Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2019 թվականի N 1612-Ա

 

ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2019 թվականի նոյեմբերի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` սանկտպետերբուրգյան 8-րդ միջազգային մշակութային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Արայիկ Խզմալյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակում «1168. Արվեստների ծրագրի» «11005. Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» տողով նախատեսված հատկացումների հաշվին» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Խզմալյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման գիշերակացի ծախսերը կհոգա հրավիրող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Խզմալյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 6

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.11.2019
N 1612-Ա
Որոշում