոնային առողջապահության համակարգի ենթաբաժին, որի միջոցով իրականացվում է բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային ուղեգրի ընդունումը և պացիենտների էլեկտրոնային հերթագրումը:
(4-րդ կետը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
5. Ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացվում է բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալի կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից:
6. Ընդունարանում, ներառյալ ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտի բժշկական օգնության և սպասարկումը կազմակերպում է Ընդունարանի վարիչը, օրվա հերթապահ բուժանձնակազմի` բժշկի, բուժքրոջ, կրտսեր բուժաշխատողի, սանիտարի միջոցով: Ընդունարանի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև բժշկական կազմակերպության բուժական և/կամ ախտորոշիչ բաժանմունքների բժշկական անձնակազմը:
7. Աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին Ընդունարանի աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Ընդունարանի կամ բժշկական կազմակերպության պատասխանատու (ավագ) հերթապահ բժշկի կողմից:
8. Ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտի արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացնել Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման Հավելված 13-ի 96.2. բաժնի պահանջներին բավարարող և համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակի գործունեության լիցենզիա ունեցող Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ տվյալ ծառայության մասով պայմանագիր կնքած բժշկական կազմակերպությունը` 18 տարեկանից բարձր ամբողջ բնակչության համար:
(8-րդ կետը փոփ. 30.05.2023 թիվ 27-Ն, 01.04.2026 թիվ 26-Ն հրամաններ)
9. Պացիենտները Ընդունարան են ընդունվում հետևյալ ճանապարհով.
1) պլանային (այդ թվում` ուղեգրմամբ),
2) այլ բժշկական կազմակերպություններից` սահմանված կարգի համաձայն,
3) շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով,
4) ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ:
10. Շտապ բժշկական օգնության ծառայության կողմից բերված պացիենտներին Ընդունարանում, հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում ցուցաբերվում է առաջին և անհետաձգելի բժշկական օգնություն: Այնուհետև, եթե բժշկական կազմակերպությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա, գրառում է կատարվում «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ի համապատասխան հատվածում պացիենտին ցուցաբերված բժշկական օգնության վերաբերյալ և նշում տվյալ բժշկական կազմակերպություն պացիենտին չընդունելու հիմքերը: Գրանցում է կատարվում նաև սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում:
11. Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի հոսպիտալացման որոշում կայացնելու դեպքում Ընդունարանի բժիշկը կամ հերթապահ պատասխանատու բժիշկը (ընդունող բժիշկը) ստորագրում է «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ում` նշելով պացիենտի բժշկական կազմակերպություն ընդունման ժամը: Ստորագրման պահից շտապ բժշկական օգնության կանչը համարվում է ավարտված, և պացիենտն անցնում է բժշկական կազմակերպության հսկողության ներքո:
12. Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի վերաբերյալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ներկայացվում է հաղորդում:
13. Արտակարգ իրավիճակների, ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հանրային ներգրավում ունեցող իրադարձությունների, տեղային նշանակության դեպքերի (պատահարների) արդյունքում բժշկական կազմակերպություն ընդունված (տուժած` ներառյալ մահացած) անձանց վերաբերյալ տեղեկությունը դիմելուց կամ տեղափոխելուց հետո մեկ ժամվա ընթացքում Ընդունարանի հերթապահ անձնակազմի կողմից ներկայացվում է առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայություն 8003 կարճ հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեին:
14. Սույն ընթացակարգի 13-րդ կետում նշված տեղեկությունների ժամանակին և ճիշտ հաղորդման համար պատասխանատու են Ընդունարանի վարիչը, նրա բացակայության դեպքում` ավագ բուժքույրը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հերթապահ բուժքույրը:
15. Ընդունարանի և ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնի (Էմերջենսի) հագեցվածությունը պետք է համապատասխանի Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին:
(15-րդ կետը փոփ. 30.05.2023 թիվ 27-Ն հրաման)
16. Ընդունարանի ընդհանուր բաժնի առաջնային հատվածում Ընդունարանի բուժանձնակազմը ջերմաչափում է բժշկական կազմակերպություն դիմած (բերված) բոլոր պացիենտներին, հավաքում է համաճարակաբանական վերհուշ` ճշտելով վարակիչ հիվանդություններով անձանց հետ շփման փաստը և դրա ժամկետները, զննությամբ պարզում է պացիենտների մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը (հազ, կատարալ երևույթներ, կոնյուկտիվիտ, քթահոսություն, ցան, մկանացավ, փորլուծություն, գլխացավ և այլ ախտանշաններ), որից հետո, վարակիչ հիվանդության կասկածի դեպքում, բուժանձնակազմի կողմից անհրաժեշտ է`
1) մեկուսացնել պացիենտին Ընդունարանի մեկուսարանում (ոչ ավել, քան 24 ժամ), մինչև ախտորոշման ճշտումը,
2) կազմակերպել բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները և համապատասխան բժիշկ մասնագետների խորհրդատվությունը,
3) վարակիչ հիվանդության հաստատման դեպքում կազմակերպել պացիենտի տեղափոխումը համապատասխան բուժհաստատություն,
4) սահմանված կարգով իրականացնել շտապ հաղորդում դեպքի վերաբերյալ:
(16-րդ կետը փոփ. 23.09.2024 թիվ 289-Ն հրաման)
2. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17. Ընդունարանի ընդհանուր բաժնում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործառույթների շրջանակներում իրականացվում են`
1) պացիենտների հոսքի կառավարում` պացիենտների ընդունում, հաշվառում,
2) պացիենտի զննում համապատասխան բժիշկ մասնագետների կողմից, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների կազմակերպում և համապատասխան բժիշկ մասնագետների կողմից հետևյալ որոշումներից մեկի կայացնում.
ա. պացիենտն անհրաժեշտություն ունի բուժօգնություն ստանալ ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի),
բ. պացիենտն անհրաժեշտություն ունի հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բժշկական օգնության և սպասարկման,
գ. խորհրդատվություն ստանալուց հետո պացիենտի ուղղորդում սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն (այսուհետ` ԱԱՊ հաստատություն): Ընդ որում, ԱԱՊ հաստատության աշխատանքային ժամերին Ընդունարան դիմած (բերված) պլանային (ոչ անհետաձգելի) դեպքերը, որոնք չեն պահանջում առնվազն 2 ժամյա հսկողություն` ուղղորդվում են պացիենտին սպասարկող ԱԱՊ հաստատություն` բացառությամբ վնասվածքաբանական և վիրաբուժական միջամտություններ պահանջող դեպքերի,
դ. պացիենտին անհրաժեշտ է տեղափոխել այլ բժշկական կազմակերպություն, ընդ որում համապատասխան բժիշկ մասնագետը պացիենտի տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ տալիս է հիմնավորող եզրակացություն` նշելով նախնական ախտորոշումը, իրականացված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները և իրականացված բժշկական միջամտությունները,
ե. խորհրդատվություն ստանալուց հետո պացիենտի ուղղորդում տուն,
3) սահմանված բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթերի ձևակերպումը, ընդ որում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշմամբ սահմանված «Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի գրանցամատյան»-ի Ձևը, ինչպես նաև սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի և «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձևերով պահանջվող տվյալները ձևակերպվում են միայն էլեկտրոնային եղանակով,
4) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար էլեկտրոնային ուղեգրման ու հերթագրման գործընթացի համակարգում,
5) պացիենտների սանիտարահիգիենիկ մշակում (ըստ անհրաժեշտության),
6) պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին իրազեկում` հոսպիտալացման պայմանների և պահանջների, ներհիվանդանոցային կանոնակարգի, պացիենտի իրավունքների և պարտականությունների մասին, այդ թվում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ,
7) պացիենտների տեղափոխման կազմակերպում` Ընդունարանից նույն բժշկական կազմակերպության այլ բաժանմունքներ կամ այլ բուժհաստատություններ:
(17-րդ կետը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
18. Պացիենտի հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ընդունման դեպքում Ընդունարանի հերթապահ բուժքույրը սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 1-ում` լրացնում է պացիենտի վերաբերյալ բոլոր տվյալները և պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին պարտադիր կարգով իրազեկում է իր իրավունքների, պարտականությունների, ներհիվանդանոցային կանոնակարգի, ինչպես նաև բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների վերաբերյալ:
19. Եթե պացիենտը բժշկական կազմակերպություն է ընդունվում անգիտակից վիճակում, ապա Ընդունարանում անձնագրային տվյալները լրացվում են պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի, իսկ դրանց բացակայության դեպքում պացիենտին ուղեկցողի խոսքերի հիման վրա` համեմատելով պացիենտի վերաբերյալ բանավոր տվյալները նրա մոտ առկա փաստաթղթերի կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների հետ: Անգիտակից վիճակում ընդունվող պացիենտի մոտ անձը հաստատող փաստաթղթերի կամ անձի վերաբերյալ որևէ բանավոր տեղեկատվության բացակայության դեպքում սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 1-ում գրանցվում է որպես «Անհայտ պացիենտ»: Անձի վերաբերյալ տեղեկատվության ստացումից հետո նշված մատյանում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
20. Ընդունարանի հերթապահ բժիշկը պացիենտի օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին պարտադիր կարգով տրամադրում է տեղեկատվություն հետևյալ դեպքերում`
1) առանց ծնողների ուղեկցության մինչև 18 տարեկան պացիենտի ընդունման դեպքում` անկախ հիվանդության ծանրության աստիճանից,
2) անգիտակից վիճակով պացիենտի ընդունման դեպքում (փաստաթղթերի առկայության պարագայում), նաև եթե պացիենտի վիճակը գնահատվում է կյանքին վտանգ սպառնացող,
3) Ընդունարանից այլ բժշկական կազմակերպություն պացիենտի տեղափոխման դեպքում,
4) դժբախտ պատահարի կապակցությամբ կամ բնակավայրից դուրս շտապ բժշկական օգնության ծառայությանը դիմած պացիենտի ընդունման դեպքում,
5) Ընդունարանում համապատասխան պացիենտի մոտ մահ արձանագրելու դեպքում:
21. Բժշկական կազմակերպություն դիմած (բերված) հոսպիտալացման ցուցում ունեցող պացիենտի հոսպիտալացումից հրաժարման դեպքում, Ընդունարանի բժիշկը պարտավոր է`
1) բացատրել պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին, իսկ դրանց բացակայության դեպքում պացիենտի ուղեկցողին հոսպիտալացման անհրաժեշտության և հոսպիտալացումից հրաժարման պարագայում հնարավոր բարդությունների և հետևանքների վերաբերյալ,
2) ցուցաբերել անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնություն,
3) պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ նրա կոնտակտային անձի կողմից բժշկական օգնությունից կամ հոսպիտալացումից հրաժարման դեպքում սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում գրանցել Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 15-ի N 21-Ն հրամանով հաստատված բժշկական միջամտությունից հրաժարվելու ձևաթղթի ստորագրման ամսաթիվը:
22. Պացիենտի տեղափոխումը այլ բժշկական կազմակերպություն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով կամ տվյալ կազմակերպության կողմից` բուժանձնակազմի ուղեկցությամբ` նախօրոք ստանալով այն բժշկական կազմակերպության ղեկավարության համաձայնությունը, որտեղ տեղափոխվելու է պացիենտը:
3. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Բժշկական կազմակերպություն բերված կամ դիմած պացիենտը արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ցուցումների դեպքում Ընդունարանի ընդհանուր բաժնից ուղղորդվում է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք (Էմերջենսի):
24. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործառույթների շրջանակներում իրականացվում են`
1) պացիենտի ընդունում, սահմանված բժշկական փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային, ձևակերպում և հաշվառում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն.
2) պացիենտի տեսակավորում ըստ առողջական վիճակի առաջնահերթության /տրիաժ/.
3) անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծառայությունների տրամադրում`
ա. անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ավագ բուժաշխատողի խորհրդատվության տրամադրում,
բ. խորհրդատվությունների կազմակերպում,
գ. առաջին բժշկական օգնության տրամադրում (ներառյալ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների իրականացում),
դ. անհրաժեշտ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում,
ե. բուժական միջամտությունների իրականացում (թերապևտիկ, վիրաբուժական).
4) հոսպիտալացման վերաբերյալ որոշման կայացում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով:
(24-րդ կետը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
25. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող պացիենտների համար Ընդունարանի հերթապահ բժշկի կողմից լրացվում է սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ը և այդ պացիենտները հաշվառվում են սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում: Ընդ որում, սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` այն կարող է տարբերվել սույն հրամանի հավելված 2-ով հաստատված թղթային եղանակով լրացվող «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ից` ապահովելով դրանում սահմանված տեղեկատվության լրացումը:
(25-րդ կետը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
26. Ընդունարանում պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է առավելագույնը մինչև 24 ժամ, որից հետո պացիենտը կամ հոսպիտալացվում է կամ դուրս է գրվում:
26.1. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) իրականացվող բժշկական օգնության և սպասարկման հնարավոր ելքերն են`
1) դեպքի լիարժեք սպասարկում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի (Էմերջենսի) գործառույթների շրջանակներում.
2) պացիենտի ուղղորդում դեպի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն.
3) պացիենտի հոսպիտալացում` համապատասխան բաժանմունք.
4) պացիենտի տեղափոխում այլ բժշկական կազմակերպություն:
(26.1-ին կետը լրաց. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
27. Պացիենտի դուրս գրման դեպքում հետագա հսկողությունն իրականացվում է նրան սպասարկող ԱԱՊ հաստատություն կողմից: Պացիենտը սույն ընթացակարգի 25-րդ կետում նշված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի քաղվածքի թղթային տարբերակը ներկայացնում է սպասարկող ԱԱՊ հաստատություն կամ տեղեկատվությունը պացիենտի բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհետաձգելի բուժօգնություն իրականացնող կազմակերպության կողմից ուղարկվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:
28. Անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է 2 ժամից մինչև 24 ժամ, բացառությամբ վնասվածքաբանական դեպքերի:
29. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում չապահովագրված պացիենտների անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակներ և ախտորոշումներն են.
1) ծակած, կտրած, կծած վերքեր,
2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,
3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,
4) մարմնի բարձր ջերմություն` մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),
5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,
6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,
7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,
8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում բուժում` հիվանդանոցային պայմաններում,
9) սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը.
10) չճշտված ինֆեկցիոն հիվանդություններ` սուր ախտանիշների փուլում (մինչ ախտորոշումը):
(29-րդ կետը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
29.1. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մոտեցումները հիմնված են ախտանիշային մոտեցման (համաձայն Աղյուսակ 1-ի) կամ հաճախ հանդիպող անհետաձգելի վիճակների և ախտորոշումների (համաձայն Աղյուսակ 2-ի) կառավարման վրա: Ընդ որում` լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները չեն սահմանափակվում սույն կետով նախատեսված Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններով, և կլինիկական իրավիճակով պայմանավորված կարող են իրականացվել այլ ախտորոշիչ հետազոտություններ, որոնց իրականացումը պահանջում է պարտադիր գրավոր հիմնավորում.
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
| ԱԽՏԱՆԻՇԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ |
| (Սուր կամ հանկարծակի առաջացած) |
|_________________________________________________________________________|
|Հ/Հ|ԱԽՏԱՆԻՇ | ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ |
| | |___________________________________________________________|
| | |Բժշկի |Լաբորատոր ախտորոշիչ |Գործիքային ախտորոշիչ |
| | |խորհրդատ- |հետազոտություններ |հետազոտություններ |
| | |վություն |_______________________|_______________________|
| | |(Ընդգրկում |Հիմնական |Ընդլայնված |Հիմնական |Ընդլայնված |
| | |է նվազա- |(Ախտանիշով |(Ախտանիշով |(Ախտանիշով |(Ախտանիշով |
| | |գույն |պայմանավոր-|պայմանավոր-|պայմանավոր-|պայմանավոր-|
| | |կենսական |ված նվազա- |ված հավա- |ված նվազա- |ված հավա- |
| | |ցուցանիշ- |գույն հետա-|նական |գույն հետա-|նական |
| | |ների |զոտություն-|հավելյալ |զոտություն-|հավելյալ |
| | |չափումներ` |ներ, որոնց |հետազոտու- |ներ, որոնց |հետազոտու- |
| | |զարկերա- |իրականա- |թյուններ, |իրականա- |թյուններ, |
| | |կային |ցումը |որոնց իրա- |ցումը |որոնց իրա- |
| | |ճնշում, |անհրաժեշտ է|կանացումը |անհրաժեշտ է|կանացումը |
| | |սրտի կծկման|համապատաս- |անհրաժեշտ է|համապատաս- |անհրաժեշտ է|
| | |հաճախակա- |խան |համապատաս- |խան |համապատաս- |
| | |նություն, |ախտանիշի |խան |ախտանիշի |խան |
| | |արյան մեջ |դեպքում: |ախտանիշի |դեպքում: |ախտանիշի |
| | |հեմոգլոբինի|Կարող են |դեպքում: |Կարող են |դեպքում: |
| | |հագեցվածու-|իրականացվել|Յուրաքանչ- |իրականացվել|Յուրաքանչ- |
| | |թյունը |նաև ընտրո-|յուր հետա- |նաև ընտրո-|յուր հետա- |
| | |թթվածնով |ղաբար): |զոտությունն|ղաբար): |զոտությունն|
| | |(SpO2), | |իրականաց- | |իրականաց- |
| | |մարմնի | |վում է | |վում է |
| | |ջերմաստիճան| |համապատաս- | |համապատաս- |
| | |(oC): | |խան ցու- | |խան ցու- |
| | | | |ցումների և | |ցումների և |
| | | | |գրավոր | |գրավոր |
| | | | |հիմնավորման| |հիմնավորման|
| | | | |դեպքում): | |դեպքում): |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|1. |Ուշագնա- |Բժշկի |1) արյան |1) միզա- |1) էլեկտրա-|1) Էխոսրտա-|
| |ցություն |խորհրդատ- |ընդհանուր |նյութ |սրտագրու- |գրություն |
| | |վություն |քննություն |2) կրեա- |թյուն |(այսուհետ` |
| | | |(այսուհետ` |տինին |(այսուհետ` |ԷԽոՍԳ). |
| | | |ԱԸՔ) |3) տրոպոնին|ԷՍԳ) |2) համա- |
| | | |2) գլյուկոզ|4) սրտային | |կարգչային |
| | | |3) էլեկտրո-|ֆերմենտներ | |շերտագրու- |
| | | |լիտներ |5) beta- | |թյուն |
| | | | |խորիոնային | |(այսուհետ` |
| | | | |գոնադոտրո- | |ՀՇ) |
| | | | |պին | |3) մագնի- |
| | | | |6) ֆոսֆոր | |սային-ռեզո-|
| | | | |7) երակային| |նանսային |
| | | | |արյան | |շերտագրու- |
| | | | |գազային | |թյուն |
| | | | |կազմ | |(այսուհետ` |
| | | | |8) զարկերա-| |ՄՌՇ) |
| | | | |կային արյան| | |
| | | | |գազային | | |
| | | | |կազմ | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|2. |Գիտակցու-|Բժշկի |1) ԱԸՔ |1) Արյան |1) ԷՍԳ |1) ՀՇ |
| |թյան |խորհրդատ- |2) էլեկտրո-|կենսաքիմիա-| |2) ՄՌՇ |
| |խանգարում|վություն |լիտներ |կան քննու- | |3) կրծքա- |
| | | |3) գլյուկոզ|թյուն | |վանդակի |
| | | |4) երակային|(այսուհետ` | |ռենտգենաբա-|
| | | |արյան |ԱԿՔ) | |նական հետա-|
| | | |գազային |2) միջազ- | |զոտություն |
| | | |կազմ |գային | | |
| | | |5) զարկերա-|նորմալաց- | | |
| | | |կային արյան|ված հարա- | | |
| | | |գազային |բերակցու- | | |
| | | |կազմ |թյուն | | |
| | | | |(այսուհետ` | | |
| | | | |INR) | | |
| | | | |3) ակտիվաց-| | |
| | | | |ված մասնակի| | |
| | | | |թրոմբոպլաս-| | |
| | | | |տինային | | |
| | | | |ժամանակ | | |
| | | | |(այսուհետ` | | |
| | | | |aPTT) | | |
| | | | |4) մեզի | | |
| | | | |ընդհանուր | | |
| | | | |քննություն | | |
| | | | |(այսուհետ` | | |
| | | | |ՄԸՔ) | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|3. |Գլխացավ |Բժշկի |- |- |- |1) ՀՇ, |
| | |խորհրդատ- | | | |2) ՄՌՇ |
| | |վություն | | | |3) ողնու- |
| | | | | | |ղեղային |
| | | | | | |պունկցիա |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|4. |Ցնցումներ|Բժշկի |1) ԱԸՔ |1) միզա- |1) ԷՍԳ |2) ՀՇ |
| | |խորհրդատ- |2) Գլյուկոզ|նյութ | |3) ՄՌՇ |
| | |վություն |էլեկտրո- |2) կրեատի- | | |
| | | |լիտներ |նին | | |
| | | | |3) beta- | | |
| | | | |խորիոնային | | |
| | | | |գոնադոտրո- | | |
| | | | |պին | | |
| | | | |4) լյար- | | |
| | | | |դային | | |
| | | | |ֆունկցիոնալ| | |
| | | | |թեստեր | | |
| | | | |5) լակտատ | | |
| | | | |6) զարկերա-| | |
| | | | |կային արյան| | |
| | | | |գազային | | |
| | | | |կազմ | | |
| | | | |7) երակային| | |
| | | | |արյան | | |
| | | | |գազային | | |
| | | | |կազմ | | |
| | | | |8) թունաբա-| | |
| | | | |նական | | |
| | | | |սքրինինգ | | |
| | | | |հակաէպիլեպ-| | |
| | | | |տիկ դեղերի | | |
| | | | |մակարդակ- | | |
| | | | |ների | | |
| | | | |որոշում | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|5. |Շնչահեղ- |Բժշկի |1) ԱԸՔ |1) տրոպոնին|1) ԷՍԳ |1) Ուլտրա- |
| |ձություն/|խորհրդատ- |2) երակային|2) սրտային |2) կրծքա- |ձայնային |
| |Հևոց |վություն |արյան |ֆերմենտներ |վանդակի |հետազոտու- |
| | | |գազային |3) միզա- |ռենտգենաբա-|թյուն |
| | | |կազմ |նյութ |նական հետա-|(այսուհետ` |
| | | |3) զարկերա-|4) կրեատի- |զոտություն |ՈՒՁՀ) |
| | | |կային արյան|նին | |2) ԷԽՈՍԳ |
| | | |գազային |5) Էլեկտրո-| | |
| | | |կազմ |լիտներ | | |
| | | | |6) D-դիմեր | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|6. |Ցավ կրծքա|Բժշկի |1) ԱԸՔ |1) ԱԿՔ |1) ԷՍԳ |1) ԷԽՈՍԳ |
| |վանդակում|խորհրդատ- |2) էլեկտրո-| |2) կրծքա- |2) կրծքա- |
| | |վություն |լիտներ | |վանդալի |վանդակի |
| | | |3) տրոպոնին| |ռենտգենաբա-|ՀՇ-անգիո- |
| | | |4) սրտային | |նական հետա-|գրաֆիա |
| | | |ֆերմենտներ | |զոտություն | |
| | | |5) D-դիմեր | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|7. |Ցավ որո- |Բժշկի |1) ԱԸՔ |1) լակտատ |1) ՈՒՁՀ |1) ԷՍԳ |
| |վայնում |խորհրդատ- |2) Էլեկտրո-|2) beta- | |2) ԷԽՈՍԳ |
| | |վություն |լիտներ |խորիոնային | |3) կրծքա- |
| | | |3) ԱԿՔ |գոնադո- | |վանդակի |
| | | | |տրոպին | |ռենտգենա- |
| | | | |3) տրոպոնին| |բանական |
| | | | |4) սրտային | |հետազոտու- |
| | | | |ֆերմենտներ | |թյուն |
| | | | | | |4) էզոֆագո-|
| | | | | | |գաստրո- |
| | | | | | |սկոպիա, |
| | | | | | |կոլոնոսկո- |
| | | | | | |սպիա |
| | | | | | |5) որովայնի|
| | | | | | |և կոնքի ՀՇ|
| | | | | | |(առանց |
| | | | | | |կոնտրաստա- |
| | | | | | |վորման |
| | | | | | |6) որովայնի|
| | | | | | |և կոնքի ՀՇ|
| | | | | | |կոնտրաստ |
| | | | | | |նյութով |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|8. |Ցավ |Բժշկի |1) ԱԸՔ |1) էլեկտրո-|1) Որովայնի|1) որովայնի|
| |կոնքում |խորհրդատ- |2) beta- |լիտներ |և կոնքի |և կոնքի ՀՇ|
| | |վություն |խորիոնային |2) միզա- |ՈՒՁՀ |(առանց |
| | | |գոնադո- |նյութ | |կոնտրաստա- |
| | | |տրոպին |3) կրեա- | |վորման |
| | | | |տինին | |2) որովայնի|
| | | | | | |և կոնքի ՀՇ|
| | | | | | |կոնտրաստ |
| | | | | | |նյութով |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|9. |Գոտկային |Բժշկի |- |1) ԱԸՔ |- |1) ՈՒՁՀ |
| |ցավ |խորհրդատ- | |2) էլեկտրո-| |2) ռենտգե- |
| | |վություն | |լիտներ | |նաբանական |
| | | | |3) ԱԿՔ | |հետազոտու- |
| | | | |4) beta- | |թյուն. |
| | | | |խորիոնային | |3) ՀՇ |
| | | | |գոնադո- | |4) ՄՌՇ |
| | | | |տրոպին | | |
| | | | |5) տրոպոնին| | |
| | | | |6) սրտային | | |
| | | | |ֆերմենտներ | | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
| ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՃԱԿՆԵՐ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆԵՐ |
|_________________________________________________________________________|
|Հ/Հ|ՎԻՃԱԿ | ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ |
| |(ԱԽՏՈՐՈ- |___________________________________________________________|
| |ՇՈՒՄ) |Բժշկի |Լաբորատոր ախտորոշիչ |Գործիքային ախտորոշիչ |
| | |խորհրդատ- |հետազոտություններ |հետազոտություններ |
| | |վություն |_______________________|_______________________|
| | |(Ընդգրկում |Հիմնական |Ընդլայնված |Հիմնական |Ընդլայնված |
| | |է նվազա- |(Վիճակով/ |(Վիճակով/ |(Վիճակով/ |(Վիճակով/ |
| | |գույն |ախտորո- |ախտորոշու- |ախտորո- |ախտորոշու- |
| | |կենսական |շումով |մով պայմա- |շումով |մով պայմա- |
| | |ցուցանիշ- |պայմանա- |նավորված |պայմանա- |նավորված |
| | |ների |վորված |հավանական |վորված |հավանական |
| | |չափումներ` |նվազագույն |հավելյալ |նվազագույն |հավելյալ |
| | |զարկերա- |հետազոտու- |հետազոտու- |հետազոտու- |հետազոտու- |
| | |կային |թյուններ, |թյուններ, |թյուններ, |թյուններ, |
| | |ճնշում, |որոնց |որոնց |որոնց |որոնց |
| | |սրտի կծկման|իրականա- |իրականա- |իրականա- |իրականա- |
| | |հաճախակա- |ցումը |ցումը |ցումը |ցումը |
| | |նություն, |անհրաժեշտ է|անհրաժեշտ է|անհրաժեշտ է|անհրաժեշտ է|
| | |արյան մեջ |համապատաս- |համապատաս- |համապատաս- |համապատաս- |
| | |հեմոգլոբինի|խան վիճակի/|խան |խան վիճակի/|խան |
| | |հագեցվածու-|ախտորոշման |ախտանիշի |ախտորոշման |ախտանիշի |
| | |թյունը |դեպքում: |դեպքում: |դեպքում: |դեպքում: |
| | |թթվածնով |Կարող են |Յուրաքանչ- |Կարող են |Յուրաքանչ- |
| | |(SpO2), |իրականացվել|յուր հետա- |իրականացվել|յուր հետա- |
| | |մարմնի |նաև ընտրո-|զոտությունն|նաև ընտրո-|զոտությունն|
| | |ջերմաստիճան|ղաբար): |իրականաց- |ղաբար): |իրականաց- |
| | |(oC): | |վում է | |վում է |
| | | | |համապատաս- | |համապատաս- |
| | | | |խան ցու- | |խան ցու- |
| | | | |ցումների և | |ցումների և |
| | | | |գրավոր | |գրավոր |
| | | | |հիմնավորման| |հիմնավորման|
| | | | |դեպքում): | |դեպքում): |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|1. |Ասթմա |Բժշկի |1) երակային|1) ԱԸՔ |1) կրծքա- |- |
| | |խորհրդատ- |արյան |2) էլեկտրո-|վանդակի | |
| | |վություն |գազային |լիտներ |ռենտգենա- | |
| | | |կազմ | |բանական | |
| | | |2) զարկերա-| |հետազոտու- | |
| | | |կային արյան| |թյուն | |
| | | |գազային | | | |
| | | |կազմ | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|2. |Անաֆիլաք-|Բժշկի |- |1) շիճու- |- |- |
| |սիա |խորհրդատ- | |կային | | |
| | |վություն | |տրիպտազա | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|3. |Թոքերի |Բժշկի |1) ԱԸՔ |1) էլեկտրո-|1) կրծքա- |1) ԷՍԳ |
| |քրոնիկ |խորհրդատ- |2) երակային|լիտներ, |վանդակի |2) կրծքա- |
| |օբստրուկ-|վություն |արյան |2) լակտատ |ռենտգենա- |վանդակի ՀՇ |
| |տիվ հիվան| |գազային | |բանական | |
| |դության | |կազմ | |հետազո- | |
| |սրացում | |3) զարկերա-| |տություն | |
| | | |կային արյան| | | |
| | | |գազային | | | |
| | | |կազմ | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|4. |Սրտամկանի|Բժշկի |1) տրոպոնին|1) ԱԸՔ |1) ԷՍԳ |1) կրծքա- |
| |սուր |խորհրդատ- |2) սրտային |2) Էլեկտրո-|2) ԷԽՈՍԳ |վանդակի |
| |ինֆարկտ |վություն |ֆերմենտներ |լիտներ | |ռենտգենա- |
| | | | |3) ԱԿՔ | |բանական |
| | | | | | |հետազոտու- |
| | | | | | |թյուն |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|5. |Սուր |Բժշկի |1) ԱԸՔ |1) տրոպոնին|1) ԷՍԳ |1) կրծքա- |
| |սրտային |խորհրդատ- |2) ԱԿՔ |2) սրտային |2) ԷԽՈՍԳ |վանդակի |
| |անբավարա-|վություն | |ֆերմենտներ | |ռենտգենա- |
| |րություն | | |3) B տիպի | |բանական |
| | | | |նատրիումու-| |հետազոտու- |
| | | | |րետիկ | |թյուն |
| | | | |պեպտիդ | |2) ՈՒՁՀ |
| | | | |(կամ NT- | | |
| | | | |proBNP) | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|6. |Սրտի |Բժշկի |1) էլեկտրո-|1) ԱԸՔ |1) ԷՍԳ |- |
| |ռիթմի |խորհրդատ- |լիտներ |2) Տրոպոնին|2) ԷԽՈՍԳ | |
| |խանգա- |վություն | |3) սրտային | | |
| |րումներ | | |ֆերմենտներ | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|7. |Սուր |Բժշկի |1) ԱԸՔ |1) ԱԿՔ |1) ՈՒՁՀ |1) ԷՍԳ |
| |աորտալ |խորհրդատ- |2) արյան |2) Էլեկտրո-| |2) ԷԽՈՍԳ |
| |համախտա- |վություն |խումբ և |լիտներ | |3) ՀՇ-աոր- |
| |նիշ | |ռեզուս |3) կոագու- | |տոգրաֆիա |
| | | |գործոն |լոգրամմա | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|8. |Սուր զար-|Բժշկի |- |- |1) դուպլեքս|1) ՀՇ-աոր- |
| |կերակային|խորհրդատ- | | |հետազոտու- |տոգրաֆիա/ |
| |խցանում |վություն | | |թյուն |անգիոգրաֆիա|
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|9. |Խորանիստ |Բժշկի |- |1) ԱԸՔ |1) երակային|- |
| |երակային |խորհրդատ- | |2) միզա- |համակարգի | |
| |թրոմբոզ |վություն | |նյութ |դուպլեքս | |
| | | | |3) կրեա- |հետազո- | |
| | | | |տինին |տություն | |
| | | | |4) Էլեկտրո-| | |
| | | | |լիտներ | | |
| | | | |5) D-դիմեր | | |
| | | | |6) INR/aPTT| | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|10.|Թոքային |Բժշկի |- |1) ԱԸՔ |1) կրծքա- |1) ԷՍԳ |
| |էմբոլիա |խորհրդատ- | |2) միզա- |վանդակի ՀՇ |2) ԷԽՈՍԳ |
| | |վություն | |նյութ |կոնտրաստ |3) երակային|
| | | | |3) կրեա- |նյութով |համակարգի |
| | | | |տինին | |դուպլեքս |
| | | | |4) Էլեկտրո-| |հետազո- |
| | | | |լիտներ | |տություն |
| | | | |5) D-դիմեր | | |
| | | | |6) INR/aPTT| | |
| | | | |7) երակային| | |
| | | | |արյան | | |
| | | | |գազային | | |
| | | | |կազմ | | |
| | | | |8) զարկերա-| | |
| | | | |կային արյան| | |
| | | | |գազային | | |
| | | | |կազմ | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|11.|Ստամոքս- |Բժշկի |1) ԱԸՔ |1) Էլեկտրո-|1) Էզոֆագո-|1) ԷՍԳ |
| |աղիքային |խորհրդատ- |2) արյան |լիտներ |գաստրոդուո-|2) որովայ- |
| |արյունա- |վություն |խումբ և |2) կոագու- |դենոսկոպիա |նի ՀՇ |
| |հոսու- | |ռեզուս |լոգրամմա |2) կոլո- | |
| |թյուն | |գործոն |3) ԱԿՔ |նոսկոպիա | |
| | | | |4) երակային| | |
| | | | |արյան | | |
| | | | |գազային | | |
| | | | |կազմ | | |
| | | | |5) զարկերա-| | |
| | | | |կային արյան| | |
| | | | |գազային | | |
| | | | |կազմ | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|12.|Գլխուղեղի|Բժշկի |1) ԱԸՔ |1) տրոպոնին|1) ԷՍԳ |1) ՀՇ- |
| |կաթված |խորհրդատ- |2) Էլեկտրո-|2) սրտային |2) ՀՇ |անգիոգրաֆիա|
| | |վություն |լիտներ |ֆերմենտներ |3) ՄՌՇ |2) ՄՌՇ- |
| | | |3) կոագու- | | |անգիոգրաֆիա|
| | | |լոգրամմա | | | |
| | | |4) գլյուկոզ| | | |
| | | |5) միզա- | | | |
| | | |նյութ | | | |
| | | |6) կրեատի- | | | |
| | | |նին | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|13.|Անցողիկ |Բժշկի |1) ԱԸՔ |1) միզա- |1) ԷՍԳ |1) ՀՇ |
| |իշեմիկ |խորհրդատ- |2) Էլեկտրո-|նյութ |2) ՀՇ |անգիոգրաֆիա|
| |գրոհ |վություն |լիտներ. |2) կրեատի- |3) ՄՌՇ |2) ՄՌՇ- |
| | | |3) կոագուլո|նին | |անգիոգրաֆիա|
| | | |գրամմա | | | |
| | | |4) գլյուկոզ| | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|14.|Շաքարային|Բժշկի |1) գլյուկոզ|1) ԱԸՔ |- |1) ՀՇ |
| |դիաբետի |խորհրդատ- |2) մեզում |2) միզա- | |2) ՄՌՇ |
| |բարդու- |վություն |կետոնային |նյութ | | |
| |թյուններ | |մարմինների |3) կրեատի- | | |
| | | |որոշում |նին, | | |
| | | |3) պլազմա- |4) լակտատ | | |
| | | |յում |5) beta- | | |
| | | |կետոնային |խորիոնային | | |
| | | |մարմինների |գոնադո- | | |
| | | |որոշում |տրոպին. | | |
| | | |4) Էլեկտրո-|6) տրոպոնին| | |
| | | |լիտներ |7) սրտային | | |
| | | |5) երակային|ֆերմենտներ | | |
| | | |արյան | | | |
| | | |գազային | | | |
| | | |կազմ | | | |
| | | |6) զարկերա-| | | |
| | | |կային արյան| | | |
| | | |գազային | | | |
| | | |կազմ | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|15.|Սեպսիս |Բժշկի |1) ԱԸՔ |1) էլեկտրո-|1) ՈՒՁՀ |1) ԷՍԳ |
| | |խորհրդատ- |2) լակտատ |լիտներ |2) կրծքա- |2) ընտրված |
| | |վություն | |2) ԱԿՔ |վանդակի |հատվածի |
| | | | |3) երակային|ռենտգենա- |ռադիոպատ- |
| | | | |արյան |բանական |կերավորում |
| | | | |գազային |հետազոտու- | |
| | | | |կազմ |թյուն | |
| | | | |4) զարկերա-|/կախված | |
| | | | |կային արյան|կլինիկական | |
| | | | |գազային |դրսևո- | |
| | | | |կազմ |րումից/ | |
| | | | |5) կոագուլո| | |
| | | | |գրամմա | | |
| | | | |6) արյան | | |
| | | | |ցանքս և | | |
| | | | |զգայունու- | | |
| | | | |թյան | | |
| | | | |որոշում | | |
| | | | |7) մեզի | | |
| | | | |ցանքս և | | |
| | | | |զգայունու- | | |
| | | | |թյան | | |
| | | | |որոշում | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|16.|Էլեկտրո- |Բժշկի |1) էլեկտրո-|- |- |- |
| |լիտային |խորհրդատ- |լիտներ | | | |
| |խանգա- |վություն | | | | |
| |րումներ | | | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|17.|Քթային |Բժշկի |1) ԱԸՔ |1) արյան |- |- |
| |արյունա- |խորհրդատ- |2) կոագու- |խումբ և | | |
| |հոսու- |վություն |լոգրամմա |ռեզուս | | |
| |թյուն | | |գործոն | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|18.|Հոգեբու- |Բժշկի |1) ԱԸՔ |1) ԱԸՔ |- |- |
| |ժական |խորհրդատ- |2) կոագու- |2) էլեկտրո-| | |
| |անհետա- |վություն |լոգրամմա |լիտներ | | |
| |ձգելի | | |3) Վիտամին | | |
| |վիճակներ | | |B12 | | |
| | | | |4) Վիտամին | | |
| | | | |D | | |
| | | | |5) TSH | | |
| | | | |6) միզա- | | |
| | | | |նյութ | | |
| | | | |7) կրեատի- | | |
| | | | |նին. | | |
| | | | |8) լյարդի | | |
| | | | |ֆունկցիոնալ| | |
| | | | |թեստեր | | |
| | | | |9) պլազմա- | | |
| | | | |յում | | |
| | | | |էթանոլի | | |
| | | | |(ալկոհոլի) | | |
| | | | |մակարդակ և | | |
| | | | |պարացետա- | | |
| | | | |մոլի | | |
| | | | |մակարդակ | | |
| | | | |10) մեզի | | |
| | | | |թունաբա- | | |
| | | | |նական | | |
| | | | |սքրինինգ | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|19.|Երիկա- |Բժշկի |1) ԱԸՔ |1) beta- |1) ՈՒՁՀ |1) ՀՇ |
| |մային խիթ|խորհրդատ- |2) ՄԸՔ |խորիոնային | |2) երիկամ- |
| | |վություն | |գոնադո- | |միզածորան- |
| | | | |տրոպին | |միզապարկի |
| | | | | | |պարզ |
| | | | | | |ռենտգենա- |
| | | | | | |բանկան |
| | | | | | |հետազոտու- |
| | | | | | |թյուն |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|20.|Միզուղի- |Բժշկի |1) ԱԸՔ |1) մեզի |1) ՈՒՁՀ |1) ՀՇ |
| |ների |խորհրդատ- |2) ՄԸՔ |մանրէաբանա-| |2) ՄՌՇ |
| |ինֆեկցիա |վություն | |կան հետա- | | |
| |և պիելո-| | |զոտություն | | |
| |նեֆրիտ | | |և զգայու- | | |
| | | | |նության | | |
| | | | |որոշում | | |
| | | | |2) միզա- | | |
| | | | |նյութ | | |
| | | | |3) կրեատի- | | |
| | | | |նին | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|21.|Հիպոթեր- |Բժշկի |1) ԱԸՔ |1) էլեկտրո-|1) ԷՍԳ |1) ՈՒՁՀ |
| |միա |խորհրդատ- |2) երակային|լիտներ |2) կրծքա- |2) ՀՇ |
| |(T<35 oC |վություն |արյան |2) միզա- |վանդակի | |
| | | |գազային |նյութ |ռենտգենա- | |
| | | |կազմ |3) կրեատի- |բանական | |
| | | |3) զարկերա-|նին |հետազոտու- | |
| | | |կային արյան|4) լակտատ |թյուն | |
| | | |գազային |5) կոագուլո| | |
| | | |կազմ |գրամմա | | |
| | | |2) գլյուկոզ| | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|22.|Ջերմային |Բժշկի |1) ԱԸՔ |1) էլեկտրո-|1) ԷՍԳ |1) ՈՒՁՀ |
| |հարված |խորհրդատ- |2) երակային|լիտներ |2) կրծքա- |2) ՀՇ |
| |(T>40.5 |վություն |արյան |2) միզա- |վանդակի | |
| |oC) | |գազային |նյութ |ռենտգենա- | |
| | | |կազմ |3) կրեատի- |բանական | |
| | | |3) զարկերա-|նին |հետազոտու- | |
| | | |կային արյան|4) լակտատ |թյուն | |
| | | |գազային |5) կոագուլո| | |
| | | |կազմ |գրամմա | | |
| | | |2) գլյուկոզ| | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|23.|Վերքերի |Բժշկի |- |- |- |- |
| |մշակում, |խորհրդատ- | | | | |
| |բժշկական |վություն | | | | |
| |օգնու- | | | | | |
| |թյուն | | | | | |
| |(ներառյալ| | | | | |
| |պատվաստա-| | | | | |
| |նյութ, | | | | | |
| |հակա- | | | | | |
| |թույն) | | | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|24.|Վնասվածք-|Բժշկի |- |- |1) ռենտգենա|- |
| |ներ |խորհրդատ- | | |բանական | |
| |(ներառյալ|վություն | | |հետազոտու- | |
| |կոտրվածք)| | | |թյուն | |
| |վերին | | | | | |
| |վերջույթ | | | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|25.|Վնասվածք-|Բժշկի |- |- |1) ռենտգենա|- |
| |ներ |խորհրդատ- | | |բանական | |
| |(ներառյալ|վություն | | |հետազոտու- | |
| |կոտրվածք)| | | |թյուն | |
| |ստորին | | | | | |
| |վերջույթ | | | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|26.|Բազմակի |Բժշկի |1) ԱԸՔ |- |1) ռենտգենա|1) բազմա- |
| |վնասվածք-|խորհրդատ- |2) արյան | |բանական |օրգանային |
| |ներ |վություն |խումբ և | |հետազոտու- |ՀՇ ն/ե |
| | | |ռեզուս | |թյուն |կոնտրաստա- |
| | | |գործոն | |2) ՀՇ |վորմամբ |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|27.|Գանգուղե-|Բժշկի |- |- |- |1) ՀՇ |
| |ղային |խորհրդատ- | | | |2) ՄՌՇ |
| |վնասվածք |վություն | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|_________|___________|___________|___________|___________|___________|
|28.|Թունաբա- |Բժշկի |1) ԱԸՔ |1) ԱԿՔ |- |- |
| |նական |խորհրդատ- |2) երակային|2) լակտատ | | |
| |անհետա- |վություն |արյան |3) կոագուլո| | |
| |ձգելի | |գազային |գրամմա | | |
| |վիճակներ | |կազմ | | | |
| | | |3) զարկերա-| | | |
| | | |կային արյան| | | |
| | | |գազային | | | |
| | | |կազմ | | | |
| | | |4) թունաբա-| | | |
| | | |նական | | | |
| | | |սքրինինգ | | | |
._________________________________________________________________________.
(29.1-ին կետը լրաց. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում