Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19.7...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

21 հոկտեմբերի 2019 թվականի N 686-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածի 19.7-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) արտոնագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով հայտարարություն ներկայացվում և N 2 հավելվածով հաստատված ձևին համապատասխան արտոնագիր տրամադրվում է 2020 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ամիսների համար:

 

Դ. Անանյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2019 թվականի հոկտեմբերի 21-ի

N 686-Ն հրամանի

 

Ձև

 

._________________________________________________________________________.

|         ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ             |     Փաստաթղթի հերթական համարը     |

|«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ     |___________________________________|

|ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ     |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|

|19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ        |                                   |

|ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ|                                   |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                           |                                   |

|_____________________________________|___________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |    |   |    |   |    |   |    |   |

|(ՀՎՀՀ)                               |    |   |    |   |    |   |    |   |

|_____________________________________|___________________________________|

|2. Հարկ վճարողը                      |                                   |

|_____________________________________|___________________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                                   |

|(բնակության վայրը)                   |                                   |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|4. Գոր-|5. Գոր- |6. Պետական տուրքի|7. Պետական|8. Գործունեության  |9. Հաշ-|

|ծունե- |ծունե-  |ամսական          |տուրքի    |իրականացման        |վարկված|

|ության |ության  |դրույքաչափի      |հաշվարկման|ժամանակահատվածի    |պետական|

|տեսակը |իրակա-  |հաշվարկման համար |գործակիցը |___________________|տուրքը,|

|       |նացման  |_________________|          |1) սկիզբը|2) ավարտը|դրամ   |

|       |վայրը   |1) քանակը|2) բա- |          |         |         |       |

|       |        |         |զային  |          |         |         |       |

|       |        |         |տուրքի |          |         |         |       |

|       |        |         |պատիկ  |          |         |         |       |

|       |        |         |մեծու- |          |         |         |       |

|       |        |         |թյունը |          |         |         |       |

|_______|________|_________|_______|__________|_________|_________|_______|

|_______|________|_________|_______|__________|_________|_________|_______|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|10. Թեթև  մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների  կազմակերպման դեպքում` |

|_________________________________________________________________________|

|1) թեթև  մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները                        |

|_________________________________________________________________________|

|_______________|_______________|_____________|_____________|_____________|

|_______________|_______________|_____________|_____________|_____________|

|_________________________________________________________________________|

|2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ        |

|հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման       |

|(հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց |

|տվյալները                                                                |

|_________________________________________________________________________|

|Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի|Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)|

|անունը, ազգանունը                    |                                   |

|_____________________________________|___________________________________|

|_____________________________________|___________________________________|

|_________________________________________________________________________|

|11. Ավտոբուսով ուղևորափոխադրումների  կազմակերպման դեպքում`               |

|_________________________________________________________________________|

|N  |  Ավտոբուսի մակնիշը  |   Ավտոբուսի հաշվառման   |Ավտոբուսի նստատեղերի |

|   |                     |       համարանիշը        |       քանակը        |

|___|_____________________|_________________________|_____________________|

|___|_____________________|_________________________|_____________________|

|_________________________________________________________________________|

|12. Միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների  կազմակերպման դեպքում`          |

|_________________________________________________________________________|

|N  |Միկրոավտոբուսի մակնիշը|Միկրոավտոբուսի հաշվառման|   Միկրոավտոբուսի    |

|   |                      |       համարանիշը       |  նստատեղերի քանակը  |

|___|______________________|________________________|_____________________|

|___|______________________|________________________|_____________________|

._________________________________________________________________________.

 

Պաշտոնատար անձ  _____________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ

 

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը (այսուհետ` հայտարարություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Օրենքի 19.7-րդ հոդվածի 7-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ մասերին համապատասխան: Հայտարարությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:

2. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:

3. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող հարկ վճարողի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը:

4. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:

5. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է Օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակը (տեսակները):

6. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն: Թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 5-րդ կետում լրացվում է համապատասխան բնակավայրի անվանումը: Ընդ որում, միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև`

1) նույն ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որի մասով Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կիրառվի նույն մասով սահմանված պետական տուրքի ամսական չափի հաշվարկման գործակիցներից առավելագույնը,

2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որի մասով Օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետք է կիրառվի Օրենքի 19.7-րդ հոդված 2-րդ մասով սահմանված պետական տուրքի առավելագույն չափը:

7. Հայտարարության 6-րդ կետի`

1) 1-ին ենթակետում լրացվում է`

ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակը,

բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակը,

գ. թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության համար` թեթև մարդատար մեքենաների քանակը,

դ. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,

ե. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,

1) 2-րդ ենթակետում լրացվում է`

ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,

բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,

գ. թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,

դ. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,

ե. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը:

8. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան գործակիցը:

9. Հայտարարության 8-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

10. Հայտարարության 9-րդ կետում լրացվում է տվյալ ամսվա համար հաշվարկված պետական տուրքի գումարը` դրամներով (լումաները անտեսվում են): Ընդ որում, հաշվարկված պետական տուրքի գումարը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:

11. Հայտարարության 10-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների հաշվառման համարանիշները: Հայտարարության 10-րդ կետի 2-րդ ենթակետում լրացվում է Օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները:

12. Հայտարարության 11-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, Օրենքի 19.7-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:

13. Հայտարարության 12-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2019 թվականի հոկտեմբերի 21-ի

N 686-Ն հրամանի

 

Ձև

 

ԱՐՏՈՆԱԳԻՐ N ________ ____ ________________ 20__թ.

 

._________________________________________________________________________.

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |    |   |    |   |    |   |    |   |

|(ՀՎՀՀ)                               |    |   |    |   |    |   |    |   |

|_____________________________________|___________________________________|

|2. Հարկ վճարողը                      |                                   |

|_____________________________________|___________________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                                   |

|(բնակության վայրը)                   |                                   |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Գործունեության|Գործունեության   |Քանակը       |Գործունեության իրականացման|

|   տեսակը     |իրականացման վայրը|             |     ժամանակահատվածի      |

|              |                 |             |__________________________|

|              |                 |             |   սկիզբը   |   ավարտը    |

|              |                 |             |   (ամիս)   |   (ամիս)    |

|______________|_________________|_____________|____________|_____________|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Թեթև  մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների  կազմակերպման դեպքում`     |

|թեթև  մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները                           |

|_________________________________________________________________________|

|_______________|_______________|_____________|_____________|_____________|

|_________________________________________________________________________|

|«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի   |

|5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման)   |

|վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները   |

|_________________________________________________________________________|

|Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի|Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)|

|         անունը, ազգանունը           |                                   |

|_____________________________________|___________________________________|

|_____________________________________|___________________________________|

|_________________________________________________________________________|

|Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների  կազմակերպման        |

|դեպքում`                                                                 |

|_________________________________________________________________________|

|N  |       մակնիշը       |   հաշվառման համարանիշը  |  նստատեղերի քանակը  |

|   |                     |                         |                     |

|___|_____________________|_________________________|_____________________|

|___|_____________________|_________________________|_____________________|

._________________________________________________________________________.

 

Հարկային մարմին ______________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
21.10.2019
N 686-Ն
Հրաման