ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-75-Ո-178
2019թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 124 477 500 (մեկ հարյուր քսանչորս միլիոն չորս հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, այդ թվում`
1) փոստային ծառայությունների ձեռքբերման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» /421400/ հոդվածին` 36 978 500 (երեսունվեց միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.
2) բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» /426100/ հոդվածին` 85 069 000 (ութսունհինգ միլիոն վաթսունինը հազար) ՀՀ դրամ, որից` 16 084 000 (տասնվեց միլիոն ութսունչորս հազար) ՀՀ դրամ` գրասենյակային պիտույքներ և 68 985 000 (վաթսունութ միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ` դատական կարգադրիչների հագուստ և համազգեստ ձեռք բերելու նպատակով.
3) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի և ՀՀ կառավարության 10.07.2018թ. թիվ 763-Ն որոշման համաձայն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովների անդամների վարձատրության նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» /472900/ հոդվածին` 2 135 000 (երկու միլիոն հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ.
4) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի գազասպառման համակարգի գազի կարգավորիչի, զտիչի և փականի ձեռքբերման, ինչպես նաև գազասպառման համակարգի գազի կարգավորիչ կայանի ապամոնտաժման և մոնտաժման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /512200/ հոդվածին` 295 000 (երկու հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. նոյեմբերի 5
ք. Երևան